Ջելաիրյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջելաիրյաններ, մոնղոլական բռնապետական տոհմ Մերձավոր Արևելքում (14-15-րդ դարի․ առաջին երեսնամյակ)։ Հիմնադիրն է Հասան Բուզուրգը, որը Հուլավյան իլխան Աբու Սայիդի օրոք (1316-1335) եղել է Անատոլիայի կուսակալ, 1330-ական թվականների գերիշխանության համար կատաղի կռիվներ մղել Չոբանյանների դեմ, 1341 թվականին նրանց հետ կնքած պայմանագրով ստացել իւքսանության արմ․ և հյուսիս-արևմտյան շրջանները՝ Բաղդադ կենտրոնով։ Հասան-Բուզուրգի որդի Ուվեյսը (1356—74) 1360 թվականին նվաճել է Ատրպատականը, իրեն հայտարարել «սուլթան», ստեղծել ընդարձակ տերություն՝ Թավրիզ կենտրոնով։ Ջելաիրյանները թվականի տիրապետության տակ է գտնվել նաև Հայաստանի մեծագույն մասը։ Երկիրն ավերվել է պատերազմներից և կողոպտչական արշավանքներից։ Հայերը, որպես քրիստոնյա ժողովուրդ, ենթարկվել են կրկնակի շահագործման։ Այնուամենայնիվ, Ուվեյսի իշխանության տարիներին որոշ, չափով կարգավորվել է հարկերի գանձումը, սահմանափակվել են պաշտոնյաների չարաշահումները։ Ուվեյսի որդի Հուսեյնի օրոք (1374-1382) կենտրոնական իշխանության դեմ ապստամբել են վաչկատուն ցեղապետները (հատկապես կարա-կոյունլուները)։ Ջելաիրյանների տերությունը մասնատվել է (Ուվեյսի որդի Բայազիտը 1383-1385 թվականին միանձնյա իշխել է Հարավային Հայաստանում, կարա-կոյունլու Կարա-Մուհամմեդը՝ Հայաստանի կենտրոնական շրջաններում) և թուլացել։ Ոսկե հորդայի խան Թողթամիշը 1385 թվականին գրավել է Թավրիզը, Ջելաիրյանները Ատրպատականից դուրս մղել Բաղդադ։ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ Ջելաիրյանները քաշվել են Եգիպտոս և միայն նրա մահից (1405) հետո կրկին նվաճել Բաղդադը, ապա՝ Թավրիզը։ Կարա-կոյունլու Կարա-Ցուսուֆը 1410 թվականին պարտության է մատնել Ջելաիրյաններին, գրավել Թավրիզը, մահապատժի ենթարկել Ահմադ սուլթանին ն նրա որդիներին, 1411 թվականին նվաճել նաև Բաղդադը։ Ջելաիրյանների վերջին ներկայացուցիչները իշխել են Հարավային Իրաքում (մինչև 1432)։

Գրականություն[խմբագրել]

  • Խաչիկյան Լ․, Չոբանյանների և Ջելաիրյանների տիրապետությունը Հայաստանում, t1969, № 9։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png