Միլեթյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միլեթյան դպրոց, միլևտյան դպրոց, հին հունական պարզունակ մատերիալիստական դպրոց։ Ձևավորվել է Միլետ քաղաքոմ, մ․ թ․ ա․ 6-րդ դարում։ Հակադրվելով կրոնա-առասպելական մտածողությանը, Միլեթյան դպրոցիի ներկայացուցիչները՝ Թալեսը, Անաքսիմանդրոսը, Անաքսիմենեսը, աշխարհը բացատրում էին հենց իրենով։ Բնության նախահիմք էին համարում որևէ կոնկրետ նյութական գոյ (ջուր, ապեյրոն, օդ), իսկ որակական բազմազանությունը հանգեցնում այդ նախահիմքի տարբեր դրսևորումներին։ Միլետցիների հայացքներում արտահայտվել են հակադրությունների, քանակական փոփոխություններից նոր որակի անցման, անհրաժեշտության, համընդհանուր օրինաչափության մասին գաղափարներ։ Միլեթյան դպրոցում կիրառվում է Հոնիայում ձևավորված հոնիական դպրոցի մեջ՝ նկատի ունենալով միլետցիների և Հերակլիտ Եփեսացու փիլիսոփայությունը որպես մեկ ամբողջական ուղղություն։ Միլեթյան դպրոցի ուսմունքին 5-րդ դարից սկսած անդրադարձել են հայ մտածողները, շեշտելով նյութական սուբստանցի մշտական գոյության մասին դրույթը, որը կրոնա-իդեալիստական դիրքերից քննադատել են Եղիշեն, Հովհաննես Իմաստասերը, Հովհաննես Երզնկացին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png