Խաչակրաց արշավանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խաչակիրներ-ից)
Անտիոքի պաշարումը Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում, մանրանկար Յան Կոլոմբեի (մոտ. 1490 թ.)

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը Քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Քրոնոլոգիա · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ Քիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողով · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակներ ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
P christianity.svg Պորտալ Քրիստոնեություն

Խաչակրաց արշավանքներ, մի շարք արշավանքներ, որոնք ընդգրկել էր Եվրոպայի քրիստոնյա պետությունների մեծ մասը և որոնց նպատակն էր ազատագրել մուսուլմանների իշխանության տակ գտնվող Սուրբ Երկիրը: Խաչակրաց արշավանքներին հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիան և Սրբազան Հռոմեական կայսրությունը: Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի` 1095-1291 թթ.: Հետագայում` 15-րդ դարում այդպիսի արշավանքները շարունակվեցին Իսպանիայում և Արևելյան Եվրոպայում: Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների կիսումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որ գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից: Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ: [1][1][2]

Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնության խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի: Այս եզրույթն օգտագործվում է նաև բնութագրելու 16-րդ դարում Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները` սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ: Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ Իկոնիայի սուլթանության և խաչակիրների դաշինքը Հինգերորդ Խաչակրաց արշավանքի ընթացքում:

Սակայն քրիստոնյա պետությունների միջև տարաձայնությունները հանգեցնում էին նրան, որ խաչակիրները շեղվում էին սկզբնական նպատակներից, օրինակ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ գրավվեց քրիստոնյա Կոստանդնուպոլիսը` Բյուզանդական կայսրությունը կիսվեց Վենետիկի և խաչակիրների միջև: Իսկ Վեցերորդ խաչակրաց արշավանքն առաջինն էր, երբ խաչակիրները չօրհնվեցին Հռոմի Պապի կողմից:[3] Յոթերորդ, Ութերորդ և Իններորդ խաչակրաց արշավանքների արդյունքում մամլուքները տարան մի շարք հաղթանակներ, իսկ Իններորդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր Արևելքում:[4]

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

[խմբագրել] Իրադրությունը Մերձավոր Արևելքում

Մերձավոր Արևելքը 1097 թ.      Բյուզանդական կայսրությունը     Կիլիկիայի Հայկական Իշխանությունը Մնացածը մուսուլմանական իշխանություններ

Սուրբ Երկիրը մեծ նշանակություն ունի քրիստոնյաների համար, քանի որ այնտեղ է ծնվել, գործել և խաչվել Հիսուս Քրիստոսը, ով հիմք է դրել քրիստոնեությանը: 4-րդ դարում հռոմեական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից թույլատրվեց քրիստոնեության ազատ դավանումը (313 թ.) և հետագայում Հռոմեական կայսրության բաժանումից ու Բյուզանդական կայսրության առաջացումից հետո Սուրբ Երկիրը մեծ մասամբ քրիստոնեաբնակ էր:[5][6] Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև մահմեդականների համար, քանի որ այնտեղից է վեր համբառնել մարգարե Մուհամմեդը և երբեմն Երուսաղեմը մուսուլմանների համար համարվում է երրորդ սուրբ քաղաքը: Մահմեդականները հայտնվեցին այդտեղ 7-րդ դարում Արաբական խալիֆայության օրոք: Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև հրեաների համար. Արևմտյան պատը Երկրորդ տաճարի վերջին կանգուն հատվածն էր:[7] Ուրիշ կարևոր հանգամանք էր նաև մուսուլմանների կողմից 1009 թ. Սուրբ Գերեզմանի եկեղեցու ավերումը: 1039 թ. նոր խալիֆը խոշոր գումարի դիմաց թուլյատրեց եկեղեցու վերանորոգումը:[8] Շուտով թույլատրվեցին ուխտագնացությունները դեպի Սուրբ Երկիր, քանի որ դրանք մեծ շահույթ էին ապահովում տեղի մահմեդական իշխաններին:[9] Սակայն սելջուկ թուրքերի հայտնվելուց հետո հարաբերությունները քրիստոնյանների և մուսուլմանների միջև դարձյալ լարվեցին:[10]

[խմբագրել] Իրադրությունը Արևմտյան Եվրոպայում

Խաչակիրների հանդես գալը պայմանավորված էր Արևմտյան Եվրոպայի իրադրության և բյուզանդա-սելջուկյան հարաբերություններով: Կարոլինգյան կայսրության մասնատումը 9-րդ դարի վերջում և եվրոպական սահմանների կայունացումը վիկինգների և սլավոնների քրիստոնեացման հետևանքով, անգործ էր թողել զինվորների մեծ մասին:

Պիրենեյան թերակղզին 11-րդ դարում; Քրիստոնյա թագավորությունները` A=Արագոն, C=Կաստիլյա, L=Լեոն, N=Նավարրա, և P=Պորտուգալիա

1063 թ. Հռոմի Պապ Ալեքսանդր Բ-ն օրհնեց Պիրենեյան թերակղզու քրիստոնյաներին մահմեդականների դեմ պատերազմից առաջ: Ընդդեմ սելջուկ-թուրքերի Բյուզանդիայի օգնության խնդրանքը ավելի բորբոքեց քրիստոնյաներին: Օգնության խնդրանքի պատճառը 1071թ. Մանազկերտի ճակատամարտում կրած պարտության հետևանքով Բյուզանդիան կորցրեց Հայաստանն ու Փոքր Ասիան: Կան տեղեկություներ, որ 1081թ. բյուզանդական կայսրը նույնիսկ օգնության խնդրանք էր ուղարկել Չինաստան:[11]

Խաչակիրը երդում տալուց հետո խաչ էր ստանում պապից կամ տեղի եպիսկոպոսից, և համարվում "Եկեղեցու զինվոր": Սուրբ Երկիրն ընդգրկում էր Երուսաղեմը (որտեղ Հիսուս Քրիստոսը խաչվել և հարություն էր առել) և Անտիոքը (առաջին քրիստոնյա քաղաքներից մեկը): Որոշները դարձան խաչակիր, որպեսզի թողություն ստանան կատարած մեղքերի համար:

[խմբագրել] Պատճառները

Առաջին խաչակրաց արշավանքի պատճառներից մեկը Ալեքսիոս Ա Կոմնենոսի կողմից ուղարկված օգնության խնդրանքն էր Հռոմ Պապ Ուրբանոս Բ-ին:

15-րդ դարի մանրանկար, որտեղ պատկերված է Ուրբանոս Բ պապը Կլերմոնի ժողովում

Երբ Հռոմի Պապը 1095 թ. կոչ էր անում խաչակրաց արշավանք ձեռնարկելու, Իսպանիայի քրիստոնյաները լուրջ հաջողություններ էին ցուցաբերում առաջին անգամ հարյուր տարվա ընթացքում: Տոլեդոի գրավումը Լեոնի թագավորության կողմից 1085 թ. վիթխարի հաջողություն էր:

Չնայած Ռեկոնկիստան Եվրոպայի քրիստոնյաների և մուսուլմանների պայքարի ամենացայտուն օրինակն էր, այն միակը չէր: Վիկինգ Ռոբերտ Գվիսկարը նվաճել էր Կալաբրիան 1057 թ., և պահում էր այդ նախկին բյուզանդական տարածքն ընդդեմ Սիցիլիայի մուսուլմանների: Քաղաք-պետություններ Պիզան, Ջենովան և Կատալոնիան պայքարում էին ընդդեմ Մալյորկիայի մուսուլմանների, և ազատել էին Իտալիայի և Կատալոնիայի ափերը մուսուլմանների արշավանքներից: Իսկ ավելի վաղ Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, Եգիպտոսի քրիստոնյա տարածքները գրավված էին մուսուլմանների կողմից: Տարածքները հավատքային թշնամուն կորցնելու երկար պատմությունը, հող էր նախապատրաստել արձագանքելու Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Ա-ի օգնության խնդրանքին:

Պապականությունն անհանգստացած էր այն փաստով, որ Երուսաղեմ մեկնող ուխտավորների մեծ մասը ենթարկվում էր հալածանքների: Ըստ նրանց նաև, Սուրբ Երկիրը լատինականացնելուց և իրենց ենթարկելուց հետո, ֆրանկների ուժի շնորհիվ իրենց կենթարկեն Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը 1054 թ. անկախացել էր Հռոմից:

Բյուզանդիայի թուլությունը երևաց Մանազկերտի ճակատամարտից հետո, երբ Բյուզանդիան սելջուկ-թուրքերին կորցրեց Փոքր Ասիան և Անդրկովկասը` այդ թվում Հայաստանը: Եվ չնայած Ալեքսիոսի խնդրանքին, Հռոմի Պապը իշխանության համար պայքարի պատճառով, չկարողացավ դիմել Գերմանիայի կայսրին:

