Ռուբ-Էլ-Խալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբ-Էլ-Խալի անապատը գտնվում է Արաբական թերակղզու հարավում

Ռուբ-Էլ-Խալի (արաբ․՝ الربع الخالي‎‎), ավազային անապատ Մերձավոր Արևելքում, որը ընդգրկում է Արաբական թերակղզու հարավային հատվածը, աշխարհի ամենախոշոր անապատներից մեկը։ Գրավում է 650 000 կմ² տարածք։ Իր մեջ ընդգրկում է 4 պետություն՝ Սաուդյան Արաբիա, Օման, ՄԱԷ և Եմեն։ Անապատի տարածքը ավելի մեծ է քան Ֆրանսիայի, Բելգիայի և Նիդեռլանդների տարածքը իրար հետ վերցրած։