Պլինիոս Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլինիոս Կրտսեր (միջնադարյան քանդակ)

Պլինիոս Կրտսեր (լրիվ անունը՝ Գայոս Պլինիոս Ցեցիլիոս Սեկունդոս; լատիներեն՝ Gaius Plinius Caecilius Secundus, մոտ 61113 թթ.) — հռոմեական քաղաքական գործիչ, գրող և փաստաբան: Զբաղեցրել է հյուպատոսի, այնուհետև Բյութանիա հռոմեական նահանգի կառավարիչի պաշտոնը։ Մեզ են հասել Պլինիոսի նամակների ժողովածուն (9 գիրք) և «Տրայանոս կայսեր ներբողը», որոնք կարևոր աղբյուր են I-II դդ. Հին Հռոմի պատմության ուսումնասիրության համար։ Տրայանոս կայսեր հասցեագրված նամակներից մեկում տեղեկություններ է հաղորդում Բյութանիայում քրիստոնեական համայնքի մասին։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով