Ահուրամազդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Naqsh i Rustam. Investiture d'Ardashir 1.jpg

Ահուրամազդան զրադաշտականության գերագույն աստվածն է։ Ըստ առասպելաբանության ստեղծել է երկինքը, երկիրը և մարդուն։ Բարու և չարի պայքարի վերաբերյալ պատկերացումների զարգացման հետ կապված` Ահուրամազդան դիտվել է իբրև բարի սկզբունքի մարմնավորում, բարի աստված, որը մշտական պայքարի մեջ է չար աստծո` Ահրիմանի հետ։ Հայերի մեջ հայտնի է եղել Որմիզդ անունով` Ահուրամազդայի անվան պահլավական Հորմիզդ, Օրմիզդ ձևերից, նոր պարսկերենում` Հորմոզ։ Ահուրամազդա անունից է ծագում հայկական Արամազդ աստծո անունը։


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով