Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես Չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
| {{{անվանում}}} |
|---|
Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (Պոլիտեխնիկ) (ՀՊՃՀ)՝ բարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանում։ Համալսարանի կենտրոնական մասնաճյուղը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում՝ Երևանում։
Մինչև 1991 թ. համալսարանը հայտնի էր որպես Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ կամ պարզապես Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ՝ ԵրՊԻ (հաճախ ոչ-պաշտոնապես անվանվում էր պոլիտեխնիկ)։
Բովանդակություն |
[խմբագրել] Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն իրավաժառանգորդն է Կառլ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933 թ. ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող։ Ինստիտուտն աճել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980 – 1985 թթ. հասել իր զարգացման գագաթնակետին՝ ունենալով շուրջ 25000 ուսանողներ և 66-ից ավելի մասնագիտություններ, դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը 1991 թ. նոյեմբերի 29-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ)։ ՀՊՃՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ ՀՊՃՀ կառավարման մարմիններն են Համալսարանի Խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը։
Համալսարանն ունի հենակետային վարժարաններ Երևանում և մարզերի մասնաճյուղերում, որոնց նպատակն է դեռ դպրոցում որոշել և հավաքագրել շնորհաշատ ապագա ճարտարագետների։ Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 5 հիմնական կրթական ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։
Բացի ուսումնական ստորաբաժանումներից, Համալսարանում գործում են մի շարք աջակցող ծառայություններ՝ Դասախոսների կատարելագործման կենտրոն, Ընդունելության հարցերի և ուսանողական կարիերայի աջակցման կենտրոն, Քոմփյութերային կենտրոն, Գիտատեխնիկական գրադարան՝ ավելի քան 1 միլլիոն միավոր գրականությամբ, տպարան և այլն, ինչպես նաև մշակութային, մարզական, սոցիալական և այլ օբյեկտներ, ուսումնամարզաառողջարարական ճամբարներ։ Համալսարանն ունի համակարգչային լայն ցանց՝ ավելի քան 1200 ժամանակակից համակարգիչներով և տեխնոլոգիական կարողությամբ մի շարք լսարաններ։
Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում՝ ձգտելով նպաստել իրենց Ալմա Մաթերի համակողմանի զարգացմանը։ Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ։
ՀՊՃՀ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում և այլ դեպարտամենտներում հայերեն և անգլերեն լեզուներով ուսում են ստանում ավելի քան 500 արտասահմանցի ուսանողներ։
Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն։ ՀՊՃՀ-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա՝ եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման Եվրոպական ECTS համակարգը՝ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ։
Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում (TEMPUS, TACIS, USAID, INTAS, NATO, NISCUPP և այլն)։
[խմբագրել] ՀՊՃՀ դեպարտամենտներ
[խմբագրել] ՀՊՃՀ բաժանմունքներ
[խմբագրել] ՀՊՃՀ մասնաճյուղեր
[խմբագրել] Միջազգային կապեր
ՀՊՃՀ միջազգային համագործակցության քարտեզն այսօր ընդգրկում է՝
