TOEFL (թեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

TOEFL-ը, պաշտոնապես հայտնի որպես՝ Test of English as a foreign language, սեփական կարողություննեը օգտագործելու և անգլերենն ակադեմական մակարդակով հասկանալու թեստ է։ Այն կազմակերպվում և վերահսկվում է Educational Testing Service (ETS)-ի կողմից և նրա գրանցային ապրանքանիշն է։ Թեստն անհրաժեշտ է ոչ բնիկների (non-natives) անգլերենի մակարդակի ապահովման համար, ովքեր ցանկություն ունեն սովորել ԱՄՆհամալսարաններում։ Այն արդեն դարձել է մեկը ընդունելության պահանջներից, ոչ բնիկ անգլերեն խոսողների համար, շատ անգլերենով դասավանդվող քոլեջներում և համալսարաններում։ Հավելյալ, հաստատությունները, ինչպիսիք են կառավարության գործակալությունները, բիզնեսները կամ ֆինանսական աջակցության ծրագրերը՝ կարող են նույնպես պահանջել այս թեստը։ TOEFL-ի արդյունքները ուժի մեջ են մինչև երկու տարի։Երկու տարի հետ անհասանելի են։

Պատմություն[խմբագրել]

1962 թ.-ին, ազգային խորհուրդը առաջ քաշեց ոչ բնիկների անգլերենի ապահովման խնդիրը, ովքեր ցանկանում էին սովորել ԱՄՆ-ի համալսարաններում։ Խորհուրդն առաջարկեց կազմակերպել և վերահսկել TOEFL քննությունը դեռ 1963-1964 թվականներին։ Թեստը հիմնականում զարգացվեց Center for Applied Linguistics-ի կողմից Սթենֆորդի համալսարանի լեզվաբան ու պրոֆեսոր դոկտոր Չարլզ Ա. Ֆերգյուսոնի վերահսկողությամբ։

TOEFL թեստն առաջին անգամ կազմակերպվեց 1964 թ.-ին Modern Language Association-ի կողմից և ֆինանսավորվեց նվիրատվությունների միջոցով Ford Foundation-ի և Danforth Foundation-ի կողմից։ 1965 թ.-ին, The College Board-ը և ETS-ը միահամուռ հանձն առան պատասխանատվություն, TOEFL-ի թեստավորման ծրագրի սահմանադրության հարցով։ 1973 թ.-ին կոոպերացման համաձայնագիր կնքվեց ETS-ի, The College Board -ի և Graduate Record Examinations-ի խորհրդատուների միջև՝ վերանայելով և շարունակելով ծրագիրը։ ETS-ը պետք է վերահսկեր քննությունը TOEFL board-ի ուղղորդությամբ։

Ֆորմատ և ծավալ[խմբագրել]

Internet-based թեստ[խմբագրել]

Մինչ թեստի ներկայացումը 2005 թ.-ին, TOEFL ibt ֆորմատը աստիճանաբար անցկացվում էր համակարգչային (անգլ.՝ computer-based test) և թղթային (անգլ.՝ paper-based test) տարբերակներով, մինչդեռ թղթային տարբերակովը մինչև այսօր էլ կիրաության մեջ է որոշ երկրներում։ TOEFL iBT թեստը ներկայացվել է մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում, Գերմանիայում և Իտալիայում 2005 թ.-ին և աշխարհի մնացած երկրներում արդեն 2006-ին։ Համակարգչային (computer-based test) տարբերակն արդեն ուժի մեջ չէ 2006 թ.-ից սկսած և նրա արդյունքներն անհասանելի են։

Չնայած որ, սկզբում, պահանջարկը թեստերի նստատեղերի համար շատ մեծ էր, քան թույլատրելի սահմանը, մասնակիցները ստիպված էին լինում սպասել ամիսներով, սակայն այսօր հնարավոր է հանձնել թեստեր ամեն շաբաթ մեկ անգամ, այսինքն ամսվա մեջ 4 անգամ։Չորս ժամ տևողություն ունեցող թեստը բաղկացած է չորս բաժնից,որոնցից յուրաքանչյուրը ստուգում է բազային լեզվի գիտելիքները(մինչ դեռ, որոշ առաջադրանքներ պահանջում են բազմաքանակ գիտելիքներ) և բոլոր առաջադրանքները ուշադրություն են դարձնում լեզվին, ակադեմիական, բարձր-ուսուցանվող միջավայրում օգտագործվող։Թեստի ժամանակ թույլատրվում է նոթեր վերցնել։Քննությունը հնարավոր չէ հանձնել շաբաթական երկու անգամ։

