Սրբապատկեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբապատկեր (հունարեն հուն.՝ εἰκών-ից «պատկեր», «կերպար»), քրիստոնեությունում (ուղղափառություն և կաթոլիկություն) Հիսուս Քրիստոսի, Տիրամոր և եկեղեցու կողմից հաստատված սրբերի պաշտամունքային, հաստոցային պատկեր: Կաթոլիկ եկեղեցում գերակշռում են քանդակները, ուղղափառ եկեղեցում՝ գեղանկարները փայտի վրա: Չնայած ի տարբերություն կուռքերի քրիստոնեական սրբապատկերները հանդես են գալիս իբրև խորհրդանիշ, միջնադարում պատկերամարտները ժխտում էին պատկերների պաշտամունքը:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |