Մեծ պանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ պանդա
Մեծ պանդա
Գիտական դասակարգում
Թագավորություն: Կենդանիներ
Տիպ: Քորդավորներ
Դաս: Կաթնասուններ
Ընտանիք: Արջեր
Ցեղ: Մեծ պանդաներ
Տեսակ: Մեծ պանդա
Լատիներեն անվանում
Ailuropoda melanoleuca
David, 1869
Բնապահպանական կարգավիճակը
Վտանգի տակ
Status iucn3.1 EN.svg
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 621845
NCBI 9646
Պանդայի մեկ շաբաթական ձագը

Մեծ պանդա կամ բամբուկե արջ (լատիներեն՝ Ailuropoda melanoleuca) — «սև-սպիտակ կատվաթաթ»), կաթնասուն, որի հայրենիքը հանդիսանում է կենտրոնական Չինաստանը: Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը: Չինարեն անվանումը նշանակում է «արջ- կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում: Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից: Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ (լատիներեն՝ Ailuropus melanoleucus):

Բովանդակություն

[խմբագրել] Արտաքին տեսքը

Մեծ պանդան ունի 1.2-1.5 մ երկարություն և 30-160 կգ քաշ: Ի տարբերություն այլ արջերի ունի բավականին երկար պոչ (մինչև 12սմ): Մարմինը մեծ է, ծածկված խիտ սպիտակ մորթիով, աչքերի շուրջ սև բծերով և սև թաթերով: Հետևի կարճ, հաստ թաթերը ունեն սուր եղունգներ: Ներբաններին և յուրաքանչյուր մատի հիմքում լավ զարգացած են մերկ բարձիկները, որոնք հեշտացնում են բամբուկի հարթ ցողուններ բռնելը:

[խմբագրել] Կենսաձևը

Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, սակայն նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սնունդից: Գործնականում նրանք ուտում են միայն բամբուկ: Մեծ պանդան օրական ուտում է մինչև 30 կգ բամբուկ և ընձյուղներ: Իսկ տեխնիկապես, ինչպես շատ կենդանիներ, պանդաները ամենակեր են: Հայտնի է, որ պանդաները իրենց բամբուկային դիետայի հետ մեկտեղ ուտում են նաև ձու, ինչպես նաև որոշ միջատների: Կենդանական կերը պանդաների համար հանդիսանում է սպիտակուցի անհրաժեշտ աղբյուր:

[խմբագրել] Դասակարգում

Երկար տարիներ պանդաների ճշգրիտ տակսոնոմական դասակարգումը եղել է գիտնականների վիճաբանության առարկա. ինչպես մեծ, այնպես էլ փոքր պանդաները ունեն և արջերին, և ջրարջերին բնորոշ գծեր: Վերջապես գենետիկական տեստերը ապացուցեցին, որ մեծ պանդաները իրականում արջեր են, իսկ նրանց մերձավոր բարեկամ հանդիսանում է Հարավային Ամերիկայում ապրող ակնոցավոր արջը: Փոքր պանդան ձևավորում է իր սեփական ընտանիքը (Ailuridae), որը ջրարջերի, սկունսերի և կզաքիսների հետ ձևավորում է կզաքիսանմանների (Musteloidea) վերընտանիքը: Մեծ պանդաները ունեն անսովոր թաթեր` «մեծ մատով» և հինգ սովորական մատներով. «մեծ մատը» իրականում հանդիսանում է դաստակի վերափոխված ոսկոր:

[խմբագրել] Էկոլոգիա

Մեծ պանդան հանդիսանում է անհետացող տեսակ, որը բնութագրվում է պոպուլացիայի անընդհատ նվազմամբ և ծնելիության ցածր մակարդակով, ինչպես վայրի բնությունում, այնպես էլ անազատության մեջ: Գիտնականները ենթադրում են, որ վայրի բնության մեջ մնացել է մոտավորապես 1600 պանդա: Մեծ պանդան հանդիսանում է Վայրի Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) խորհրդանիշը:

Մեծահասակ մեծ պանդան Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում

Առաջին անգամ մեծ պանդան արևմուտքում հայտնի է դարձել 1869 թվականին ֆրանսիացի միսսիոներ Առմանդ Դավիդի (1826—1900) շնորհիվ: Մեծ պանդաները շուտով դարձան հասարակության սիրելիները, քանի որ նրանք նման էին թավշե արջուկներին: Բացի այդ կենդանի փափուկ խաղալիքի կերպարի ձևավորման մեջ իր լուման է ունեցել այն փաստը, որ պանդաները համարյա թե բուսակեր են և հիմնականում սնվում են բամբուկով: Մարդու և պանդայի գեները 68%-ով համընկնում են: ԱՄՆ-ի և Ճապոնիայի կենդանաբանական այգիներին մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից: Սակայն, 1984 թվականից սկսած պանդաներին դադարեցին օգտագործել դիվանագիտական նպատակներով: Դրա փոխարեն Չինաստանը այլ երկրներին առաջարկում է պանդաների վարձակալություն տասնամյա ժամկետով: Վարձակալության պայմանները ներառում են տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլար վարձակալական վճար և երաշխիքների տրամադրում, որ վարձակալության ընթացքում ծնված քոթոթները հանդիսանում են ՉԺՀ սեփականություն: Պետք է նշել, որ Չինաստանում պանդայի սպնության համար մահապատիժ է սահմանված, ինչը ևս իր դերն է խաղում այս տեսակի պահպանության հարցում:

[խմբագրել] Արվեստ և մշակույթ

  • Պանդան պատկերված է վայրի բնության պահպանության Համաշխարհային հիմնադրամի խորհրդանշանի վրա (WWF)
  • Պանդալիսիմո-իսպանական Panda Software (նախքան ռեբրենդինգը, որից հետո այն վերածվեց Panda Security) ընկերության լոգոտիպի վրա պատկերված պանդան
  • Գեմմա Սաոտոմե-Ռունիկո Տակախասիի «Ռանմա1/2» ֆիլմի հերոսներից: Թեպետ նա մարդ է, բայց սերիաների մեծ մասում հանդես է գալիս պանդայի կերպարով (կախարդանքի պատճառով):
  • Փոթորկի հոգին (Storm Spirit) —Warcraft III համակարգչային խաղի հերոսներից մեկը: Ներկայացված է ոչ ավանդական կապույտ գույնի պանդայի տեսքով
  • Պանդառեն գարեջրագործ (Pandaren brewmaster) — Warcraft III համակարգչային խաղի չեզոք հերոսներից մեկը:
  • «Մեծ պանդա և փոքր պանդա» անիմացիոն ֆիլմ, 1972թ., ռեժիսոր Տակախատա Իսաո, Միյա-ձակի Խայաոյի հետ համահեղինակությամբ:
  • «Մեծ պանդա», ռեժիսոր Մացո Խիկայամի:
  • Panda —Tekken խաղի մարտիկներից մեկը:
  • Քունգ-Ֆու Պանդա-անիմացիոն ֆիլմ (2008):
  • Մեծ պանդան հանդիսանում է 2008 թվականին Պեկինում անցկացված 29-րդ ամառային օլիմպիական խաղերի թալիսմաններից մեկը:
  • Սեռական ոտնձգությունների պանդա-«Հարավային պարկ» մուլտֆիլմի դրվագներից մեկը և նույնանուն կերպար:

[խմբագրել] Հղումներ

[խմբագրել] Կենդանաբանական այգիներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով