Ալեքսիոս Ա Կոմնենոս
| Ալեքսիոս Ա Կոմնենոս | |
| Բյուզանդական կայսրության կայսր | |
|---|---|
| Ալեքսիոս Ա | |
| Իշխանություն | 1081-1118 |
| Հունարեն | Ἀλέξιος Α' Κομνηνός |
| Ծնվել է՝ | 1056 |
| Մահացել է՝ | 1118 |
| Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս |
| Հարստություն | Կոմնենոսներ |
| Նախորդ | Նիկեփորոս Գ |
| Հաջորդող | Հովհաննես Բ Կոմնենոս |
| Հայր | հովհաննես Կոմնենոս |
| Կրոնական հավատքներ | Ուղղափառություն |
Ալեքսիոս Ա Կոմնենոս (հուն.՝ Ἀλέξιος Α' Κομνηνός), (1056/1057 — 1118թ. օգոստոսի 15), բյուզանդական կայսր 1081—1118 թթ-ին: Լինելով Իսահակ Կոմնենոսի բարեկամը, Ալեքսիոսը զավթեց գահը 1081թ., ինչի հետևանքով ավելի քան հարյուր տարի Բյուզանդիայում իշխեց Կոմնենոսների տոհմը:
Ստանալով թուլացած և սելջուկների ու նորմանների կողմից ասպատակվող կայսրություն, Ալեքսիոսը կարողացավ կայունացնել Բյուզանդիայի սահմանները: Նրա կառավարման օրոք տեղի ունեցան ծավալուն բարեփոխումներ, որով էլ սկսվեց կայսրության «երկրորդ վերածնունդը»:
Սակայն Ալեքսիոսի կառավարման օրոք ի հայտ եկան նաև բացասական երևույթներ. տնտեսական կյանքում մեծացավ իտալական վաճառականների դերը, կայսրության տարածքում ուժեղացան մանր ֆեոդալները: Այդ երևույթների խորացման հետևանքով Բյուզանդիան 1204 թ-ին չկարողացավ դիմադրություն ցույց տալ խաչակիրներին և տրոհվեց մանր պետությունների: