Քննարկում:Վաղարշապատ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենք ունենք «Սրբազան քաղաքներ» և «Քրիստոնեության սրբազան քաղաքներ» կատեգորիաները, որտեղ նշված են զանազան կրոնների և նույնիսկ կրոնական բազմաթիվ ուղղությունների կենտրոն հանդիսացող քաղաքների անունները: Իսկ Հայ Առաքելական եկեղեցին միթե կենտրոն չունի: Իհարկե ունի, դա Էջմիածինն է: Հետևաբար հայերի սրբազան քաղաքը Էջմիածինն է (Վաղարշապատը), ուստի նրա անունը ցանկալի է, որպեսզի հայտնվի այդ կատեգորիաներում, մնացած կրոնական կենտրոնների և սրբազան քաղաքների կողքին: Ուրիշինը հիշում ենք, իսկ մերը՝ ոչ...--Որոտ (քննարկում) 09:10, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Ներողություն եմ խնդրում, ցանկում որոնել էի Էջմիածին անունով:--Որոտ (քննարկում) 09:17, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, եթե ձեզ մոտ կա վստահելի աղբյուր, որտեղ թվարկված են ՀԱԵ սրբազան քաղաքներ, անդրում եմ ներկայացնել քննարկման համար։ - Kareyac (քննարկում) 09:41, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի Kareyac, ըստ իս «Սրբազան քաղաք» կարող է համարվել այն քաղաքը, որտեղից սկիզբ է առել որևէ կրոնական ուղղություն և որտեղ պահվում են որևէ կրոնի սրբազնագույն մասունքներ, ուր հավատացյալների և ուխտավորների հոսքը երբեք չի դադարում (օրինակ՝ իսլամի համար դա Մեքքան է, երեք կրոնների՝ քրիստոնեության, իսլամի և հուդայականության համար Երուսաղեմն է և այլն): Իրենց հոգևոր կենտրոններն ունեն նաև բուդդիզմը, հինդուիզմը, զրադաշտականությունն ու այլ մանր-մունր ուղղությունները: Կաթոլիկների համար դա Վատիկանն է, ուղղափառների համար ժամանակին այդպիսին էր Կոստանդնուպոլիսը... Հայ Առաքելական եկեղեցու համար ի սկզբանե այդպիսին եղել է Վաղարշապատը, որտեղ այժմ էլ գտնվում է Մայր Աթոռը: Այդ փաստն ընդունում են նաև այլ ազգեր ևս: Իսկ թե պատմության ընթացքում հալածյալ հայ եկեղեցին էլ որտեղ է հանգրվանել և որ հայոց բնօրրանները կարելի է համարել սրբազան, դա կարող է հարաբերական լինել: Ցավում եմ, բայց այդպիսի վստահելի աղբյուրի կամ ցանկի չեմ հանդիպել: Իմ կարծիքով, որևէ ազգի գլխավոր սրբավայր կարող են լինել նաև գյուղերը՝ ինչպես որ եզդիականության համար դա Լալեշն է: Հայ իրականության մեջ այդպիսի կարևորագույն սրբավայրեր կարելի է համարել Թոնդրակը, Կամախը, ի վերջո Անին և այլն, սակայն դրանք այլևս խոնարհված են, մեջքակոտոր ու նաև գերեվարված ու անհասանելի... Մեր եկեղեցու Սրբերից Մաշտոցը թաղված է Օշականում, Սուրբ Սարգիսը՝ Ուշիում, որոնց գերեզմանները ամենայն հավանականությամբ պետք է, որ ուխտատեղի լինեին, բայց ցավոք մեր ազգն այնքան էլ հավատացյալ չէ... Հարգանքներով՝ --Որոտ (քննարկում) 14:41, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, պարզ է, ոչ մի պատասխան իմ հարցին դուք չեք տվել (կասկածում եմ որ չունեք ոչ մի վստահելի աղբյուր) և առաջակում եք շարժվել ձեր զգացումներով ու տեսակետներով։ Վիքիպեդիայի համար դա անընդումելի է Հարգանքներով՝ - Kareyac (քննարկում) 14:53, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի Kareyac, ես ոչինչ չեմ առաջարկել: Իմ քննարկման մեջ նշել եմ, որ «Ցավում եմ, բայց այդպիսի վստահելի աղբյուրի կամ ցանկի չեմ հանդիպել»: Իսկ իմ տեսակետը իմ կարծիքով ազատ եմ արտահայտելու, ի վերջո սա քննարկման էջ է: Որքան հիշում եմ, քննարկման սկզբում ես ներողություն էի խնդրել սխալ անվամբ որոնելու համար, իսկ դուք հարց տվեցիք, ես էլ այսպես պատասխանեցի: Էլ ինչ առաջարկության մասին է խոսքը: Իմ զգացումներն էլ ձեզ չեն վերաբերվում: Իմ կարծիքով, Վիքիպեդիայի համար անընդունելի պետք է լինի տառասխալներով գրելը...--Որոտ (քննարկում) 15:08, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, երևի իրար լավ չհասկացանք, ներողություն եմ խնդրում։ Հուսով եմ գտնելու ենք հարմար որոշում։ տառասխալներով գրելը ինչ-որ չափով ընդունելի է, քանի որ կան ուղղիչներ- Kareyac (քննարկում) 15:50, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]