Յամբլիքոս
Յամբլիխոս կամ Յամբլիքոս (հին հուն.՝ Ἰάμβλιχος, 245/280 — 325/330), անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա, նորպլատոնականության սիրիական դպրոցի հիմնադիր: Ծագումով ասորի է, աշակերտել է Պորփյուրին: Յամբլիխոսի փիլիսոփայության մեջ մեծ տեղ են զբաղեցնում աստվածաբանությունը և միստիկան: Ձգտել է փիլիսոփայորեն հիմնավորել բազմաստվածությունը, հին դիցաբանությունը:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Կենսագրական տվյալները բավականին քիչ են։ Միակ տեղեկությունները Յամբլիքոսի մասին մեզ են հասել շնորհիվ կեսագիր Եւնապիոսի «Սոփեստների և փիլիսոփաների կյանքը» աշխատության։ Համաձայն այդ գրքի, Յամբլքոսը եղել է հարուստ ունևոր ընտանիքից։ Ծնվել է Ասորիքում՝ Հալքիդա քաղաքում, որի տեղորոշումն առ այսօր հստակ հայտնի չէ։ [1]Նրա հայացքները զգալի ազդեցություն են ունեցել Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի աշխարհայացքի ձևավորման վրա:
Յամբլիքոսի մասին կենսագրական որոշ անհայտ տվյալներ պահպանվել են Դավիթ Անհաղթ-ի աշակերտ՝ ալեքսանդիրական դպրոցի վերջին նեոպլատոնական ներկայացուցիչ Օլիմպիոդորոս Կրտսերի աշխատություններում։ Գրել է մի շարք փիլիսոփայական, այդ թվում տրամաբանական աշխատություններ: Հայերեն լեզվով պահպանված «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» անանուն աշխատությունները Հակոբ Մանանդյանի կարծիքով պատկանում են Յամբլիխոսին[2]: «Սոփեստների և փիլիսոփաների կայքնը» աշխատությունից պարզվում է նաև, որ Յամբլիքոսի կյանքի և գործունեության մասին ոչինչ չեն գրել նրա բազմաթիվ աշակերտները։ Եւնապիոսն այս կապակցությամբ վկայակոչում է նաև Յամբլիքոսի ամենահայտնի աշակերտներից մեկին՝ Էդիսիոսին, ով նույնպես խոստովանում է, որ ոչ մի աշխատությունում չի անդրադառնում իր ուսուցչի կենսագործունեությանը։
Ուսուցչական գործունեություն [խմբագրել]
Համաձայն նույն Եւնապիոսի վկայության՝ վերջինիս ուսուցիչն եղել է Յամբլիքոսի ամենահայտնի աշակերտներից մեկի՝ Եդիսիոսի աշակերտը։ Միաժամանակ նա վկայում է, որ Յամբլիքոսն ունեցել է աշակերտների այն ժամանակ հայտնի գրեթե բոլոր երկրներից։ Յամբլիքոսի աշակերտների թվում են եղել նաև Սոպատր ավագը, Էլլադայից Ֆեոդորը, Եվստափիոսը Կապադովկիայից։ [3]
Փիլիսոփայական ուսմունքը [խմբագրել]
Աշխատությունները [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]