Ռեդուկցիոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոկանսոնի «Բադիկ»-ը, որը սնունդ է ընդունում

Ռեդուկցիոնիզմ (լատին․՝ reductio — վերադարձ, ետբերում), մեթոդոլիական մոտեցում, համաձայն որի՝ բարդ երևույթները կարող են բացատրվել բոլոր այն օրենքներով, որոնք հատուկ են պարզ երևույթներին։ Օրինակ՝ սոցիոլոգիական երևույթները բացատրվում են կենսաբանական կամ տնտեսագիտական օրենքներով։ Ռեդուկցիոնիզմը կատարելագործում է ռեդուկցիայի մոտեցումը։ Այսինքն ՝ բարդ երևույթների բացատրումը պարզերով և բարձրագույնը՝ նվազագույնով։

Ավելի շատ տարածված է ռեդուկցիոնիզմի փիլիսոփայական մոտեցումը։ Ռեդուկցիոնիզմի առաջ գալը՝ որպես փիլիսոփայական մոտեցում, պատմականորեն սահմանափակեց հոլիզմի բնույթը։ Ռեդուկցիոնիզմի առաջին հետևորդներից մեկը, որը նաև շարունակել է անտիկ փիլիսոփա Դեմոկրիտի ավանդույթները, Ռենե Դեկարտն էր (1590-1650)։ Ահա նրա մտքերից մեկը.

…մահը երբեք չի գալիս հոգու մեղքով, բայց բացառապես նրա համար, որ խախտվում է մարմնի որևէ կարևոր մասերից մեկի գործունեությունը ... կենդանի մարդու մարմինը տարբերվում է մահացած մարդու մարմնից, ինչպես տարբերվում են ժամը կամ մեկ ուրիշ մեխանիզմ (այսինքն մեքենան, որը շարժվում է ինքնաբերաբար), երբ նրանք հավաքված են և երբ նրանց մեջ կան նյութական պայմաններ, որոնց համար դրանք նշանակված են… այն նույն ժամերից և այն նույն մեքենայից, երբ դրանք կոտրված են և երբ դրանց շարժման պայմանները գոյություն չունեն։

Սոցիոլոգիայում ռեդուկցիոնիզմը գոյություն ունի նատուրալիզմի և մեխանիցիզմի տեսքով։ Ժամանակակից արևմտյան փիլիսոփայության մեջ ռեդուկցիոնիզմը կրկին զիջել է իր դիրքերը հոլիզմին։ Վերջինիս մասին հասկացությունը շրջանառության մեջ է դրվել Յա. Սմեթսի կողմից (1870-1950)։ Նա մեջբերեց Արիստոտելի «Մետաֆիզիկա»-ից․

Ամբողջությունը ավելին է, քան իր մասերի համագումարը։

Ինչպես նշում էր Վ. Շվիրյովը, տրամաբանական պոզիտիվիստները ստիպված եղան հրաժարվել բնության վերաբերյալ գիտական գիտելիքների մասին իրենց ֆենոմենալ-էմպիրիկ պատկերացումներից, որոնք ենթադրում են ռեդուկցիայի թեորիտիկ եզրերի հնարավորությունը և ճանաչում են այն փաստը, որ գոյություն ունի գիտական մտքի թեորիտիկ մակարդակ, որը չի տանում էմպիրիկ գիտելիքի և նրա համակցությունների[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուսաստանի ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.