ԱՄՆ
Գերմանիա
- Իլմենաուի տեխնալոգիական համալսարան
- Օպտոէլեկտրոնիկայի ինստիտուտ (Ուեսլինգ)
- Շտուտգարտի տեխնիկական համալսարան
- Դարմշտադի տեխնիկական համալսարան
Իսպանիա
- Բարսելոնի ինքնավար
- Ալիկանտեի համալսարաններ
Իտալիա
- Հռոմի «Լա Սապիենզա»
- «Տոր Վերգատա» համալսարաններ
- Թուրինի պոլիտեխնիկական համալսարան
Հունաստան
- Սալոնիկի Արիստոտելյան
- Աթենքի ազգային տեխնիկական
- Պիրեայի տեխնոլոգիական կրթության համալսարաններ
Մեծ Բրիտանիա
- Արևմտյան Լոնդոնի Բրյունելի
- Բելֆաստի թագավորական
- Հադերսֆիլդի
- Ուոլվերհամփթոնի համալսարաններ
Շվեդիա
- Ստոկհոլմի Թագավորական Տեխնոլոգիական ինստիտուտ
- Լունդի համալսարան
Չինաստան
- Ջիլինի համալսարան
- Շանհայի էլեկտրատեխնիկական համալսարան
- Խուաջունի տեխնիկական համալսարաններ
Պորտուգալիա
- Լիսաբոնի տեխնիկական համալսարան
Ռուսաստան
- Մոսկվայի էներգետիկական ինստիտուտ
- Բաումանի տեխնիկական
- Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարաններ
Սիրիա
- Դամասկոսի համալսարան
Ուկրաինա
- Ուկրաինական ազգային տեխնիկական համալսարան (Կիև)
- Ուկրաինայի թեթև արդյունաբերության պետական ակադեմիա (Կիև)
Ֆինլանդիա
- Օստրոբոսնիայի կենտրոնական պոլիտեխնիկական համալսարան
[խմբագրել] ՀՊՃՀ պատմության հիշարժան տարեթվեր
- 1933թ. փետրվարի 27-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ միավորվեցին ՀԽՍՀ շինարարական և քիմիատեխնոլոգիական ինստիտուտները, և 1933թ. մարտի 1-ին հիմնադրվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ երկու ֆակուլտետներով՝ շինարարական և քիմիատեխնոլոգիական։
- 1933թ. մարտի 14-ին, Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ինստիտուտը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։
- 1939թ. ՀԽՍՀ հեռակա ինդուստրիալ ինստիտուտը միացվեց ԵրՊԻ-ին՝ դառնալով նրա հեռակա բաժինը։
- 1942թ. սեպտեմբերի 1-ին բացվեց էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
- 1944թ. սեպտեմբերի 1-ին բացվեց մեխանիկական ֆակուլտետը։
- 1946թ. աշնանը տեղի ունեցավ ինստիտուտի ուսանողական գիտական առաջին համաժողովը։
- 1947թ. ձևավորվեց ԵրՊԻ-ի ուսանողական գիտական ընկերությունը։
- 1953թ. ստեղծվեց ԵրՊԻ-ի լեռնային ֆակուլտետը։
- 1956թ. շահագործման հանձնվեց ԵրՊԻ-ի գրադարանի ընթերցասրահը՝ 45 հազար միավոր գրքով։
- 1959թ. հիմնադրվեցին ԵրՊԻ Լենինականի և Կիրովականի մասնաճյուղերը։
- 1961թ. կազմավորվեց ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
- 1964թ. հիմնադրվեց ԵրՊԻ-ի կամերային նվագախումբը, որը հետագայում արժանացավ «ժողովրդական կոլեկտիվ» պատվավոր կոչմանը։
- 1966թ. Ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը վերանվանվեց տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ։
- 1972թ. կազմավորվեց ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը՝ առանձնանալով տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետից։
- 1972թ. կազմավորվեց էներգետիկայի ֆակուլտետը։
- 1972թ. Դիլիջանում բացվեց ԵրՊԻ-ի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի բաժանմունքը։
- 1974թ. ինստիտուտում ստեղծվեց հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը։
- 1978թ. տեխնիկական կիբեռնետիկայի և ռադիոտեխնիկայի ֆակուլտետների բազայի վրա հիմնադրվեց հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