  1. Ընթերցանություն
  2. ։Ընթերցանության մասը բաղկացած է 4-8 հատվածներց(ընթերցանության), ամեն մեկը մորավորապես 700 բառ երկարությամբ, և հարցերց այդ հատվածների շուրջ։ Ընթերցանելի հատվածները ակադեմիական թեմաներով են.նրանք այն նյութական տեսակներց են, որոնք կարելի է գտնել համալսարանի ավարտական կուրսի դասագրքում։Ընթերցանելի հատվածները պահանջում են հասկանալ հռետորական ֆունկցիաները, ինչպիսիք են պատճառ-ազդեցությունները, համեմատություններն ու իրավիճակները։Ուսանողները պատասխանում են հարցերի գլխավոր մտքերին, դետալներին, կարևոր տեղեկատվություններին,բառարանին,հռետորական նպատակին և վերջապես մտքերին։Նոր տիպի հարցերը TOEFL iBT թեստում պահանջում են աղյուսակների լրացում և որոշ ընդհանուր ընդհանրացումներ։ Նախորդ, մյուս առարկաներից գիտելիքները առարկայի շրջանակներում կարող են պետք գալ ճիշտ պատասխան տալու հարցում։
  3. Լսելու կարողություն(Լսողություն)
  4. ։Լսողության մասը բաղկացած է վեց լսողական հատվածներց 3-5 րոպեանոց և հարցերից լսողական հատվածների մասին։Հատվածները պարունակում են երկու աշակերտների զրույց և չորս ակադեմիական դասախոսություններ կամ քննարկումներ։Զրույցը ներառում է երկու խոսողներ, աշակերտ և նույնիսկ պրոֆեսոր։Դասախոսությունը բաղկացուցիչ մաս է մի ակադեմիական դասախոսության, որը կարող է ընդգրկել աշակերտների մասնակցություն և չի ենթադրում հատուկ գիտելիքներ թեմայի շրջանակներում։Ամեն մի զրույց և դասախոսություն հնչում է միայն մեկ անգամ։Թեստ հանձնողները կարող են նոթեր վերցնել մինչ լսում են և կարող են օգտագործել նրանց երբ ցանկանում են պատասխանել հարցերին։Ամեն մի զրույց ասոցացվում է 5 , իսկ ամեն մի դասախորություն 6 հարցի հետ։Հարցերը մտադրված են չափել գլախավոր մտքի հասկանալու կարողությունները, էական դետալները, կապը մտքեր միջը, ինֆորմացիայի կազմակերպումը, խոսողի նպատակն ու նրա մոտեցումը։
  5. Խոսելու կարողություն
  6. ։Խոսելու մասը բաղկացած է վեց առաջադրանքներից.երկու անկախ և չորս միացյալ։Երկու կախյալ առաջադրանքներում, թեստ հանձնողները պատասխանում են մտածված հարցերին կան հարազատ թեմաներն.Նրանք գնահատվում են իրենց կապակցված խոսքի և մտքի պարզության համար։Երկու միացյալ առաջադրանքներին,թեստ հանձնողները կարդում են փոքրիկ հատված,լսում եմ ակադեմիական դասախոսությունից հատված կամ զրույց համալսարանական կյանքի մասին և պատասխանում միավորելով անհրաժեշտ տեղեկատվությունը տեքստից և զրույցից։ Մնացած երու միացյալ առաջադրանքներին, թեստ հանձնողները լսում են ակադեմիական դասախոսություն կամ զրույց համալսարանական կյանքի մասին և արձագանքում հարցին ինչ որ լսել են։Միացյալ մասում թեստի մասնակիցները գնահատվում են իրենց տեղին սինթեզելու և էֆֆեկտիվ տեղեկատվություն տեքստից և լսածից քաղելու կարողության համար։ Թեստ հանձնողները կարող են նոթեր անել, երբ նրանք կարդում են, ինչպես նաև լսում են, իենց օգնելու պատրաստվել պատասխանին։Թեստ հանձնողները ունենում են կարճ պատրաստվելու ժամանակ, մինչ նրանք սկսում են խոսել։Արձագանքները ձայնագրվում են և ուղղարկվում ETS-ի օնլայն գնահատման ցանց (ETS'sonline Scoring Network (ОСН)) 7 և գնահատվում այնտեղ վեց բալանի գնահատման համակարգում։
  7. Գրելու կարողություն
  8. ։Գրելու մասը չափում է թեստ հաձնողի ակադեմիական մակարդակով գրելու ունակությունը, երկու առաջադրանքների միջոցով.առաջինը անկախ է։Առաջին առաջադրանքում, թեստ հանձնողները կարդում են հատված ակադեմիական թեմայով և դրանից հետո լսում են խոսողի քննարկումը տվյալ թեմայի շուրջ։Թեստ հանձնողը պետք է դրանից հետո գրի կրճատ քաղվածք կարևոր մասերի մասին՝ լսողական հատվածից և բացատրում ,թե ինչպես կապել բանալի կետերը ընթերցանության հատվածից։Անկախ առաջադրանքում, թեստ հանձնողները պետք է գրեն էսսե, որը փաստում,բացատրում է և նպաստում է իրենց մտքին,ոչ թե լսել միայն անձնական նախընտրությունները։Արձագանքները ուղղարկվում են ETS OSN և գնահատվում չորս հոգու կողմից։
Առաջադրանք Նկարագրություն Համապ. ժամանակ
Ընթերցանություն 3–5 հատվածներ, յուր.-ը բաղկացած 10-12 հարցերից 60–100 րոպե
Լսողություն 6–9 հատվածներ, յուր.-ը բաղկացած 5-6 հարցերից 60–90 րոպե
Ընդմիջում 10 րոպե
Խոսելու կարողություն 6 առաջադրանք 20 րոպե
Գրելու կարողություն 2 առաջադրանք 50 րոպե