Հաջորդ Հռոմի Պապը` ավելի մեղմ Ուրբանոս Բ-ն, խաչակրաց արշավանքների շնորհիվ ցանկանում էր վերամիավորել քրիստոնյաներին: Ըստ նրա խաչակիրները չպետք է լինեին գերմանացի կամ վիկինգ, այլ նրա հայրենակիցները հյուսիսային Ֆրանսիայից:

[խմբագրել] Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքները

Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով Եվրոպայում սկսվեցին հալածվել հրեաները, իսկ Արևելյան Եվրոպայում սկսեցին նոր խաչակրաց արշավանքներ ընդդեմ Արևելյան Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների:

13-րդ դարում, և հատկապես 1291 թ. Ակրայի վերջնական անկումից ու Ալբիգենսյան խաչակրաց արշավանքի հետևանքով կատարների աղանդի վերջնական ոչնչացումից հետո խաչակիրներն օգտագործվում էին Պապի կողմից, ապահովելու նրա շահերը ողջ կաթոլիկ Եվրոպայով մեկ:

Վերջին խաչակրաց միաբանությունը Հիվանդախնամներն էին, ովքեր Ակրայի անկումից հետո կարողացան պահել Հռոդոս կղզին, իսկ 16-րդ դարում քշվեցին Մալթա և վերջնականապես ոչնչացվեցին Նապոլեոն Բոնապարտի կողմից 1798 թ.:

[խմբագրել] Ցուցակ

Ընդունված է համարել որպես խաչակրաց արշավանք առաջին ինը` 11-13-րդ դարերի ընթացքում, չնայած նմանատիպ արշավանքներ իրականցվեցին մինչև 17-րդ դարը` ընդհուպ մինչև Կանդիայի 1664 թ. պաշարումը:[12] Իսկ Հիվանդախնամները շարունակում էին խաչակրաց արշավանքները Միջերկրական ծովում` Մալթայի շրջակայքում, մինչև նրանց պարտությունը Նապոլեոնի կողմից 1798 թ.: Հետագայում, արդեն Սուրբ Երկրից դուրս, տեղի ունեցան մի քանի խաչակրաց արշավանքներ ընդդեմ Պիրենյան թերակղզու մուսուլմանների և Եվրոպայի հերետիկոսների ու հեթանոսների:

[խմբագրել] Առաջին խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Առաջին խաչակրաց արշավանք:
Պետրոս Հերմիտի միջնադարյան պատկեր, ով առաջնորդում է զինվորների, ասպետների և կանանց Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում

1095 թ. մարտին տեղի ունեցած ժողովում քննարկվեց բյուզանդական կայսրի օգնության խնդրանքներն ընդդեմ սելջուկ-թուրքերի: Նույն տարում` հարավային Ֆրանսիայի Կլերմոնտ քաղաքում Ուրբանոս Բ պապը կոչ արեց բոլոր քրիստոնյաներին արշավել և ազատագրել Սուրբ Երկիրը:[13] Ահա հատված նրա ճառից.

Aquote1.png Երկիրը, որտեղ բնակվում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության պատճառով, հարստություններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր մշակողներին: Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում: Իսկ այժմ կարող է դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի երկպառակությունը: Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը անհավատներից և ձերը դարձրեք: Այդ հողում «մեղր ու կարագ է հոսում»: Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է:
[14]
Aquote2.png


1096 թ. սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը: Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները: Երբ նրանք հասան Կոստանդնուպոլիս, 50.000-ից կենդանի էր մնացել 20.000-ը: Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Նիկեա քաղաք, որտեղ էլ և ջախջախվեցին սելջուկ-թուրքերի կողմից: Փրկվեց միայն երեք հազարը: Ասպետները` օրհնված Հռոմի Պապ կողմից, Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս 1096 թ. օգոստոսի 15-ին: 1096 թ. դեկտեմբերին հասան Կոստանդնուպոլիս: Խաչակիրները, ստանալով մեծաքանակ աջակցություն Բյուզանդիայից, ափ իջան Փոքր Ասիա և պաշարեցին Նիկեա քաղաքը: Քաղաքը գրավեց 1097 թ. հունիսի 19-ին:[15] Խաչակիրները շարունակեցին իրենց երկարատև արշավը Փոքր Ասիայով շոգ ամառվա պայմաններում: Դրան հետևեց Անտիոքի երկարատև պաշարումը, որ սկսվեց 1097 թ. հոկտեմբերին և տևեց մինչև 1098 թ. հունիսը: Պաշարումն ավարտվեց միայն այն բանից հետո, երբ դարպասները բացեց ծագումով մի հայ զինվոր: Մտնելով քաղաք [16] խաչակիրները սկսեցին մուսուլման բնակիչների ջարդն ու մզկիթների ոչնչացումը:[17] Չնայած մուսուլմանների մի մեծ բանակ շարժվեց դեպի Անտիոք, սակայն հունիսի 28-ին խաչակիրները ջախջախեցին նրանց: Իսկ մինչ այդ խաչակիրները, օգտվելով այն փաստից, որ Եդեսիայի հայազգի կառավարիչը հունադավան էր և աջակցություն չէր ստանում տեղի հայ բնակչության կողմից, սպանեցին նրան և ստեղծեցին իրենց առաջին պետությունը: Անտիոքից հետո, հյուծված խաչակիրները, գրավելովգ ծովափնյա քաղաքներից մեկը մյուսի հետևից, 1099 թ. հունիսի 7-ին հասան Երուսաղեմ` ունենալով նախնական ուժերի ընդամենը կեսը: [18]

[խմբագրել] Երուսաղեմի պաշարումը

Գոդֆրեյը, ֆրանսիացի ասպետ, Առաջին խաչակրաց արշավանքի առաջնորդը Երուսաղեմի թագավորության հիմնադիրը
     Բյուզանդական կայսրությունը մինչ Առաջին խաչակրաց արշավանքը     Բյուզանդական կայսրությունը Առաջին խաչակրաց արշավանքից հետո     Առաջին Խաչակրաց արշավանքի ուղիները

Հասնելով Երուսաղեմի, խաչակիրները հանդիպեցին հրեաների և մուսուլմանների համառ դիմադրությանը: Սակայն նրանք անհաջողության մատնվեցին և 1099 թ. հուլիսի 15-ին խաչակիրները մտան Երուսաղեմ:[17] Ինչպես Անտիոքում, այստեղ նույնպես սկսվեցին մուսուլմանների և հրեաների ջարդ և մզկիթների ոչնչացում:[19] Աղբյուրներից մեկում նշվում է, որ «մեկուսացումն ու վախը», [1] որ զգում էին ֆրանկները (խաչակիրները) գտնվելով հայրենիքից այդքան հեռու, բացատրում է այդ արարքների, ինչպես նաև 1098 թ-ի Մաարայի պաշարման ժամանակ մարդակերության դեպքերի պատճառները:[20] Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով ստեղծվեցին մի շարք խաչակրաց թագավորություններ. Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունն ու Տրիպոլիի կոմսությունը: Դրանցից ամենախոշորը Երուսաղեմի թագավորությունն էր, որտեղ 120,000 խաչակիրները (մեծ մասամբ ֆրանսիախոս) կառավարում էին 350,000 մուսուլմանների, հրեաների և բնիկ ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների, ովքեր այդտեղ էին բնակվում դեռևս արաբական նվաճումներից առաջ: [21]

Խաչակիրները փորձեցին նաև գրավել ներկայիս Լիբանանի տարածքում գտնվող ծովափնյա Տյուրոս քաղաքը: Տյուրոսի մուսուլման բնակիչները օգնություն խնդրեցին Զահի ալ-Դին աթաբեկից` Դամասկոսի կառավարչից, խոստանալով հանձնվել նրան: Երբ Զահր ալ-Դինը ջախջախեց խաչակիրներին, քաղաքի բնակիչները հրաժարվեցին հանձնվել նրան, Զահր ալ-Դինը ասաց.

