Լյաոնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյաոնին
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿարգավիճակՉինաստանի պրովինցիա
Մտնում էՉինաստան
ՎարչկենտրոնՇենյան
Ամենաբարձր կետMount Huabozi?
Օրենսդրական մարմինLiaoning Provincial People's Congress?[1]
Բնակչություն42 591 407 մարդ (նոյեմբերի 1, 2020)[2]
Տարածք145 900 կմ²
Հիմնադրված է1907 թ.
Սահմանակցում էՀեբեյ, Ներքին Մոնղոլիա և Գիրին
Ժամային գոտիUTC+8
ՀապավումЛяонин, 辽宁, LN և
ՓոխարինեցLiaodong?
ISO 3166-2 կոդCN-LN
ln.gov.cn
Բուդդայի պալատն Անշանում

Լյաոնին, նահանգ Չինաստանի հյուսիս-արևելքում։ Սահմանակից է Հյուսիսային Կորեային (ԿԺԴՀ), հարավում ողողվում է Դեղին ծովով։ Տարածությունը 230 հազար կմ2 է, բնակչությունը՝ 42 591 407 մարդ (նոյեմբերի 1, 2020)[2][3], վարչական կենտրոնը՝ Շենյան։ Խոշոր բնակավայրերից է նաև Դալյան քաղաքը։ Ընդգրկում է Սունլյաո հարթավայրի մի մասը, Մանջուրա-Կորեական և Ժեխե լեռների ճյուղավորությունները։ Կլիման մուսսոնային է, շոգ և խոնավ ամառով, ցուրտ և սակավաձյուն ձմեռով։ Տարեկան տեղումները 500-1000 մմ են։ Խոշոր գետը Լյաոհեն է։ Բուսածածկույթում գերակշռում են տափաստանները, լեռներում՝ լայնատերև և փշատերև անտառները։ Լյաոնին Չինաստանի արդյունաբերական կարևոր շրջանն է։ Տալիս է երկրում արդյունահանվող քարածխի, երկաթահանքի, թերթաքարերի և էլեկտրաէներգիայի մեծ մասը։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում է հացահատիկի, հատիկաընդավորների, բամբակի, կանեփի, ծխախոտի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը։ Զարգացած են նաև պտղաբուծությունը, շերամապահությունն ու ձկնորսությունը։ Գլխավոր նավահանգիստներն են Լյույդան, Ինկոուն։

Նահանգի անվանումը, չինարենից թարգմանած, նշանակում է «ոսկե եռանկյունի»[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. 2,0 2,1 2,2 ՉԺՀ յոթերորդ ազգային մարդահամար
  3. «Communiqué of the Seventh National Population Census (No. 3)» (անգլերեն). National Bureau of Statistics of China.
  4. «Liaoning Travel Guide: Map, History, Sightseeing, Ethnic Minority, Climate». Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Liaoningին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 641
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյաոնին» հոդվածին։