Սինանթրոպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սինանթրոպոս (լատին․՝ Homo erectus pekinensis), պեղածո հնագույն մարդկանց ներկայացուցիչ, որի կմախքի մնացորդներն առաջին անգամ հայտնաբերվել են Չինաստանում, 1920-ական թվականներին, Կոցետանգ քարայրում (Պեկինից մոտ 45 կմ հարավ-արևմուտք)։

Կոցետանգ քարայրի պեղումների ընթացքում (մինչև 1907-ը) գտնվել են գանգերի ու ստորին ծնոտների մնացորդներ, վերջավորությունների, ոսկորներ, տարբեր սեռի ու տարիքի անհատների ավելի քան 60 ատամ, ինչաես նաև քարե պարզունակ գործիքներ։ Մարդաբանորեն նման է պիթեկանթրուցոսին, սակայն ունի ավելի մեծ գանգ (միջինը՝ 1040 սմ³) և լայն ճակատ։ Մոխրի ու ածխի կուտակումները, կենդանիների այրված ոսկորները վկայում են այդ մարդկանց՝ կրակից օգտվելու մասին։ Սինանթրոպոսը գոյություն է ունեցել մինդելյան սառցապատման վերջում կամ մինդելիսյան միջսառցադաշտային ժամանակաշրջանում, բացարձակ վաղեմությունը՝ մոտ 400 հզ տարի։ Պեկինյան Սինաթրոպոսի կողքին, ըստ 1963-ին Լանտյան նահանգում հայտնաբերված ստորին ծնոտի, գիտնականներն առանձնացնում են Սինանթրոպոսի առավել հին՝ լանտյանյան տեսակը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 386
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինանթրոպոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինանթրոպոս» հոդվածին։