Պորփյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Porphyry.jpg

Պորփյուր Փյունիկեցի (իսկական անունը՝ Մալխո 232 - 304) - հին հունական փիլիսոփա և տրամաբան, նորպլատոնականության ներկայացուցիչ, Պլոտինի աշակերտը, ծագումով ասորի։ Փիլիսոփայական աշխատությունների մեծագույն մասը նվիրված է Պլատոնի տրամախոսությունների, Արիստոտելի տրամաբանական գրվածքների և Պլոտինի հայացքների մատչելի վերաշարադրմանը։

Հեղինակ է բազմաթիվ փիլիսոփայական աշխատությունների, որոնցից լայն տարածում էր ստացել «Արիստոտելի «Կատեգորիաների» ներածությունը» կամ պարզապես «Ներածություն»: Արդեն հնում այդ երկը թարգմանվել է ասորերենի, լատիներենի և հայերենի (հայերեն թարգմանությունը կատարվել է 480-490թթ.)[1]: Պորփյուրի երկը քննվել է Դավիթ Անհաղթի կողմից` «Պորփյուրի «Ներածության» վերլուծությունը» աշխատությունում:

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980, էջ 312:
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով