Կերբերոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերբերոս, Ցերբեր (հին հուն.՝ Κέρβερος), երեքգլխանի կատաղած շուն, որը պահպանում էր Աիդի ելքը. Տիփոնի և Եքիդնայի որդին: Կերբերոսը բոլորին թույլ էր տալիս մտնել Աիդ բայց ոչ ոքի թույլ չէր տալիս դուրս գալ այնտեղից: Միայն Օրփևսին հաջողվել է երգելով քնեցնել Կերբերոսին և դուրս գալ Աիդից: Կերբերոսին սիրաշահելու համար հույները գերեզմանի մեջ դնում էին մեղրաբլիթ, որը մահացածը պետք է տար Կերբերոսին: Հերակլեսը կապել է Կերբերոսին և նրան բերել Եվրիսթևսի մոտ հերոսի տանսերկուերորդ սխրանքը: Հետագայում Կերբերոսը վերադարձվում է Աիդի թագավորություն: Փոխաբերաբար Կերբերոս նշանակում է` չար, կատաղած պահակ: