Պլոտինոս
Պլոտինոս Լիկոպոլսեցի (հին հունարեն` Πλωτῖνος, մ.թ. 204/5–270թթ.), հին հույն փիլիսոփա, նորպլատոնականության փիլիսոփայական ուղղության հիմնադիր: Նրա ուսմունքը, որը շարադրված է «Էննեադներ» երկասիրության մեջ, Պլատոնի փիլիսոփայության և անտիկ աշխարհի մի շարք փիլիսոփայական ուսմունքների` արիստոտելականության, պյութագորականության և ստոիկականության մի բարդ ձուլվածք էր` իդեալիզմի հիմքի վրա: Այն դարձավ անտիկ աշխարհի մայրամուտի և վաղ միջնադարի ամենատարածված և ազդեցիկ հոսանքը, որը ազդեց ինչպես քրիստոնեական աստվածաբանության, այնպես էլ գիտության անտիկ ավանդույթները շարունակող աշխարհիկ փիլիսոփայական մտքի ձևավորման վրա: III-VI դարերում գործում էին նորպլատոնականության տարբեր դպրոցներ, այդ թվում նաև արիստոտելյան փիլիսոփայության ուժեղ ազդեցությունը կրած Ալեքսանդրիայի դպրոցը, որի հետևորդն էր Դավիթ Անհաղթը:
Պլոտինոսի Էննեադներ գիրքը բաղկացած է 6 գրքից. դրա 5-րդ գիրքը հայերեն է թարգմանել Ալբերտ Ստեփանյանը[1]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Պլոտինոս, Էննեադներ, գիրք V (հաղագս Բանականի) թարգմանություն հին հունարենից, ուսումնասիրություն, մեկնաբանություններ Ա. Ստեփանյանի, Երևան, 1999
Արտաքին հղումներ [խմբագրել]