Վարդան Վահրամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Վահրամյան
Ծնվել է1955
Թավրիզ, Իրան
Երկիր Իրան և  Հայաստան
Մասնագիտություննկարիչ և կոմպոզիտոր

Վարդան Գրիգորի Վահրամյան (1955, Թավրիզ, Իրան), իրանահայ կոմպոզիտոր, երաժշտագետ, սյուրռեալիստ նկարիչ։ Հանդես է գալիս որպես մենակատար (բարիտոն), երգչախմբի ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Վահրամյանը ծնվել է 1955 թվականին Թավրիզում[1]՝ նկարիչ Գրիգոր Վահրամյանի և երաժիշտ-նկարիչ Մարուսյա Առաքելյանի ընտանիքում[2]։

Վարդան Վահրամյանը հարմոնիա է ուսանել ինչպես իրանցի, այնպես էլ հայաստանցի մաեստրոների մոտ։ 1980 թվականից «Կոմիտաս» եկեղեցական երգչախմբի հիմնադիրն ու դիրիժորն է։

2000-2001 թվականներին նրա Ռեքվիեմը կատարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երգչախումբը՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության հիմնադրման 1700-ամյակին։ 2006 թվականին հրավիրվել է Հայաստան, որտեղ նրա «Լույս առավոտ» ստեղծագործությունը կատարվել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի ժամանակ[3]։ Վահագն Դավթյանի խոսքերի հիման վրա ստեղծված «Լույս առավոտի» և Վարանդի խոսքերով գրված «Հավերժական ջահ» ստեղծագործությունները ստեղծվել են մեծ ոգեշնչմամբ, զգացմունքայնությամբ ու նվիրումով։

2011 թվականին ռեժիսոր Ռեզա Շամսի Սուրբ Ստեփանոսի տաճար կարճամետրաժ ֆիլմի երաժշտության հեղինակը Վարդան Վահրամյանն է[4], ինչպես նաև 2013 թվականի հուլիսի 13-ին Երևանում Ոսկե ծիրան կինոփառատոնի ժամանակ ցուցադրված «Մարուսյա» ֆիլմի երաժշտության հեղինակն է[5][6]։

Երգահանների և կոմպոզիտորների միջազգային գիլդիայի (Միացյալ Թագավորություն) թղթակից անդամ է[7]։

Նկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Վահրամյանը նաև տաղանդավոր նկարիչ է, որը հայտնի է իր սյուրռեալիստական ոճով։ Նրա յուղաներկի վրա արված կտավները ներկայացվել են Իրանի տարբեր պատկերասրահներում, լուսաբանվել ինչպես իրանական, այնպես էլ օտարերկրյա թերթերում և լրատվամիջոցներում[8]։

Վահրամյանը նկարազարդել է Բևեռլի Կողլանի «Խոսող կատուն» վիպակը[9]։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Վարդան Վահրամյանը նկարահանվել է Թավրիզ. պատկերներ մոռացված աշխարհից ֆիլմում։ Վահրամյանը հանդիսանում է նաև ֆիլմի սաունդթրեքի հեղինակը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]