Մայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Maya-Maske.jpg
Չիչեն-Իցան

Մայա, հնդկացի ժողովուրդ Մեքսիկայում (Յուկատան թերակղզի, 340 հազար, 1979 թվականի տվյալներով) և Բելիզում (13 հազար)։ Լեզուն պատկանում է մայա-կիչե լեզվաընտանիքին (տես Մայա-սոկե չեզուներ)։ Որոշ մասը գիտի նաև իսպաներեն։ Կրոնը ձևականորեն կաթոլիկությունն է, բայց իրականում պահպանվում են մինչքրիստոնեական հավատալիքների վերապրուկներ։ Այժմյան մայաների հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ Մայաները հարավարևելյան Մեքսիկայում, Հոնդուրասում և Գվատեմալայում եղած՝ Ամերիկայի հին քաղաքակրթություններից մեկի ստեղծողներն են։ Հնագույն մայաները մշակել են եգիպտացորեն, լոբի, դդում, լոլիկ, արմատապտուղներ, բամբակ, պահել՝ հնդկահավեր և շներ (միսն օգտագործել են սննդի համար), զբաղվել են նաև որսորդությամբ, ձկնորսությամբ և մեղվաբուծությամբ։ Մեր թվարկության I հազարամյակում մայաները կառուցել են քարակերտ շինություններով քաղաքներ (հայտնի է 100-ից ավելի քաղաք), որոնցից խոշորներն էին Տիկալը, Կոպանը, Չիչեն-Իցան, Ուշմալը։ IX դ․ դրանց մեծ մասը կործանվել է տոլտեկների և հնդկացի այլ ցեղերի ներխուժման հետևանքով։ X դ․ Յուկատանում առաջացել է նոր՝ մայատոլտեկյան պետություն, որը հետագայում տրոհվել է քաղաք-պետությունների։ Հասարակության տիրապետող խավը եղել են զինվորական ավագանին ու քրմերը, զարգացել է ստրկությունը։ Մայաները պաշտել են հատկապես անձրևի և քամու աստվածությունը։ Նրանք ստեղծել են իրենց նշանագրերը (Մայա գիր), գիտելիքներ են ունեցել մաթեմատիկայի, բժշկության, աստղագիտության բնագավառներում, թողել ճարտարապետական հոյակերտ կոթողներ (բուրգեր, տաճարներ և այլն)։ Մայաների քաջարի դիմադրության հետևանքով Ցուկատանի նվաճումը (1527-ից) իսպանացիների կողմից տևական է եղել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png