- 1978թ. ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը վերանվանվեց ռադիոտեխնիկայի ֆակուլտետ։
- 1985թ. մեխանիկական և մեքենաշինական ֆակուլտետների հիմքի վրա բացվեց տրանսպորտային ֆակուլտետը։
- 1991թ. Արցախում բացվեց ԵրՊԻ-ի Ստեփանակերտի մասնաճյուղը, որի բազայի վրա 1993թ. հիմնադրվեց Արցախի համալսարանը։
- 1991թ., նոյեմբերի 29, Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-4 հրամանգրով ԵրՊԻ-ն վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի։
- 1991թ., դեկտեմբերի 9, ՀՀ կառավարության թիվ 670 որոշմամբ ստեղծվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։
- 1992թ. բարձրագույն մաթեմատիկայի երեք ամբիոնների միավորմամբ ստեղծվեց մաթեմատիկայի դեպարտամենտը։
- 1992թ. հիմնադրվեց հասարակագիտական ֆակուլտետը, որը 1994թ.-ին վերակազմավորվեց սոցիալ-քաղաքական առարկաների և ընդհանուր տնտեսագիտության դեպարտամենտի։
- 1994թ. ստեղծվեց մեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտը։
- 1994թ. ստեղծվեցին համալսարանի շրջանավարտների միությունը և ուսանողական խորհուրդը։
- 1996թ. ՀՊՃՀ-ն դարձավ Եվրոպական համալսարանների ընկերակցության անդամ։
- 1996թ. Կապանում ԵրՊԻ-ի ուսումնակոնսուլտացիոն կետի հիման վրա բացվեց ԵրՊԻ-ի Կապանի մասնաճյուղը։
- 2001թ. հուլիսին հիմնադրվեց Ուսանողական կարիերայի ծառայությունների կենտրոնը։
- 2001թ. ստեղծվեց ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնը՝ «Լեդա Սիսթեմս» ԲԸ Հայաստանյան մասնաճյուղում։
- 2003թ. հոկտեմբեր, նշվեց ԵրՊԻ-ՀՊՃՀ հիմնադրման 70-ամյա հոբելյանը, որին մասնակցեցին ՀՀ Նախագահը, Վարչապետը և բազմաթիվ այլ հյուրեր։
- 2004թ. սեպտեմբեր, հիմնանորոգվեց և կահավորվեց Համալսարանի պատմական 1301 լսարանը՝ դառնալով Գիտական խորհրդի նիստերի և այլ հանդիսավոր միջոցառումների դահլիճ։
- 2005թ. սեպտեմբեր, ՀՀ կառավարության որոշմամբ Համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը։
- 2005թ. դեկտեմբեր, հրավիրվեց ՀՊՃՀ նոր Խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը։
- 2006թ. մայիս, ՀՊՃՀ Շրջանավարտների միությունը վերակազմակերպվեց «Շրջանավարտների ասոցիացիայի», որի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետ, պոլիտեխնիկցի Անդրանիկ Մարգարյանը։
[խմբագրել] Ռեկտորներ
- Հովհաննես Բաբաջանյան 1934-1936
- Հմայակ Ղոնդախչյան 1936-1937
- Աշոտ Մելիքջանյանը 1937-ի օգոստոսից մինչև հոկտեմբեր
- Միսակ Պետրոսյան 1937-1946
- Պետրոս Մելքոնյան 1946-1965
- Աշոտ Ասլանյան 1965-1966
- Արծրուն Գասպարյան 1966-1980
- Ռաֆայել Մովսիսյան 1980-1988
- Յուրի Սարգսյան 1988-2006
- Ոստանիկ Մարուխյան 2006-2011
- Արա Ավետիսյան 2011-ից առ այսօր
[խմբագրել] Հայտնի շրջանավարտներ
- Կարեն Դեմիրճյան (ՀՀ քաղաքական և պետական գործիչ)
- Ռոբերտ Քոչարյան (ՀՀ 2-րդ նախագահ)
- Անդրանիկ Մարգարյան (ՀՀ նախկին վարչապետ)
- Վարդան Օսկանյան (ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար)
- Տիգրան Թորոսյան (ՀՀ ԱԺ նախկին նախագահ)
- Արթուր Մեսչյան (ճարտարապետ, երգիչ, երգահան)
- Հրանտ Վարդանյան (հայտնի գործարար)
- Խաչատուր Սուքիասյան (ԱԺ նախկին պատգամավոր, գործարար)
- Արա Երնջակյան (Երևանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար)
- Ֆադեյ Սարգսյան (ակադեմիկոս, նախկին վարչապետ և ԱԺ պատգամավոր)
- Գևորգ Էմին (գրող)
- Գրիգոր Գուրզադյան աստղագետ


