Տիպ 99 (տանկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիպ 99
չինարեն՝ 99式主战坦克
Հիմնական տվյալներ
Դասակարգմարտական մեքենայի մոդել
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Անձնակազմ3
Պատմություն
ԱրտադրողՆերքին Մոնղոլիայի առաջին մեքենաշինական ընկերություն
Արտադրման թվականներ2001-ից մինչ օրս
Շահագործման սկիզբ1999
Արտադրվածների քանակ500
ՕգտագործողPeople's Liberation Army Ground Force?
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ7700 մ
Կորպուսի լայնություն, մմ3400
Բարձրություն, մմ2200
Շարժականություն
Շարժիչի հզորություն, ձիաուժ1500

Տիպ 99 չինական արտադրության հիմնական մարտական տանկ։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպ 99 հիմնական մարտական տանկը, Տիպ 98 տանկի արդիականացված և հզորացված մոդելն է։ Տիպ 99 տանկը իր մարտավարատեխնիկական տվյալներով համարվում է լավագույններից մեկն աշխարհում։ Տիպ 99 տանկերը սկսվել են արտադրվել 2001 թվականից։ Տիպ 99 տանկերը սկսվել են շահագործվել Չինաստանի զինված ուժերում 2001 թվականից։ Ներկայումս Չինաստանում գործում է շուրջ 500 հատ Տիպ 99 հիմնական մարտական տանկ։

Մարտավարատեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպ 99 տանկը լիովին զրահապատված է, ունի 125 մմ տրամաչափով թնդանոթ։ Տանկի վերին հատվածում տեղադրված է 7.62 և 12.7 մմ-անոց գնդացիրներ։ Տիպ 99 տանկը իր մեջ ամբարում է 41 արկեր։ Տիպ 99 տանկի երկարությունը կազմում է 7.7 մ (թնդանոթով 11 մ), լայնությունը՝ 3.4 մ, իսկ բարձրությունը՝ 2.2 մ։ Տիպ 99 տանկի մարտական քաշը կազմում է 54 տոննա։ Տիպ 99 տանկը սնուցվում է 1500 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչով՝ զարգացնելով 80 կմ/ժ արագություն։ Տիպ 99 տանկի վառելիքի պաշարը կազմում է 400 կմ։ Տիպ 99 տանկը համարվում է չինական արտադրության տանկերից լավագույնը։ Տիպ 99 տանկը շահագործվում է անձնակազմի երեք անդամների, այդ թվում հրամանատարի, հրետաձիգի և վարորդի կողմից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]