Երրորդ Հռոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երրորդ Հռոմ, եզրույթ, որն օգտագործվում է նկարագրելու որևէ քաղաքի կամ պետության իրավունքները լինելու Հռոմեական ("առաջին Հռոմ") և Բյուզանդական կայսրությունների ("երկրորդ Հռոմ") իրավահաջորդը։ Այս եզույթի սկիզբ է համարվում Կոստանդիանոս Ա Մեծի կողմից մայրաքաղաքը Հռոմից Կոստանդնուպոլիս տեղափոխելը։ Երրորդ Հռոմ եզրույթն առավել հաճախ օգտագործվել է բնութագրելու Մոսկվան և Ռուսական կայսրությունը։ Այս եզրույթն առաջին անգամ օգտագործվել է սերբական արքա Ստեֆան Դուշանիկողմից։