Aquote1.png Այն ինչ որ ես կատարեցի, արեցի Աստծո և մուսուլմանների համար, այլ ոչ թե հարստության կամ իշխանության համար:
[22]
Aquote2.png

Սակայն ընդհանուր առմամբ, ներքին հակասությունների պատճառով, մուսուլմանները սկզբնական շրջանում թույլ դիմադրություն ցույց տվեցին խաչակիրներին:[23] Սակայն կամաց-կամաց մուսուլմանները սկսեցին միավորվել, և 1144 թ. Զանգի ամիրայի գլխավորությամբ խաչակիրներից գրավեցին երբեմնի Հայոց Միջագետքի մայրաքաղաք Եդեսիան: Այն առաջին քաղան էր Մերձավոր Արևելքում, որ գրավվեց խաչակիրների կողմից, և առաջինն էր, որ վերագրավվեց մուսուլմանների կողմից: Եդեսիայի գրավումից հետո, Հռոմի Պապը կազմակերպեց Երկրորդ խաչակրաց արշավանքը:

[խմբագրել] 1101 թ-ի խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ 1101 թ-ի խաչակրաց արշավանք:
Բալդուինը 1098 թ-ին մուտք է գործում Եդեսիա, նրան ողջունում են Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները

Առաջին խաչակրաց արշավանքից հետո տեղի ունեցան մի շարք մանր ու անհաջող արշվանքներ, որոցից 1101 թ-ի ընթացքում խաչակիրները պարտություն կրեցին սելջուկ-թուրքերից:[24] 1101 թ-ի արշավանքը կարելի է դիտել Առաջին խաչակրաց արշավանքի արձագանքներից մեկը:

[խմբագրել] Նորվեգյան խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Նորվեգյան խաչակրաց արշավանք:


Սիգվարդ Ա Նորվեգացին առաջին եվրոպական թագավորն էր, ով անձամբ մեկնեց խաչակրաց արշավանքի: Նա մասնակցեց մի շարք մարտերի Իսպանիայում, որից հետո արդեն Սուրբ Երկրում նա միացավ Երուսաղեմի թագավորին, մասնակցելու Սիդոնի պաշարմանը:

[խմբագրել] Երկրորդ խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Երկրորդ խաչակրաց արշավանք:
Մերձավոր Արևելքը 1135 թ.     Բյուզանդական կայսրություն     Հայոց Կիլիկիա     Սելջուկ-թուրքեր     Եդեսիայի կոմսություն     Անտիոքի դքսություն     Տրիպոլիի կոմսություն     Երուսաղեմի թագավորություն     Ֆաթիմիդ խալիֆայություն
Եվրոպան և խաչակրաց պետությունները Մերձավոր Արևելքում 1142 թ.

Խաղաղ ժամանակներին հետևեց Եդեսիայի գրավումը մուսուլմանների կողմից: Կազմակերպվեց Երկրորդ խաչակրաց արշավանքը: Ֆրանսիական և հարավ-գերմանական խաչակիրները Լուի VII-ի և Կոնրադ III-ի գլխավորությամբ, համապատասխանաբար, հասան Երուսաղեմ 1147 թ., սակայն չկարողացան տանել ոչ մի խոշոր հաղթանակ: Նրանց Դամասկոսը գրավելու ծրագրերը նույնպես մատնվեցին անհաջողության:[25] Սակայն Միջերկրական ծովի մյուս ափում Երկրորդ խաչակրաց արշավանքը մեծ օգուտ բերեց: Որոշ խաչակիրներ կանգ առան Պորտուգալիայում, միացան Աֆոնսո Ա Պորտուգալացուն և վերանվաճեցին Լիսաբոնը մուսուլմաններից 1147 թ.:[25] Այդ խմբի մի մասն էլ օգնեց Բարսելոնայի իշխանին գրավել Տորտոսան մյուս տարի:[26] Արդեն 1150 թ. Գերմանիայի կայսրը և Ֆրանսիայի թագավորը ետ էին վերադարձել Սուրբ Երկրից առանց որևէ լուրջ հաջողության:[27] Հյուսիսայի գերմանացիները և դանիացիները հարձակվեցին Վենդերի վրա 1147 թ. Վենդական խաչակրաց արշավանքի ժամանակ, որը նույնպես չպսակվեց հաջողությամբ:

[խմբագրել] Երրորդ խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Երրորդ խաչակրաց արշավանք:

1187 թ. Սալահ ադ Դինը` Եգիպտոսի նոր սուլթանը, մոտ մեկ դար քրիստոնյաների ձեռքում գտնվելուց հետո, Հաթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը: Երուսաղեմի հանձնվելուց հետո, Սալահ ադ Դինը խնայեց քրիստոնյա բնակչությանը և խաչակիրներից ստացված գումարի դիմաց չոչնչացրեց եկեղեցիները:[28][29] Ահա ինչպես է նկարագրում Երուսաղեմի գրավումը Սալահ ադ Դինի կողմից Ֆրիդրիխ Բարբարոսա կայսեր գանձապետ Բերնարդը իր «Ժամանակագրություն»ում.

Aquote1.png Սալահ ադ Դինն Ասկալոնից ուղևորվեց Երուսաղեմը գրավելու: Հաջորդ օրը նա պաշարեց քաղաքը: Սակայն մինչև ռազմական գործողություններ սկսելը նա քաղաքի բնակիչներին առաջարկեց քաղաքը հանձնել իրեն առանց կռվի: Երուսաղեմի բնակիչները պատասխանեցին, որ նա կարող է անել ինչ ցանկանում է, բայց իրենք քաղաքը չեն զիջի: Այնժամ Սալահ ադ Դինը հրամայեց պատրաստվել գրոհի: Բնակիչները նույնպես զինվեցին և մարտի մտան սարացինների (մահմեդականների) դեմ:

Մուսուլմանները հասան խրամին, այնտեղ իջեցրին հողափորներին և աստիճանները հենեցին պարիսպներին: Երկու օրում նրանք պարիսպների տակ փորեցին 15 արմնկաչափ: Փորելով և պատերին գերաններ հենելով` նրանք կրակ վառեցին, և փորված հատվածներում պարիսպը փլվեց: Այնժամ քրիստոնյաները հավաքվեցին խորհրդի, թե ինչպես վարվեն... և խնդրեցին գլխավոր բարոններից մեկին` Բալիան Իբելինին գնալ Սալահ ադ Դինի մոտ և հարցնել, թե ինչպիսին են պայմանները: Նա գնաց և բանակցություններ սկսեց... Բալիանը երրորդ անգամ գնաց Սալահ ադ Դինի մոտ: Սահմանվեց փրկագին նրանց համար, ովքեր կարող էին այն վճարել, իսկ մնացած ողջ գույքը` շարժական թե այլ, նրանք կարող էին վերցնել իրենց հետ, և ոչ ոք նրանց չէր արգելի: Երբ ամեն ինչ կարգավորվեց, Սալահ ադ Դինը ժամանակ տվեց գույքը վաճառելու և գրավ դնելու համար, որպեսզի փրկագինը վճարվի: Ժամանակ տրվեց 50 օր, և նա, ով դրանից հետո կմնա քաղաքում, կպատկանի Սալահ ադ Դինին ամբողջ ունեցվածքով: Սալահ ադ Դինը խոստացավ, որ երբ քրիստոնյաները քաղաքից դուրս գան, ապա նա կհրամայի նրանց ապահով հասցնել քրիստոնյա երկիր...

Երբ ամեն ինչ այդպես որոշվեց, Բալիանը հրաժեշտ տվեց Սալահ ադ Դինին և վերադարձավ քաղաք...Բոլորը հավաքվեցին, և Բալիանը պատմեց նրանց, ինչ որ եղել էր: Նրանք հավանություն տվեցին նրա գործողություններին, քանի որ նա չէր կարող ավելի լավ վարվել: Այնժամ Սալահ ադ Դինին ուղարկեցին քաղաքի բանալիները, և նա, ստանալով դրանք, մեծապես հրճվեց:
[30]
Aquote2.png

Սալահ ադ Դինը միշտ հիշվել է քրիստոնեական և մուսուլմանական աղբյուրներում, որպես մարդ ով «միշտ հավատարիմ էր իր խոսքին»:[31] Սալահ ադ Դինի հաղթանակները ցնծեցին Եվրոպան: Հռոմի Պապը նոր խաչակրաց արշավանք ձեռնարկեց, որը ղեկավարում էին այն ժամանակվա ուժեղագույն միապետերը` Ֆիլիպ Բ Գեղեցկատեսը (Ֆրանսիա), Ռիչարդ Ա Առյուծասիրտը (Անգլիա) և Ֆրիդրիխ Բարբարոսան (Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն): Կիլիկիայի հայ իշխան Լևոն Բ որոշում է օգտվել այդ առիթից և օգնության դիմաց Ֆրիդրիխից ցանկանում է գահ ստանալ, և չնայած Ֆրիդրիխը խեղդվում է Կիլիկիայի գետերից մեկում, այդ փաստը չի խանգարում նրան 1198 թ-ի հունվարի 6-ին թագադրվել Կիլիկիայի թագավոր: 1190 թ. Ֆրիդրիխ Բարբարոսայի խեղդվելուց անմիջապես հետո գերմանական զորքը ետ է վերադառնում: Մինչև Սուրբ Երկիր հասնելը Ռիչարդը բյուզանդացիներից 1191 թ. գրավում է Կիպրոսը և հիմնում խաչակրաց թագավորություն:[25] Կիպրոսը մնում է խաչակիրների ձեռքում մինչև 1571 թ., երբ Օսմանյան կայսրությունը գրավում է կղզին Վենետիկից:[25] Երկարատև պաշարումից հետո, Ռիչարդ Առյուծասիրտը վերագրավում է Ակրան: 1191 թ. Ակրայի վերանվաճումից հետո Ֆիլիպը ֆրանսիական զորքի հետ մեկտեղ ետ է վերադառնում: Խաչակիրները շարժվում են հարավ: Նրանք ջախջախում են մուսուլմաններին Արսուֆի մոտ, վերանվաճում են Ջաֆֆա նավահանգիստը և մոտենում են Երուսաղեմի մատույցներին:[25] Սակայն Ռիչարդը մտածեց, որ գրավելուց հետո չի կարողանա պահել Երուսաղեմը, քանի որ խաչակիրների մեծ մասը ետ կվերադառնա:[25] Այդ իսկ պատճառով Ռիչարդ Առյուծասիրտը պայմանագիր է կնքում Սալահ ադ Դինի հետ, ըստ որի քրիստոնյա ուխտավորներին երեք տարով թույլատրվում է այցելել Երուսաղեմ: Երուսաղեմի թագավորության նոր մայրաքաղաք է հռչակվում Ակրան: Խաչակիրները վերադարձան Եվրոպա առանց վերագրավելու Երուսաղեմը:

Ռիչարդը մտադրվել էր ետ վերադառնալով Եվրոպա, կազմակերպել նոր խաչակրաց արշավանք: Սակայն նրա նավերը ծովաբեկության են ենթարկվում Ավստրիայի մոտ, որտեղ իր թշնամի Լեոպոլդ Ե-նգերի է վերցնում նրան: Հետագայում Ռիչարդը վերադառնում է Անգլիա, սակայն զոհվում է ճակատամարտերից մեկի ժամանակ: Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI 1197 թ. կազմ-պատրաստ էր նոր խաչակրաց արշավանքի համար, սակայն մահանում է նույն տարում մալարիայից: Երրորդ խաչակրաց արշավանքը երբեմն կոչում են «Արքաների խաչակրաց արշավանք»:

[խմբագրել] Չորրորդ խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Չորրորդ խաչակրաց արշավանք:

Չորրորդ խաչակրաց արշավանքը նախաձեռնվեց Հռոմի Պապի կողմից 1202 թ.: Ահա հատված Հռոմի Պապի ուղերձից.

Aquote1.png Անհավատների ձեռքից Սուրբ Հողն ազատագրելու ցանկությամբ բոցավառված...մենք սահմանափակում ենք..., որ այս հունիսից հաշված մեկ տարվա ընթացքում...բոլոր նրանք, ովքեր կձեռնարկեն նավարկել ծովից այն կողմ, հավաքվեն Սիցիլիայի թագավորությունում...այդ ժամանակ մենք էլ...նախատեսում ենք ժամանել այնտեղ անձամբ, որպեսզի քրիստոնյա զորքը մեր խորհրդով և օգնությամբ տեղավորվի և արշավի...

Մենք ցանկանում և հրամայում ենք..., որ բոլոր նրանք, ովքեր իրենք անձամբ չեն ժամանել Սուրբ Հողին օգնության, համապատասխան քանակությամբ զինվորներ տրամադրեն և իրենց վրա վերցնեն երեք տարվա համար անհրաժեշտ ծախսերը, յուրաքանչյուրը իր հնարավորության սահմաններում... Մենք սահմանեցինք..., որ բոլոր հոգևորականները ... երեք տարվա ընթացքում Սուրբ Հողին որպես օգնություն տրամադրեն եկեղեցու եկամուտների քսաներորդ մասը... Մենք խաչակիրներին հատուկ արտոնություններ ենք տալիս արշավանքի մեկնելու պահից: Նրանք ազատվում են բոլոր տեսակի հարկերից և պարտավորություններից: Նրանց անձը և գույքը... երանելի Պետրոսի և մեր հովանավորության տակ են...

Քանի որ այդպիսի ձեռնարկի համար հատկապես անհրաժեշտ է, որ իշխանները և քրիստոնյա ժողովուրդները խաղաղության պահպանեն, ապա մենք տիեզերական սրբազան ժողովի դրդմամբ սահմանեցինք, որ առնվազն չորս տարվա ընթացքում համընդհանուր խաղաղություն պահպանվի ողջ երկրագնդի վրա:
[32]
Aquote2.png

Եվ քանի որ բոլորին պարզ էր դարձել, որ խաչակրաց պետությունների գլխավոր հակառակորդը Եգիպտոսն էր, որոշվեց ներխուժել Սուրբ Երկիր Եգիպտոսով: Սակայն խաչակիրները չունեին բավականաչափ գումար, որպեսզի վճարեին Վենետիկի Հանրապետությանը նավերի և պաշարների համար: Այդ ժամանակ Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոն առաջարկեց խաչակիրներին գումարի դիմաց հնազանդեցնել քրիստոնեական Զադար քաղաքը: Իսկ դրանից հետո, այն պատճառով, որ Կոստանդնուպոլիսը Վենետիկի գլխավոր մրցակիցն էր, դոժը կարողացավ համոզել խաչակիրներին արշավել քրիստոնեական Բյուզանդիայի դեմ: Խաչակրաց արշավանքի առաջնորդները որոշեցին արշավել Կոստանդնուպոլիս և գահին բազմեցնել իրենց թեկնածուին: Որոշ մարտերից և 1204 թ. Կոստանդնուպոլսի գրավումից հետո խաչակիրները ստեղծեցին այսպես կոչված Լատինական կայսրությունը, որ այդպես կոչվեց այն պատճառով, որ ժամերգությունը կատարվում էր լատիներենով, և մի քանի այլ մանր խաչակրաց պետություններ: Այս իրադարձաթություննրը համարվում են արևելյան ուղղափառ և արևմտյան կաթոլիկ եկեղեցիների վերջնական բաժանումը:

[խմբագրել] Ալբիգենսյան խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ալբիգենսյան խաչակրաց արշավանք:
Բյուզանդիայի մասնատումը Չորրորդ խաչակրաց աշավանքից հետո (մոտ 1204 թ.)      Լատինական կայսրություն
     Նիկեայի կայսրությունն ու Բյուզանդիայի մնացորդները
     Իկոնիայի սուլթանություն
     Բուլղարիա

Ալբիգենսյան խաչակրաց արշավանքը սկսվեց 1209 թ. հարավային Ֆրանսիայում բնակվող կատարների աղանդը ոչնչացնելու նպատակով:[33] Այն տևեց շուրջ մեկ տասնյակ և կապված էր ոչ միայն աղանդավորության խնդիրների հետ, այլ նաև հյուսիսային Ֆրանսիայի նվաճողական քաղաքականության հետ: Վերջիվերջո կատարները դուրս մղվեցին հարավային Ֆրանսիայից:[34]

[խմբագրել] Երեխաների խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Երեխաների խաչակրաց արշավանք:


Երեխաների խաչակրաց արշավանքով բնութագրվում են 1212 թ-ի այսպես կոչված խաչակրաց արշավանքները: Ամեն ինչ սկսվեց նրանով, որ մեծ քանակությամբ երեխաներ Ֆրանսիայից և Գերմանիայից որոշեցին ինքնուրույն ազատագրել Սուրբ Երկիրը: Հռոմի Պապը համարեց նրանց ընտրյալներ Աստծո կողմից և հուսաց, որ նրանք ավելի հաջող կլինեն քան մեծահասակները: Ֆրանսիական բանակի հրամանատարը` Ստեփանը, առաջնորդում էր 30,000 երեխաների, իսկ գերմանական ճյուղի հրամանատար Նիկոլասը` 7,000 երեխաների: Երեխաներից ոչ ոք չհասավ Սուրբ Երկիր. մի մասը զոհվեց նավաբեկությունից ու սովից, իսկ մյուս մասը վաճառվեցին ստրկության Եգիպտոս:

[խմբագրել] Հինգերորդ խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հինգերորդ խաչակրաց արշավանք:


Եկեղեցին Լաթերանի 1215 թ. ժողովում մշակեց Սուրբ Երկիրն ազատագրելու պլան: Առաջին քայլով Ավստրիայի և Հունգարիայի խաչակիրները միացան Երուսաղեմի թագավորի և Անտիոքի դքսության խաչակիրներին և ետ գրավեցին Երուսաղեմը: Երկրորդ քայլով նրանք գրավեցին Դամիետա քաղաքը Եգիպտոսում 1219 թ., սակայն Եկեղեցու պահանջով նրանք շարժվեցին դեպի Կահիրե. ճանապարհին, սննդամթերքի պակասի պատճառով նրանք ստիպված ետ վերադարձան, իսկ գիշերային հարձակումը խաչակիրների վրա Եգիպտոսի կառավարչի կողմից, վերջնականպես հյուծեց խաչակիրներին, ովքեր շուտով հանձնվեցին: Եգիպտոսի կառավարիչ Ալ-Քամիլը ութամյա հաշտության պայմանագիր կնքեց Եվրոպայի հետ:

