Ֆենոմենալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆենոմենալիզմ, փիլիսոփայական ուսմունք, որը ճանաչողությունը սահմանափակում է զգայական փորձի մեջ տրված երևու թևերով՝ ֆենոմեններով։

Համապատասխանաբար, ֆենոմենները համարվում են տեսականորեն միակ հավաստի կամ միակ հնարավոր, ինքնաբավ իրականությանը, որին պետք է հանգեցվի բնագիտական տեսությունների բովանդակությունը։ Ֆենոմենալիզմը ծագում է էմպիրիզմի իմացաբանական դժվարություններից․ այն բնորոշ է սուբյեկտիվիստական էմպիրիզմի բոլոր տարատեսակություններին (Բերկլի, Հյում, պոզիտիվիզմ, պրագմատիզմ և այլն), որոշ վերապահություններով՝ նաև Իմանուիլ Կանտի իմացաբանական ուսմունքին։

Ֆենոմենալիզմը հրաժարվում է օբյեկտիվ բովանդակություն վերագրել այն վերացական արտափորձային էություններին, որոնք մուծվում են տեսական ընդհանրացումներում և փիլիսոփայության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png