Բրահմապուտրա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրահմապուտրա - գետ Չինաստանում, Հնդկաստանում, Բանգլադեշում։ Կազմավորվում է Հիմալայների հյուսիսային լանջերից և Կայլաս լեռնաշղթայի հարավային լանջերից սկիզբ առնող մի քանի օժանդակների միախառնումից (մոտ 4800 մ բարձրության վրա)։ Ստորին հոսանքում հոսում է Բենգալյան հարթավայրով։ Թափվում է Բենգալյան ծոցը` Գանգեսի հետ առաջացնելով ընդհանուր դելտա (տարածքը ավելի քան 80 հազար կմ քառակուսի)։ Երկարությունը 2900 կմ. նավարկելի է 1290 կմ (Տիբեթում` առանձին հատվածներում)։
Անվանումը սանսկրիտերեն նշանակում է «Բրահմա աստծու որդի» (Բրահման հնդկական աստվածային երորդության մեջ դիտվում է որպես գլխավոր և արարչագործ աստված)։ Առանձին հատվածներում անվանվում է Մացանգ, Յանգպո (Տիբեթում), Դիհանգ (Հիմալայները կտրելու տեղում), Ջամունա (Բանգլադեշում)։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 88.