Արեգակի խավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արևի խավարումից)
1999 թվականի օգոստոսի 11-ի արեգակնային խավարումը

Արեգակի խավարում, տիեզերական երևույթ է, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։ Լինում են նաև օղակաձև և հիբրիդ խավարումներ։ Հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձև խավարում է դիտվում։

Լուսնի ստվերը Երկրի մակերեսին

Մեծագույն արեգակնային խավարում ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկայում 2017 թվականի օգոստոսի 21-ին, երկուշաբթի օրը բացառիկ աստղագիտական իրադարձություն էր Արեգակի լրիվ խավարումը, որը եղել է ամբողջ Միացյալ Նահանգներում, Արևմտյան ափից մինչև Արևելյան ափ։ Այն սկսվել է Խաղաղօվկիանոսյան հյուսիս արևմտյան ափից, անցնել է Օրեգոն, Այդահո, Վայոմինգ, Նեբրասկա, Կանզաս, Միսսուրի, Իլինոյս, Կենտուկի, Թենեսի, Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա ԱՄՆ նահանգներով և ավարտվել է Հարավային Կարոլինա նահանգում։ Տևել է մի քանի վայրկյանից մինչև 2 րոպե 44 վայրկյան։ Ըստ Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանի տվյալների սա Արեգակի խավարման ամենաերկար տևողությունն է։ Այն կդիտվի Հարավային Իլինոյիսի Շոնի ազգային անտառում (Shawnee National Forest)[1]։

Արեգակի խավարումների աստղագիտական դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակի լրիվ և օղակաձև խավարման մեխանիզմը

Աստղագիտական դասակարգմամբ, եթե Երկրի վրա գոնե մի վայրում դիտվել է լրիվ խավարում, ապա խավարումը կոչվում է լրիվ։ Եթե դիտվել է միայն մասնակի խավարում, ապա խավարումը կոչվում է մասնակի։ Եթե դիտորդը գտնվում է Լուսնի ստվերում, նա դիտում է լրիվ խավարում, կիսաստվերում գտնվելու դեպքում դիտում է մասնակի խավարում։ Մասնակի և լրիվ խավարումներից բացի կան նաև օղակաձև խավարումներ։ Օղակաձև խավարումը տեղի է ունենում այն դեպքում,երբ Լուսինը գտնվում է ավելի հեռու, քան լրիվ խավարման ժամանակ, և ստվերի կոնը անցնում է Երկրի մակերևույթի վրայով և չի հասնում Երկրին։

Արեգակի խավարման ժամանակ կատարվող երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստվերային ալիքներ
  • Ադամանդե օղակ
  • Սերպադիվ ստվերներ[2]
  • Մթնոլորտի ջերմաստիճանի իջեցում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Total Solar Eclipse: Prepare For The "Big One" In 2017». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  2. Перельман Я.И. Занимательная астрономия. — 7-е изд. — М.: ГТТИ, 1954. — С. 99-101.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fotheringham, John Knight (1921). Historical eclipses: being the Halley lecture delivered 17 May 1921 (անգլերեն). Oxford: Clarendon Press.
  • Эдвард Кононович, Вячеслав Хондырев Звезда в короне // Вокруг света. — 2008. — № 3. — С. 22—29.
  • Mark Littmann, Fred Espenak, Ken Willcox Totality. Eclipses of the Sun. — 3rd Edition. — Oxford University Press, 2008. — ISBN 978-0-19-953209-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեգակի խավարում» հոդվածին։