Պղնձի հանքանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պղնձի հանքանյութեր, պղինձ պարունակող բնական միներալային ագրեգատներ, որոնցից մետաղի արդյունաբերական կորզումը տնտեսապես շահավետ է։ Պղինձ պարունակող ավելի քան 170 միներալներից միայն 10-17 ունեն արդյունաբերական նշանակություն։

Գլխավոր արդյունաբերական միներալներն են՝

Որոշ նշանակություն ունեն.

Օքսիդացման զոնայում տարածված են.

  • պղնձի կարբոնատները,
  • սուլֆատները,
  • սիլիկատները (մալաքիտ, ազուրիտ, քրիզոկոլա, խալկանթիտ և այլն)։ Հանքանյութերում պղնձի միներալները ուղեկցվում են ոչ հանքային (քվարց, բարիտ, անհիդրիտ) և երկաթի ու գունավոր մետաղների որոշ, միներալներով (պիրիտ, պիրոտին, սֆալերիտ և այլն)։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձի հաանքանյութերը ծագմամբ բազմազան են․ հայտնի են՝

Կովելիտ
  • բարձր ջերմաստիճանի հիդրոթերմալ պղինձտուրմալինային և պղինձանագային հանքանյութեր՝ կապված մերձմակերեսային ինտրուզիվների և հրաբուխների արմատային մասերի հետ (Մեծ ձորը՝ Հայաստանում, Ակենոբեն՝ Ճապոնիայում, Տելեմարկենը՝ Նորվեգիայում),
  • միջին ջերմաստիճանի հիդրոթերմալ հանքանյութեր, որոնք ստորաբաժանվում են երեք ֆորմացիայի՝
    • ցանավոր և երակիկացանավոր հանքանյութեր (Կոունրադը՝ Ղազախստանում, Ալմալիկը՝ Ուզբեկստանում, Բինհեմը՝ ԱՄՆ-ում և այլն)․ այս ֆորմացիային բաժին է ընկնում պղնձի համաշխարհային հանույթի 50-60%,
    • հրաքարային հանքանյութեր՝ կապված հրաբխածին-նստվածքային հաստվածքների հետ (Ուրալի հրաքարային հանքավայրերը՝ Դեգտյարկան, Կալատան, Բլյավան, Սիբայը, Ուչալին են, Ալավերդին, Շամլուղը՝ Հայաստանում, Ռիո Տինտոն՝ Իսպանիայում, Էրգանի Մադենը՝ Թուրքիայում և այլն),
    • սուլֆիդային հարուստ հանքանյութերի երակներ (պիրիտ-խալկոպիրիտային, Ղափանը՝ Հայաստանում, Էնարգիտային Բյուտը՝ ԱՄՆ-ում),
  • ցածր ջերմաստիճանի հիդրոթերմալ հանքանյութեր՝ ներկայացված
  • ինֆիլտրացիոն հանքանյութեր (Նաուկատը՝ Միջին Ասիայում, Բոլիվիայի որոշ հանքավայրերը),
  • նստվածքային ծագման պղնձաբեր թերթաքարերի ֆորմացիա (Մանսֆելդը՝ Գերմանիայում

Համաշխարհային պաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձի համաշխարհային պաշարներն ըստ հանքանյութերի ֆորմացիաների բաշխվում են հետևյալ կերպ՝

  • երակիկացանավոր հանքանյութերը պարունակում են պաշարների 42%,
  • պղնձաբեր ավազաքարերը՝ 28%,
  • հրաքարային հանքանյութերը՝ 10%,
  • քվարցսուլֆիդային երակները՝ 10%,
  • մագմատիկական պղինձնիկելային հանքանյութերը՝ 4%,
  • սկառնային հանքավայրերը՝ 3% և այլտիպի հանքանյութերը՝ 3%։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 337