Ավետ Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետ Բարսեղյան
Ծնվել էհուլիսի 23, 1980(1980-07-23) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունհաղորդավար, բանաստեղծ
Աշխատանք2001-ից
Պարգևներ և
մրցանակներ

Ավետ Վարդգեսի Բարսեղյան (հուլիսի 23, 1980(1980-07-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Հայաստանի հանրային», «Նոր ալիք», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերության, «Սիգմա TV» ընկերության, հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և ապրում է Երևանում։ 1997 թվականին ավարտել է Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցը։ Ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ։ 2001 թվականին ավարտել է այն և ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժին։

Հայ էստրադայի բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։ Գրել է նաև Էջմիածին քաղաքի հիմնի խոսքերը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - «Տարվա լավագույն ռադիոհաղորդավար»
  • 2004 - «Տարվա լավագույն հեռուստահաղորդավար»
  • 2016 - Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ավետ Բարսեղյանին շնորհվել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչում». Վերցված է 2016 Սեպտեմբեր 29-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]