Paper-based թեստ[խմբագրել]

TOEFL-ի paper-based(PBT) թեստը հասանելի է սահմանափակ տարածքներում։Արդյունքները հասանելի են թեստի հանձնման օրվանից մինչև երկու տարի, և թեստ հանձնողները կարող են ուղարկել իրենց արդյունքները տարբեր հաստատություններ և գործակալություններ տվյալ ժամանակ։

  1. Լսողություն (30 – 40 րոպե)
  2. ։Լսողության մասը բաղկացած է 3 հատվածից։Առաջինը ներառում է 30 հարց կարճ զրույցների մասին։Երկրորդն ունի 8 հարց երկար զրույցներ մասին։Վերջին հատվածը պահանջում է պատասխանել 12 հարցերի դասախոսություններց և խոսակցություններից։
  3. Կառուցվածք և Գրված արտահայտություններ (25 րոպե)
  4. ։Կառուցվածք և Գրված արտահայտությունների մասն ունի 15 վարժություն նախադասությունները ճիշտ լրացնելու և 25 առաջադրանք սխալները գտնելու վերաբերյալ։
  5. Ընթերցանության ըմբռնում (55 րոպե)
  6. ։Ընթերցանության ըմբռնման մասը բաղկացած է 50 հարցերից ընթերցանության հատվածի վերաբերյալ։
  7. Գրելու կարողություն (30 րոպե)
  8. ։Գրելու մասը միայն մեկ էսսե է, միջինում 250-300 բառի սահմաններում։

Թեստի արդյունքներ[խմբագրել]

TOEFL iBT թեստ[խմբագրել]

  • TOEFL iBT թեստը գնահատվում է 0-120 գնահատման աղյուսակով։
  • Ամեն մի բաժին չորսից (Ընթերցանություն, Լսողություն,Խոսել և Գրել) ստանում է աստիճանային գնահատական 0-30-ի սահմաններում։ Աղյուսակավորված գնահատականները չորս բաժիններից գումարվում են իրար ստանալու թեստի ընդհանուր արդյունքը։
  • Յուրաքանչյուր խոսելու հարց հենց սկզբից էլ գնահատվում է 0-4 բալային համակարգով, և յուրաքանչյուր գրավոր հարց նույնպես գնահատվում հենց սկզբից 0-5 բնահատման համակարգով։Արդյունքները տեղափոխվում են 0-30 գնահատման համակարգ։

Paper-based թեստ[խմբագրել]

