Էմպեդոկլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմպեդոկլես

Էմպեդոկլես (հին հուն.՝ Ἐμπεδοκλῆς ) (մոտ մ.թ.ա. 492, Ակրագաս (ներկայիս Սիցիլիայում – մոտ մ.թ.ա. 432, Պելոպոնես), հույն փիլիսոփա, բանաստեղծ, գիտնական, բժիշկ, հռետոր, քաղաքական գործիչ և քուրմ։ Եղել է Պարմենիդեսի աշակերտը և Զենոն Էլեացու ժամանակակիցը։ Մեծ ազդեցություն է կրել Պյութագորասից. մասնավորապես հավատում է վերամարմնավորմանը։

Հերակլիտի, Լեուսիպոսի, Դեմոկրիտեսի և Անաքսագորասի հետ միասին համարվում է բնափիլիսոփայության նախայրերից մեկը։

Կյանքը[խմբագրել]

Ծագումով եղել է ազնվական, հայրը մասնակցել է Սիցիլիայի բռնապետին տապալելու նպատակով կազմակերպված դավադրությանը։ Նա ատել է ազնվականությունը և իր հայրենի քաղաքի դեմոկրատյան գլխավորելով մարտի դրոշ է բարձրացնում ազնվականության տիրապետության դեմ, և երեք տարի պայքարելուց հետո հաղթանակով պսակում այդ պայքարը։ Իր քաղաքական գործունեության համար արիստոկրատյան նրան վտարում է Պելոպոնես, որտեղ և մեռնում է 60 տարեկանում որպես վտարանդի։

Գործունեությունը[խմբագրել]

Էմպեդոկլեսը հայտնի է եղել հռետորական արվեստի մեջ և համարվել է այդ դպրոցի հիմնադիրներից մեկը։ Նրա անունը կապված է նաև բնական գիտությունների հետ։ Նա խոշոր ծառայություն է մատուցել աստղաբաշխությանը, մեխանիկային և բնախոսությանը՝ գիտության այդ ճյուղերում իր կատարած աշխատանքով, որոնց հիման վրա նա համարվում է կենսաբանության հիմնադիրը Հին Հունաստանում։ Նրա տված մեկնաբանությունները բնության երևույթների, մարդկային սաղմի զարգացման մասին թեև նաիվ էին, սակայն իր ժամանակին խոշոր նշանակություն են ունեցել, հատկապես աթենական դեմոկրատիայի շրջանում, նրանով որ սկսել են ուսումնասիրել բնությունը, և ճանաչել բնության երևույթներն ու օրինաչափությունները։

Եթե մինչև Էմպեդոկլեսը, տաբեր փիլիսոափաներ տարրական նյութ էին համարում կրակը (Հերակլետ), ջուրը (Թալես), հողը (Էլեատեն) կամ օդը (Անաքսիմենես), ապա Էմպեդոկլեսը դրանք համարում է որակապես տարբեր, սակայն համարժեք և հավերժագո տարրեր։

Իր գիտական ու փիլիսոփայական հարուստ մտքերը նա շարադրել է չափածո և ամփոփել երկու քերթվածների մեջ, «Բնության մասին» և «Մաքրող երգեր»։ Վերջինը բժշկական պոեմ է։ Պոեմները մեզ չեն հասել ամբողչությամբ, նրանցից մնացել են թվով 450 հատվածներ։

Մեջբերում[խմբագրել]

Aquote1.png

«Նախ լսի՛ր, որ համայն գոն չորս արմատ ունի՝
Հուրը և ջուրը, և հողի և անսահման բարձրունքը եթերի
Նրանից է համայնը, ինչ եղել է, ինչ կա և ինչ լինելու է։»[1]

Aquote2.png


Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմություն։ Երևան: «Լույս», էջ 177։