Ալ-Քամիլը պարգև սահմանեց մեկ բյուզանդական ոսկու չափով, իրեն բերած յուրաքանչյուր քրիստոնյայի գլխի համար: 1219 թ. Ալ-Քամլիի հետ խոսելու նպատակով Սուրբ Ֆրանցիսկն անցավ Եգիպտոսի սահմանը: Նրան և իր ուղեկցին` Իլլումինատուսին գերի վերցրեցին և բերեցին Ալ-Քամլիի մոտ: Ալ-Քամլին հիացած էր Սուրբ Ֆրանցիսկով և որոշ ժամանակ անցկացրեց նրա հետ: Շուտով Սուրբ Ֆրանցիսկը ազատ արձակվեց:

[խմբագրել] Վեցերորդ խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Վեցերորդ խաչակրաց արշավանք:


Ֆրեդիրիխ Բ-ն կառավարման ընթացքում բազմաթիվ խոստումներ էր տվել արշավելու դեպի Սուրբ Երկիր, սակայն միայն նրանից հետո, երբ այդ խոստումները չկատարելու համար Հռոմի Պապը բանադրեց նրան, Ֆրեդիրիխը կազմակերպեց նոր արշավանք 1228 թ.: Շուտով նա զորքի հետ ափ իջավ Ակրայում և դիվանագիտության շնորհիվ հասավ աննախադեպ հաջողություններ. Երուսաղեմը, Նազարեթն ու Բեթղեհեմը տասը տարով վերադարձվելու էին խաչակիրներին: Այն բանից հետո, երբ Ֆրեդիրիխը 1229 թ. չկարողացավ գրավել Եգիպտոսը նա հաշտության պայմանագիր կնքեց Ալ-Քամլիի հետ: Ըստ այդ պայմանագրի խաչակիրներին էր հանձնվում նախկին Երուսաղեմի թագավորության տարածքի մեծ մասը, բացառությամբ մի քանի մզկիթների, որոնք անցելու էին մուսուլմանների վերահսկողության տակ: Խաղաղությունը տևեց շուրջ 10 տարի:[35] Շուտ մուսուլմաններ դժգոհ մնացին Ալ-Քամլիի որոշումներից և 1244 թ. Երուսաղեմի պաշարումից հետո ետ գրավեցին քաղաքը:[23]

[խմբագրել] Յոթերորդ խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Յոթերորդ խաչակրաց արշավանք:


1243 թ. հակամարտություն սկսվեց Տաճարականների միաբանության և մուսուլմանների միջև: Գազայում տեղի ունեցած ճակատամարտի հետևանքով, 48 ժամվա ընթացքում խաչակիրների բանակի մեծ մասը կործանված էր: Շատ պատմաբաններ նշում են այս իրադարձությունը որպես Սուրբ Երկրում խաչակիրների դարաշրջանի ավարտի սկիզբը: Ֆրանսիայի թագավոր Լուի Իններորդը խաչակրաց արշավանք կազմակերպեց, որ տևեց 1248-1254 թթ., որ ավարտվեց անհաջողությամբ: Նա անցկացրեց կյանքի մնացած մասը Ակրայի արքայական պալատում:

[խմբագրել] Ութերորդ խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ութերորդ խաչակրաց արշավանք:


Ութերորդ խաչակրաց արշավանքը դարձյալ կազմակերպվել էր Ֆրանսիայի թագավոր Լուի IX կողմից 1270 թ.: Նա ցանկանում էր օգնել Սիրիայում գտնվող խաչակիրների մնացորդներին: Սակայն սկզբնապես նա արշավեց Թունիս, որտեղ էլ երկու ամիս անց կնքեց իր մահկանացուն: Իր կատարած գործերի համար Լուին հետագայում սրբացվեց: Երբեմն Ութերորդ խաչակրաց արշավանքը հաշվում են որպես Յոթերորդ, քանի որ երբեմն Վեցերորդ և Յոթերորդ խաչակրաց արշավանքները համարվում են մեկ խաչակրաց արշավանք: Իններորդ խաչակրաց արշավանքը ևս երբեմն հաշվում են որպես Ութերորդի շարունակությունը:

[խմբագրել] Իններորդ խաչակրաց արշավանք

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Իններորդ խաչակրաց արշավանք:
Քրիստոնյա երկրները Մերձավոր Արևելքում

Ապագա Անգլիայի թագավոր Էդվարդը 1271 թ. կազմակերպեց մի շարք արշավաքներ ընդդեմ բերբերների: Սակայն Ֆրանսիայի թագավոր Լուիի մահից հետո, այս խաչակրաց արշավանքը ևս ավարտվեց անհաջողությամբ: Այն դարձավ վերջինը խաչակիրների համար Մերձավոր Արևելքում:[36]

Հետագայում` մամլուքներից ջախջախված խաչակիրները, հույսերը կապում էին մոնղոլների հետ, ովքեր քրիստոնյաներին համեմատաբար լավ էին վերաբերվում: Մոնղոլների որոշ արշավանքներ նախագծված էին ֆրանկների կողմից: Բացի խաչակիրներից Կիլիկյան Հայաստանը նույնպես հույսեր էր կապում մոնղոլներ հետ: Դրա վառ օրինակ կարող է հանդիսանալ Հեթում Ա-ի և Մանգու խանի միջև կնքված պայմանագիրը և այն փաստը, որ Կիլիկյան հայերը մինչև 14-րդ դարի սկզբները ռազմական օգնություն էին ցուցաբերում մոնղոլներին ընդդեմ մամլուքների: Չնայած մոնղոլները կարողացան հասնել մինչև Դամասկոս, սակայն նրանք և խաչակիրները վատ էին համագործակցում, որը վառ երևաց Աին Ջալութ ճակատամարտում 1260 թ-ին: Շուտով մամլուքները բերբերների հետ միասին կարողացան մաքրել ողջ Սուրբ Երկիրը մոնղոլներից և խաչակիրներից: Մեկը մյուսի հետևից ընկան խաչակիրների վերջին հենակետերը. Անտիոքը` 1268 թ., Տրիպոլին` 1289 թ. և Ակրան` 1291 թ., այդպիսով վերջ դնելով խաչակիրների դարաշրջանին Մերձավոր Արևելքում:[37][38]

[խմբագրել] Մերձավոր Արևելքը 1291 թ-ից հետո

Ռուսադ կղզին` Սիրիայի ծովափից երեք կմ հեռու, որոշ ժամանակ զբաղեցված մնաց Տաճարականների միաբանության կողմից, մինչև մամլուքների կողմից գրավելը սեպտեմբերի 26-ին, 1302 թ.: Վերջին հզոր քրիստոնյա թագավորությունը Մերձավոր Արևելքում` Կիլիկիայի Հայկական Թագավորությունը, կարողացավ գոյատևել մինչև մամլուքների կողմից Սսի գրավումը 1375 թ.: Սուրբ Ջոնի ասպետները պահեցին իրենց ձեռքում Հռոդոս կղզին մինչև 1522 թ.: Կիպրոսը մնաց Լուսինյանների իշխանության տակ մինչը Վենետիկի հանրապետության կողմից գրավելը 1570 թ.: Հետագայում Սուրբ Ջոնի ասպետների մի ճյուղը գրավեց Մալթան և կառավարեցին այնտեղ մինչև վերացումը Նապոլեոն Բոնապարտի կողմից 1798 թ.:

[խմբագրել] Հյուսիսային խաչակրաց արշավանքներ

[խմբագրել] Տևտոնների խաչակրաց արշավանքներ

Բալթիկ ծովի խաչակրաց արշավանքները, որի մասնակիցները մեծ մասամբ գերմանացի քրիստոնյաներն էին և որը գլխավորվում էր Տևտոնյան խաչակիրների կողմից, նպատակ էր հետապնդում այդ տարածաշրջանի բոլոր հեթանոսներին դավանափոխ անել և դարձնել քրիստոնյա: Այս խաչակրաց արշավանքները տևեցին 13-16-րդ դարերը: Պրուսական խաչակրաց արշավանքի ընթացքում` 13-րդ դարերում, տևտոնները, քրիստոնյա պրուսներ ու սլավոնները մարտնչում էին ընդդեմ այսպես կոչված հին (հեթանոս) պրուսների:

1198-1290 թթ. ընթացքում տևտոնները` Դանիայի և Շվեդիայի օգնությամբ Բալթիկ ծովի ափին ապրող ժողովուրդների մեծ մասին քրիստոնեացրին:

