Ադրիանուպոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ադրիանուպոլիս
հուն.՝ Αδριανούπολη, Адриануполи
BulgarianChurch.jpg
Բուլղարական եկեղեցի
41°40′41″ հս. լ. 26°33′34″ ավ. ե. / 41.678056° հս. լ. 26.559444° աե. ե.
Երկիր Թուրքիա
Քաղաքապետ Hamdi Sedefçi
Այլ անվանումներ Էդիրնե
ԲԾՄ 41 մ
Բնակչություն 138.793 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ +284
Փոստային ինդեքսներ 2200
Ավտոմոբիլային կոդ 22
Պաշտոնական կայք www.edirne.bel.tr (թուրքերեն)
##Ադրիանուպոլիս (Թուրքիա)
Red pog.png

Ադրիանուպոլիս (բուլղ. Одрин; հուն.՝ Αδριανούπολη, Адриануполи), քաղաք Բալկանյան թերակղզում` Հունաստանի, Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին: Բնակչությունը` մոտ 138.000:

Պատմություն[խմբագրել]

Քաղաքը հիմնադրվել է հռոմեական Հադրիանոս կայսեր կողմից: 378 թ-ի օգոստոսի 9-ին հռոմեական ուժերը Վաղես կայսեր գլխավորությամբ մարտի բռնվեցին գոթերի հետ: Ճակատամարտում հռոմեացիները կրեցին ջախջախիչ պարտություն, իսկ կայսրը զոհվեց մարտի դաշտում: 1205 թ-ի ապրիլի 14-ին խաչակիրների և բուլղարների միջև տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ խաչակիրները ջախջախվեցին: 1362 թ-ին քաղաքը գրավվեց թուրք-օսմանների կողմից: 1365 - 1453 թթ-ին եղել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը: Ռուս-թուրքական պատերազմների հետևանքով 1829 և 1878 թթ-ին գրավվել է ռուսական բանակի կողմից:

Ադրիանուպոլիս քաղաքում է կնքվել Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը (1829 թ.):

Բալկանյան առաջին պատերազմի հետևանքով в 1913 թ-ին քաղաքը զբաղեցվեց բուլղարական բանակի կողմից, իսկ ըստ Լոնդոնի պայմանագրի քաղաքն անցավ Բուլղարիային: Սակայն Բալկանյան երկրորդ պատերազմի հետևանքով քաղաքը դարձյալ զբաղեցվեց Օսմանյան կայսրության կողմից: Ըստ Սևրի պայմանագրի քաղաքն անցնելու էր Հունաստանին: Հունական զորքերը 1920—1922 թթ-ին զբաղեցրել էին քաղաքը, սակայն ըստ Լոզանի պայմանագրի քաղաքը վերադարձվեց Թուրքիային:

Ազգային կազմ[խմբագրել]

Բյուզանդական կայսրության օրոք քաղաքն ունեցել է հունական, բուլղարական և հայկական խառը բնակչություն: Չնայած Օսմանյան կայսրության երկարատև կառավարման, քաղաքում մուսուլմանները` հատկապես թուրքերը երբեք մեծամասնություն չեն կազմել: 20-րդ դարի սկզբին քաղաքի բնակչության հարաբերական մեծամասնություն կազմել են հույները` 27,5 %:

Օրինակ ըստ 1905 թ-ի տվյալների, քաղաքի 80-հազարանոց բնակիչներից`

  • 36 հազարը քրիստոնյա էին (45 %), այդ թվում`
  • 30 հազար մուսուլման (37.5 %), այդ թվում`
    • 10 հազար թուրք
    • 20 հազար այլ մուսուլմաններ
  • 12 հազար հուդայական (15 %)
  • 2 հազար այլ

Քաղաքի քրիստոնյա և հրեա բնակչության մեծ մասը լքեց քաղաքը 1923 թ-ին: Ներկայումս քաղաքի բնակչության 95 %-ը թուրք է, իսկ մնացածը մուսուլման գնչու: