Իլլիրերեն, իլլիրների լեզուն (մեռած)։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ալբանական կամ իլլիրական ճյուղին։ Խոսվել Է Հյուսիս-Արևմտյան Բալկաններից մինչև Ադրիատիկ ծովն ընկած շրջանում, Ապենինյան թերակղզում և հարակից վայրերում։ Իլլիրերենով պահպանվել են առանձին աշխարհագրական անուններ, անձնանուններ, սակավաթիվ բառացանկեր։