Տևտոնները նաև փորձում էին նվաճել ուղղափառ Ռուսիայի իշխանությունները, սակայն հաջողություն չունեցան: Շվեդներն առանց Հռոմի Պապի համաձայնության իրականացրին մի շարք խաչակրաց արշավանքներ ընդդեմ ռուսների:

[խմբագրել] Շվեդական խաչակրաց արշավանքներ

Ֆինլանդիայի նվաճումը Շվեդիայի կողմից նվաճվեց երեք խաչակրաց արշավաքների միջոցով. առաջինը` 1155 թ., երկրորդը` 1249 թ. և երրորդը` 1293 թ.: Առաջինը հավանական է ընդամնեը լեգենդ լինի, որ հյուսվել է, որպեսզի Ֆինլանդիայի նվաճումն ավելի վաղ թվագրվի: Իսկ երկրորդի շնորհիվ գրավվեց Ֆինլանդիայի հարավ-արևմուտքը:

Պեղումները ցույց են տալիս, որ Ֆինլանդիան արդեն մեծ մասամբ քրիստոնյա էր մինչև խաչակրաց արշավանքները, և այդ պատճառով, խաչակրաց արշավաքներն ընդամենը նվաճողական բնույթ էին կրում, և կոչվել են այդպես 19-րդ դարում` շվեդ և ֆինլանդացի ազգայնական պատմաբանների կողմից:

[խմբագրել] Այլ խաչակրաց արշավանքներ

[խմբագրել] Վենդական խաչակրաց արշավանք

Երկրորդ խաչկրաց արշավանքի ընթացքում, սաքսոններն ու դանիացիները մարտնչում էին ընդդեմ Պոլաբյան սլավոնների 1147 թ-ին: Այս արշավանքը հետագայում կոչվեց Վենդական խաչակրաց արշավանք:

[խմբագրել] Ստեդինգերյան խաչակրաց արշավանք

1232-1234 թթ. արշավանք ձեռնարկվեց ընդդեմ ստեդինգերների: Այս խաչակրաց արշավանքը հետաքրքիր էր նրանով, որ ստեդինգերները ոչ հերետիկոս էին, ոչ էլ հեթանոս, այլ կաթոլիկներ: Սակայն նրանք պարբերաբար հարձակումներ էին գործում տեղի եպիսկոպոսարանի վրա, որի պատճառով էլ Հռոմի Պապը 1232 թ. կամզակերպեց խաչակրաց արշավանք: Ստեդինգերները ջախջախվեցին 1234 թ.:

[խմբագրել] Արագոնյան խաչակրաց արշավանք

Արագոնեսյան խաչակրաց արշավանքը Հռոմի Պապի կողմից կազմակերպված խաչակրաց արշավանք էր ընդդեմ Արագոնի արքա Պետրոս Մեծի: Այն տևեց 1284-1285 թթ.:

[խմբագրել] Ալեքսանդրյան խաչակրաց արշավանքը

Ալեքսանդրյան խաչակրաց արշավանքը փոքրամասշտաբ խաչակրաց արշավանք էր ընդդեմ մուսուլմանական Ալեքսանդրիայի, կամզակերպված 1365 թ. հոկտեմբերին` Կիպրոսի արքա Պետրոս Ա-ի կողմից: Սակայն նա ավելի շատ հետապնդում էր տնտեսական, քան կրոնական շահեր:

[խմբագրել] Մահդյան խաչակրաց արշավանք

Մահդյան խաչակրաց արշավանքը 1390 թ. Ֆրանսիա-ջենովյան միացյալ արշավանք էր ընդդեմ Հյուսիսային Աֆրիկայի մուսուլման ծովահենների և նրանց գլխավոր ռազմակայան Մահդիայի:

[խմբագրել] Խաչակրաց արշավանքներ Բալկաններում

14-17-րդ դարերում Եվրոպային լրջորեն սպառնում էր Օսմանյան կայսրությունը: Որպեսզի Եվրոպան դիմակեյեր օրեցօր ընդարձակվող Օսմանյան կայսրությանը, մի քանի խաչակրաց արշավանքեր կազմակերպվեցին 15-րդ դարում: Դրանցից առավել նշանակալիցներն են.

  • Նիկոպոլիսի խաչակրաց արշավանքը (1396 թ.) առաջնորդում էր Հունգարիայի արքան, այն հասավ իր գագաթնակետին Նիկոպոլիսի ճակատամարտում:
  • Վառնայի խաչակրաց արշավանքը (1444 թ.) առաջնորդում էր Հունգարիայի և Լեհաստանի թագավորները, այն ավարտվեց Վառնայի ճակատամարտով:

[խմբագրել] Խաչակրաց արշավանքներն ընդդեմ թաթարների

1259 թ. մոնղոլ-թաթարները գրավեցին Լիտվան և Լեհաստանը: 14-րդ դարում Թոխտամիշ խանը միավորեց Սպիտակ և Կապույտ Հորդաները ստեղծելով Ոսկե Հորդան: Թվում էր, թե Ոսկե Հորդան անկասելի էր, սակայն 1389 թ. Թոխտամիշը կայացրեց աղետալի իր համար որոշումը` ապստամբել ընդդեմ նախկին տիրոջ` Լենկ-Թեմուրի: Լենկ-Թեմուրի հորդաները ներխուժեցին հարավային Ռուսաստան և կործանեցին Ոսկե Հորդայի տնտեսությունը:

Պատերազմը տանուլ տալուց հետո, Թոխտամիշը գահազրկվեց և նրա փոխարեն Լենկ-Թեմուրի կողմից կառավարիչներ հռչակվեցին Թեմուր-Կութլուղ խանը և Էմիր Էդիգուն: Այդժամ Թոխտամիշը օգնություն խնդրեց ռուս իշխաններից և շուտով ռուսներից, լեհերից, լիտվացիներից, մոնղոլներից ու տևտոնյան ասպետներից կազմված մի մեծ բանակ օգնության եկավ նրան:

1398 թ. այդ հսկա բանակը շարժվեց դեպի Մոլդովիա և գրավեց Դնեպրի գետից մինչ հյուսիսային Ղրիմ ընկած տարածքները: Ներշնչված այս հաղթանակներով, բանակի հրամանատարներն ու Հռոմի Պապն անվանեցին այս արշավանքը «Խաչակրաց արշավանք ընդդեմ թաթարների»: Այդ բանակը 1399 թ. ևս մեկ անգամ ներխուժեց Ոսկե Հորդայի տարածք: Չնայած դաշնակից զորքն ուներ թնդանոթներ, նրանք ջախջախիչ պարտություն կրեցին Էդիգուի զորքերից: Իսկ հաղթանակած թաթարները պաշարեցին Կիևը: Եվ ինչպես գրել է ժամանակակիցներից մեկը`

Aquote1.png Եվ քրիստոնյաների արյունը թափեց ինչպես ջուրը Կիևի պարիսպներով: Aquote2.png

Այդ ժամանակ Թեմուր-Կութլուղը մահացավ մարտում ստացած վերքերից, իսկ Թոխտամիշը սպանվեց կողմնակիցների կողմից:

[խմբագրել] Հուսսիտյան խաչակրաց արշավանք

Հուսսիտյան խաչակրաց արշավանքը ուղված էր ընդդեմ Յան Հուսսի հետևորդների Բոհեմիայում 1420-1434 թթ.: Այս պատերազմն առաջինն էր Եվրոպայի պատմության ընթացքում, որտեղ մեծ նշանակություն ունեցան հրացանները: Հուսսիտների գլխավոր առավելությունը ծանրազեն ասպետների փոխարեն թեթև հետևակ ունենալու փաստն էր, որն էլ հնարավորություն էր տալիս նրանց հաղթել թվապես գերակշռող հակառակորդին:

[խմբագրել] Հոգևոր-Ասպետական Միաբանություններ

Երուսաղեմի թագավորությանը հարավից սպառնում էր Եգիպտոսի սուլթանությունը, իսկ արևելքից` սելջուկները: Պետության պաշտպանության նպատակով հիմնվեցին բազմաթիվ հոգևոր-ասպետական միաբանություններ: Նրա անդամները միաժամանակ վանականներ էին և ասպետներ: Նրանք երդվում էին լինել չքավոր, տարածել քրիստոնեություն, չամուսնանալ և պայքարել անհավատների դեմ: Առաջին միաբանությունը կոչվում էր Հիվանդախնամների միաբանություն: Ամենազդեցիկը Տաճարականների միաբանությունն էր: XII-րդ դարում գերմանացիները հիմնեցին Տևտոնյան միաբանությունը: Միաբանությունները զգալի դեր խաղացին Սուրբ Երկրի պաշտպանության գործում:

