Ֆիլդսյան մրցանակ
Ֆիլդսյան մրցանակ (անգլերեն՝ Fields Medal) — միջազգային մրցանակ և մեդալ, տրվում է չորս տարին մեկ անգամ ամեն Միջազգային մաթեմատիկական կոնգրեսի ժամանակ՝ երկու, երեք կամ չորս 40 տարին չբոլորած մաթեմատիկոսների։
Բովանդակություն |
[խմբագրել] Անվանում
Մրցանակն ու մեդալը անվանված են Ջոն Ֆիլդսի պատվին, որը 1924 թվականին Տորոնտոյում կայացած VII միջազգային մաթեմատիկական կոնգրեսի նախագահն էր։ Նա առաջարկել էր յուրաքանչյուր կոնգրեսի ժամանակ երկու մաթեմատիկոսի պարգևատրել մեդալով ի նշան գնահատանքի և երևելի վաստակի։
[խմբագրել] Մրցանակի տեսքն ու արժեքը
Ֆիլդսյան մրցանակը կազմում է 15000 կանադական դոլար, իսկ մեդալը 583 հարգի ոսկուց է։ Մեդալի երեսին Արքիմեդի կիսադեմն է և լատիներեն գրված է «Transire suum pectus mundoque potiri» (Գերազանցել մարդկային սահմանափակումը և նվաճել Տիեզերքը), հակառակ երեսին գրված է «Congregati ex toto orbe mathematici ob scripta insignia tribuere» («Մաթեմատիկոսները, բոլոր երկրներից, մեծարում են հիասքանչ ներդրումը իմացության մեջ»)։
[խմբագրել] Ֆիլդսյան և Նոբելյան մրցանակներ
Ֆիլդսյան մրցանակը համարվում է աշխարհում մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակը։ Քանի որ Նոբելյան մրցանակը մաթեմատիկոսներին չի տրվում, ֆիլդսյանը հաճախ անվանում են «նոբելյան մրցանակ մաթեմատիկոսների համար»[1], չնայած՝ երկու մրցանակների մեջ մի շարք տարբերություններ կան։
[խմբագրել] Հղումներ
- ↑ Kenneth Chang (2007-03-12). «Journeys to the Distant Fields of Prime». New York Times. (անգլ.)