  • Վերջնական PBT թեստի արդյունքները բաշխվում են 310-677-ի միջակայքում և հիմնվում երեք ենթաարդյունքների վրա.լսողություն(31-68),կառուցվածք(31-68) և ընթերցանություն(31-67)։Նման չլինելով CBT թեստին, գրելու հատվածի արդյունքները մաս չեն կազմում վերջնական գնահատականի.փոխարենը նրանք հայտարարվում են որպես առանձին 0-6 գնահատման համակարգում։
  • Արդյունքները , որ թեստ հանձնողները ստանում են ճիշտ պատասխանների տոկոսը չէ։ Նրանք ընդհանուր են շտկելու համար ընթացքում թեստերի հեշտ կամ դժվար լինելու հանգամանքը և հնարավորություն են տալիս ավելի ճիշտ արդյունք ստանալ։

Ընդունված TOEFL -ի արդյունքներ[խմբագրել]

Շատ քոլեջներ օգտագործում են TOEFL-ի արդյունքները միայն մի գործոն, ընդունելության գործընթացում։Յուրաքանչյուր քոլեջ կամ քոլեջի հետ կապված ծրագիր, ունի TOEFL -ի արդյունքների նվազագույն շեմ։ Նվազագույն շեմը TOELF iBT թեստի համար սկսվում է 61-ից(Bowling Green state University) մինչև 100 (MIT,Columbia, Harvard)։ Պահանջված TOEFL-ի ընդունելության արդյունքները ցույց են տվել, որ նախահամալսարանական(Undergraduate) ընդունելության համար միջին գնահատականը 74.2-ն է, իսկ համալսարանականը՝ 82.6(Graduate)։

ETS-ն ունի հատուկ աղյուսակ, որը համապատասխանեցնում է iBt,CBT և PBT թեստերի արդյունքները միմյանց։ [1]

TOEFL ITP թեստեր[խմբագրել]

TOEFL ITP թեստերը թղթային են և օգտագործում են ակադեմիական ոճ գնահատելու համար Անգլերենի պրոֆեսիոնալությունը, ինչպես բնիկ, այնպես էլ օտար մարդկանց մոտ։Թեստերը օգտագործում են հին և նոր վեահսկաված TOEFL-ի հարցերը և օգտագործվում առաջընթացի, գնահատման համար։Նման չլինելով TOEFL iBT թեստին,TOEFL ITP տեստերը տնօրինվում են հաստատությունների կողմից և չպետք է փոխարինվեն TOEFL iBT թեստի պետքության դեպքում։ Կա երկու մակարդակ.Մակարդակ է(Level 1) (intermediate to advanced) և Մակարդակ 2(Level 2) (high beginning to intermediate)։TOEFL ITP -ի արդյունքները գնում են CEFR կենտրոն և թեստ հանձնողները պարգևատրվում են հավաստագրերով իրենց նվաճման համար։ [2]

TOEFL Junior թեստեր[խմբագրել]

ETS-ը նույնպես առաջարկում է TOEFL Junior թեստեր, ընդհանուր թեստ միջին դպրոցի մակարդկում, 11-14 տարեկան աշակերտների համար։Թեստերը վերահսկվում են երկու ֆորմատով.1)TOEFL Juniorստանդարտ (թղթային) և TOEFL Junior Ընդհանուր (վերահսկվող համակարգչով)։Ստանդարտ թեստերը բաղկացած են երեք մասից. Ընթերցանություն, Լսողություն և Լեզվի ձև և իմաստ։ Ընդհանուր թեստը ունի չորս մաս.Ընթերցանություն, Լսողություն, Խոսել և Գրել։ TOEFL Junior-ի արդյունքները ուղարկվում են CERF կենտրոն և թեստ հանձնողներին տրվում են հավաստագրեր ըստ իրենց նվաճումների։ ։[3] TOEFL Junior-ը ETS-ի ապրանքանիշն է։

TOEFL iBT-ի արդյունքների համեմատություը IELTS-ի արդյունքների հետ [4][խմբագրել]

IELTS-ի արդյունք TOEFL-ի արդյունք
9 118-120
8.5 115-117
8 110-114
7.5 102-109
7 94-101
6.5 79-93
7 60-78
5.5 46-59
5 35-45
4.5 32-34
0-4 0-31

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին աղբյուրներ[խմբագրել]