[խմբագրել] Խաչակրաց արշավանքների ձախողման պատճառները

Առաջին հերթին խաչակրաց արշավանքների ձախողման պատճառը խաչակրաց պետությունների ուժեղ արտահայտված ֆեոդալական բնույթն էր: Մուսուլմանների դեմ հաջող պայքարելու համար անհրաժեշտ էր միասնություն, սակայն դրա փոխարեն խաչակիրները իրենց հետ արևելք բերեցին ֆեոդալական մասնատվածությունը: Խոշոր իշխանների (եդեսյան, տրիպոլյան, անտիոքյան) թույլ ֆեոդալական կախվածությունը գլխավոր ֆեոդալից` Երուսաղեմի թագավորից, չէին տալիս Երուսաղեմի թագավորին այն իշխանությունը որն անհրաժեշտ էր նրան պայքարելու մուսուլմանների դեմ: Մյուս թերություններից այն էր, որ բացառությամբ որոշ դեպքերի, իշխանների մեծ մասը ցանկանում էր ընդարձակել իր տիրույթները ի հաշիվ հարևանների: Բացի դրանից հենց սկզբից սկսվեց հակամարտություն մյուս հզոր քրիստոնյա պետության` Բյուզանդական կայսրության հետ. այդ երկու հզոր քրիստոնյա ուժերը հյուծվեցին պայքարելով իրար դեմ: Նույնպիսի կործանիչ ազդեցություն ունեցավ Հռոմի Պապերի և կայսրերի հակամարտությունը: Խաչակրաց պետությունները զբաղեցնում էին միայն ծովափնյա շրջանները, որը շատ քիչ էր պայքարելու մուսուլմանների դեմ: Խաչակիրները հույսերը չէին դնում տեղի հայ կամ ասորի բնակչության վրա, այլ արևմտաեվրոպացի կաթոլիկների վրա: Իսկ Եվրոպան գտնվում էր բավական հեռու` նրանք էլ ովքեր գալիս էին Սուրբ Երկիր, կատարելով ուխտագնացություն ետ էին վերադառնում հայրենիք: Խաչակիրները նաև չէին կարողանում համագործակցել տեղի բնակչության մեծ մաս կազմող հայերի և ասորիների հետ, ինչպես օրինակ Անտիոքի դքսության հակամարտությունը Կիլիկիայի Հայկական Թագավորություն հետ: Նրանք նաև մշտական հակամարտության մեջ էին տեղի մուսուլման բնակչության հետ:

[խմբագրել] Քննադատություն

Խաչակրաց արշավանքների որոշ տարրեր ենթարկվել են ուժեղ քննադատության դեռևս 1095 թ.: Օրինակ`

Aquote1.png (մուսուլմաններից) ով որ ողջ էր մնում, իր երեխաների հետ միասին ավելի ու ավելի մեծ ատելությամբ էին լցվում քրիստոնյաների հանդեպ:
— Ռոջեր Բեկոն[39]
Aquote2.png

Չնայած քննադատություններին խաչակրաց արշավանքերը շարունակվեցին Եվրոպայում 1291 թ. Ակրայի անկումից հետո:

[խմբագրել] Ժառանգություն

[խմբագրել] Քաղաքականություն և մշակույթ

Խաչակրաց արշավանքերն ահռելի ազդեցություն ունեցան միջնադարյան Եվրոպայի վրա: Այդ ժամանակներում Եվրոպայում հզոր էր Պապականության դերը, սակայ արդեն 14-րդ դարի վերջերից, մեծ մասամբ խաչակրաց արշավանքների հետևանքով, Եվրոպայում սկսեցին ձևավորվել ազգային պետություններ. ինչպես օրինակ Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան և Պորտուգալիան:

Հաղթանակած Սալահ ադ Դինը

Չնայած մուսուլմանական մշակույթը առնչվել էր Եվրոպականի հետ դեռևս Պիրենյան թերակղզու և Սիցիլիայի արաբական նվաճումների ժամանակաշրջանից, սակայն մուսուլմանների գիտելիքները գիտության, բժշկության և աստղագիտության շրջաններում բերվեցին Եվրոպա հենց խաչակիրների միջոցով:

Խաչակիրների ամրոց կառուցելու որոշ տարրեր որոնք իրենց հերթին փոխ էին առնվել Կիլիկիայի հայերից, օրինակ կլոր հատակագծով աշտարակները փոխանցվեցին Եվրոպայի ամրոցաշինությանը: Վառ ապացույց է Ուելսի Կաերանաֆրոն ամրոցը, որի շինարարությունը սկսվել է 1283 թ., և կառուցված է նույն ոճով, ինչպիսին Էդվարդ Ա տեսել էր Սուրբ Երկրում, երբ մասնակցում էր խաչակրաց արշավանքներին:[40] Մեծ առաջընթաց ունեցավ նաև Երուսաղեմի թագավորության կառավարման համակարգը: Բացի դրանից խաչակիրները ճանապարհ հարթեցին Եվրոպական մշակույթի համար դեպի Ասիա:

Aquote1.png Խաչակիրները վերականգնեցին դարերով կանգ առած առևտուրը Արևելքի և Արևմուտքի միջև; արևմտյան ասպետները լինելով ամենաքաղաքակիրթ ասիական երկրներում ետ էին վերադառոնւմ հայրենիք նորանոր պատմություններով... Եվ քրիստոնեությունը դարձավ տիեզերական նաև խաչակիրների շնորհիվ:[27] Aquote2.png


Առևտուրի հետ միասին բազմաթիվ հայտնագործություններ արաբների կողմից բերվեցին Եվրոպա (ներառյալ երկրաչափության, օպտիկայի և ճարտարապետության բնագավառներում): Գերմանական խաչակիրների ներխուժումը կանխեց մեծ Լիտվայի ստեղծումը, որ կներառեր ողջ Բալթիկ ծովի ավազանը, և լիտվացիները ստիպված ուղղվեցին դեպի արևելք` նոր դաշնակիցներ փնտրելու նպատակով:[41] Հյուսիսային խաչակրաց արշավանքները նաև քրիստոնեացրին հեթանոս սլավոնների մեծ մասին:[42]

Ալբիգենսյան խաչակրաց արշավանքի շնորհիվ վերացավ կատարների աղանդը, և ուժեղացավ կապը հյուսիսայի և հարավային Ֆրանսիաների միջև, ինչպես նաև ավելի մերձեցրեց Ֆրանսիան և Կատալոնիան:[43]

[խմբագրել] Առևտուր

Խաչակրաց արշավանքերի միջոցով վերականգնվեցին բազմաթիվ ճանապարհներ, որոն չէին օգտագործվել դեռևս Հռոմեական կայսրության ժամանակներից: Խաչակրաց արշավանքերը նաև օգնեցին Վերածննդի դարաշրջանի սկվելուն, քանի որ Վերածննդի խթան հանդիսացող Իտալիայի քաղաք-պետությունները սկսեցին վերելք ապրել խաչակիրների միջոցով: Խաչակրաց արշավանքների հետևանքով այդ քաղաք-պետությունները սկսեցին գաղութներ հիմնել Սուրբ Երկրում և Բյուզանդիայից գրավված տարածքներում:

Խաչակիրների շնորհիվ Եվրոպա բերվեցին այնպիսի բարիքներ, որոնք կամ շատ թանկ էին կամ էլ անհայտ էին նրանց: Այդ բարիքներն ընդգրկում էին տարատեսակ համեմունքներ, փղոսկր, ադամանդներ, ապակե իրեր, հրացանի վառոդ, նարինջ և այլն:

[խմբագրել] Ավելի լայն աշխարհաքաղաքական հետևանքները

Չնայած պարտությանը Մերձավոր Արևելքում, խաչակիրներին հաջողվեց ազատագրել Պիրենեյան թերակղզին և դանդաղեցնել իսլամի առաջխաղացումը:

Խաչակրաց արշավանքների շնորհիվ քրիստոնյա Եվրոպան միավորվեց և կարողացավ որոշ չափով դիմագրավել մուսուլմաններին: Եթե չլինեին խաչակիրները, գուցեև Եվրոպայի շատ հատվածներ, ինչպես օրինակ Պիրենինյան, Բալկանյան թերակղզիներն ու Իտալիան կլինեին իսլամացված:

Մութ դարաշրջանից հետո` 7001000 թթ., Արևմտյան Եվրոպան 11-րդ դարի ընթացքում սկսեց ընդարձակել քաղաքակրթության սահմանները:[25] Մինչ Առաջին խաչակրաց արշավանքը, Վենետիկն ու Բյուզանդական կայսրությունը մաքրել էին Ադրիատիկ ծովը մուսուլման ծովահեններից:[25] Վիկինգները` քաղաք-պետություններ Պիզայի և Ջենովայի օգնությամբ հետ էին գրավել Սիցիլիան մուսուլմաններից 10611091 թթ.:[25]

