Ազատ տնտեսական գոտի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ տնտեսական գոտի, որևէ պետության մեջ առանձնացված տարածք, որտեղ այդ պետության և օտարերկրյա ձեռնարկատերերին ու ներդրողներին թույլատրվում է տվյալ պետության այլ տարածքի համեմատ առավել ազատ պայմաններով ծավալել տնտեսական (արտադրություն, առևտուր, գույքի ձեռքբերում և այլն) գործունեություն: Դրա համար ստեղծվում են բարենպաստ պայմ աններ` օրենսդրական, հարկային, վարձակալման և այլն: