Սոգդիանա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոգդիանան մ.թ.ա. 300թ-ին
Սոգդիանան (ինչպես նաև Սոգդ; հին հուն.՝ Σογδιανή; պարսկ.՝ سغد — Sōġd; տաջ. Суғд — Sughd; ուզբ՝. So`g`d - Сўғд), պատմական շրջան Միջին Ասիայում` Ամուդարյա և Սիրդարյա գետերի միջև: Ներկայուսը տարածքը գտնվում է Ուզբեկստանի և Տաջիկստանի միջև:
Տարբեր ժամանակներում Սոգդիանան մտել է պարսկական Աքեմենյանների կազմի մեջ: Դարեհ I Մեծ-ի Բեհիսթունի արձանագրության մեջ Սոգդիանան նշվում է որպես Աքեմենյան տիրապետության 19-րդ պրովինցիա: Սոգդիանան գտնվել է Բակտրիայից հյուսիս: VII-րդ դարում գրավվել է արաբների կողմից: