Կադմոս (առասպելական հերոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կադմոս (այլ կիրառումներ)
Կադմոսը և Վիշապ հրեշը

Կադմոս (հին հուն.՝ Κάδμος ), հին հունական առասպելական հերոս[1]։ Փյունիկիայի Սիդոն քաղաքի Ագենովրոս[2] թագավորի որդին, Կիլիկոսի, Փյունիկսի և Եվրոպայի եղբայրը։

Առասպել[խմբագրել]

Ըստ հայտնի առասպելի, երբ ցլի կերպարանք առած Զևսը առևանգել է Եվրոպային, քրոջը որոնող եղբայրներից երկուսը իրենց անուններով հիմնել են Փյունիկիայի և Կիլիկիայի թագավորությունները։ Իսկ Կադմոսը, Դելփիքի պատգամախոսի հրամանով, գնացել է Բեովտիա, սպանել այդ կողմերի տիրակալ Վիշապ հրեշին՝ Արեսի որդուն, հիմնել Կադմեա միջնաբերդը, որի շուրջը հետագայում ծաղկել է Թեբե քաղաքը։ Արեսի որդու սպանության համար Կադմոսը ութ տարի ծառայել է Արեսին, ապա հռչակվել Կադմեայի թագավոր։ Զևսը Կադմոսին ամուսնացրել է Արեսի և Աֆրոդիտեի դուստր Հարմոնիայի հետ։ Ծերության տարիներին Կադմոսև և Հարմոնիան բնակվել են Իլլիրիայում՝ իբր կերպարանափոխվելով վիշապների։ Կադմոսի անվան հետ է կապվում փյունիկյան գրի ներմուծումը Հունաստան։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.607, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.264-265
  2. Геродот. История IV 147; Софокл. Царь Эдип 267; Еврипид. Финикиянки 5; Вакхилид. Эпиникии XIX 46; Аполлоний Родосский. Аргонавтика III 1182
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png