Խաչակիրների շնորհիվ 11-րդ դարից սկսած Արևմտյան Եվրոպայի հիմնական առևտրական ուղին էր Սև ծով-Միջերկրական ծով-Կարմիր ծով ծովային ուղին, որ այդ կարգավիճակում մնաց մինչև օսմանյան թուրքերի ի հայտ գալը 15-րդ դարի վերջերում:[25] Եվ իզուր չէ, որ Վերածննդի դարաշրջանը սկսվեց այն ժամանակվա խոշորագույն ծովային տերություններում` Վենետիկ, Պիզա և Ջենովա, որոնք կարողացան առևտրի միջոցով բերել հռոմեական և հին հունական մոռացված գիտելիքները: Միայն 14-րդ դարում` Մոնղոլական կայսրության անկման, մամլուքների նվաճումների հետևանքով սկսեց անկում ապրել Եվրոպայի առևտուրը, որը վերջնականպես կործանվեց Օսմանյան կայսրության կողմից` մինչև Ամերիկայի հայտնագործումը 1492 թ.:[25]

[խմբագրել] Խաչակրաց արշավանքներն ու Կիլիկյան Հայաստանը

Կիլիկյան Հայաստանի իշխան Կոստանդինի գահակալման շրջանում սկսվեց Առաջին խաչակրաց արշավանքը, և Կոնստանդինը տեսավ հնարավորություն խաչակիրների միջոցով պաշտպանել երկիրը սելջուկ-թուրքերի և Բյուզանդիայի հարձակումներից: Հենց խաչակիրների շնորհիվ թուլացավ Իկոնիայի սելջուկությունը և շատ ամիրայություններ, որն էլ հնարավորություն տվեց Կիլիկյան Հայաստանին գոյատևել: Խաչակրաց արշավանքների շնորհիվ Լևոն Բ կարողացավ հռչակվել Կիլիկիայի Հայոց թագավոր: Բացի դրանից, Կիլիկյան Հայաստանը Արևմտաեվրոպական պետությունների և հատկապես Ֆրանսիայի կառավարման շատ գծեր վերցրեց և կիրառեց հենց Կիլիկիայում: Շատ ֆրանսերեն տերմիններ մուտք գործեցին մեր բառապաշար և որոշ չափով փոխարինեցին հայերեն համապատսխան բառերը` օրինակ մերսի-շնորհակալության կամ գուդստանբլ-սպարապետի փոխարեն: Խաչակիրների միջոցով մեծացավ առևտուրը հայերի և քաղաք-պետություններ Վենետիկի, Պիզայի և Ջենովայի միջև: Սակայն այդ համագործակցությունը օգուտ էր բերում երկու կողմերին էլ, այդ թվում խաչակիրներին: Հայազգի զինվորի շնորհիվ երկարատև պաշարումից հետո խաչակիրները կարողացան գրավել Անտիոքը: Հայերը նաև ռազմական օգնություն էին ցուցաբերում խաչակիրներին. օրինակ բոլոր խաչակրաց պետություններում ծառայող հայազգի զինվորների թիվը հասնում էր 10.000-ի, որից 4.000-ը հեծալներ: Խաչակիրները շատ տարրեր վերցրեցին նաև մեր ամրոցաշինությունից, օրինակ կլոր հատակագծով աշտարակները: Հայերը սերտ կապեր ունեին նաև հարևան Եդեսիայի կոմսության հետ, քանի որ այն գտնվում էր պատմական Հայոց Միջագետքի տարածքում իսկ երբեմն էլ ներառում բուն Մեծ Հայքից որոշ տարածքներ, բնակչության մեծ մասն էլ հայեր էին: Եդեսիայի կոմսության իշխանների մեծ մասը ամուսնանում էին Կիլիկիայի Հայոց պետության իշխանների դստրերի հետ: Օրինակ Եդեսիայի կոմսության իշխան Յոսկելին Ա ամուսնացավ իշխան Կոնստանդին Ա-ի աղջկա հետ, իսկ Երուսաղեմի թագավորության առաջին թագուհին դարձյալ հայ էր: Նույնիսկ ծրագիր էր մշակվել հայկական զորք բերել Երուսաղեմի թագավորություն` զինուժի պակասի պատճառով: Կիլիկիայի Հայկական Թագավորությունը վերջին քրիստոնյա պետությունն էր ողջ մուսուլման Մերձավոր Արևելքում; նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»: Եվ իզուր չէ նկատել իր ճառում հայերի օգնությունը խաչակիրներին Հռոմի Պապ Գրիգոր XIII-ը.

Aquote1.png Բոլոր ժողովուրդների մեջ պետք է նշել հատկապես հայերի ցույց տված օգնությունը քրիստոնյա եկեղեցուն, թե ինչպես այն ժամանակներում, երբ քրիստոնյա իշխանները գնում էին ետ գրավելու Սուրբ Երկիրը, ոչ մի ժողովուրդ ինչպես հայերը չէին օգնում քրիստոնյաներին. նրանք ապահովում էին խաչակիրներին ձիերով, ուտելիքով և ուղեկցում անծանոթ վայրերով: Հայերը աջակցում էին այդ զինվորներին մեծագույն քաջությամբ և հավատարմությամբ Սուրբ Պատերազմների ընթացքում: Aquote2.png


[խմբագրել] Խաչակրաց արաշավանքների կառուցվածքը

[խմբագրել] Զորքերի տեղաշարժն ու ռազմամթերքը

Առաջին երկու խաչակրաց արշավանքների ընթացքում խաչակիրները ճանապարհորդում էին ցամաքով` Բյուզանդական կայսրության տարածքով: Կայսրը կառուցել տվեց առևտրի կետեր խաչակիրների ճանապարհի երկայնքով:[44] Սակայն խաչակիրները չէին կարողանում վճարել բյուզանդացիների առաջարկած գները: Փոքր Ասիայի համար նրանք պատրաստում էին քսանօրյա ոտելիքի և ջրի պաշարներ: Սակայան թուրքերի հարձակումներն ու չորային պայմանները ստիպեցին Երրորդ խաչակրաց արշավանքի առաջնորդներից երկուսին ընտրել ծովային ուղին: Ծովային ուղին ունի երկար պատմություն: XI-րդ դարի ընացքում անգլիացինորն ու վիկինգները մինչ հասնելը Սուրբ Երկիր, որոշ ժամանակ մնում էին Պիրենինյան թերակղզում: Հետաքրքիր է, որ Երկրորդ խաչակրաց արշավանքի միակ հաջողությունը Լիսաբոնի ազատագրումն էր: Արդեն XII-րդ դարի վերջում իտալական քաղաք-պետություններ Ջենովան, Պիզան ու Վենետիկը սկսեցին ապահովել խաչակիրներին և ուխտավորներին նավերով: Երրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում Ջենովայի նավերով տեղափոխվեցին Իտալիայից Սուրբ Երկիր Ֆրանսիայի արքայի 650 ասպետ և 1300 հեծյալ: Խաչակիրների միջոցով զարգացավ առևտուրը: Իտալական նավերը ոչ միայն նրանց էին տեղափոխում, այլև բերում էին մետաքս և համեմունքներ դեպի Եվրոպա: Գերիշխանության համար մրցակցում էին Վենետիկն ու Ջենովան: Չորրորդ խաչակրաց արշավանքի հետևանքով խաչակիրները գրավեցին Կոստանդնուպոլիսը և Վենետիկի դրդմամբ աքսորեցին բյուզանդական հողերից ջենովացիներին: Ջենովան էլ իր հերթին աջակցեց նախկին կայսր Միքայել VIII-ին, ով էլ Կոստանդնուպոլիսը ազատագրելուց հետո արտոնություններ շնորհեց իր դաշնակիցներին:[45]

Խաչակիրներից Տաճարականների միաբանությունը հիմք դրեց բանկային համակարգին. նրանք Սիրիայում վերցնելով տվյալ անձի գումարը, նրան տալիս էին փաստաթուղթ, որով էլ նա Երուսաղեմում կարող էր այն ետ ստանալ:[46]

[խմբագրել] Իսլամն ու խաչակիրները

XI-րդ դարի վերջում ջիհադը կամ սրբազան պատերազմը կորցրել էր իր նշանակությունը մուսուլմանների շրջանում.խաչակիրները գրավում էին նրանցից տարածքներ ու վերացնում նրանց իրավունքները, ինչպես իրենք էին վարվել քրիստոնյաների հետ Սիցիլիայում:[47][48] Սակայն խաչակրաց արշավանքները սկսեցին միավորել մուսուլմաններին և դրդեցին նրանց ջիհադի` սրբազան պատերազմի: Դրա վառ օրինակ կարող է հանդիսանալ XIII-րդ դարի կեսերին Եգիպտոսում միավորված մուսուլամանական պետության ստեղծումը: Այդ պետությունը ցանկանում էր վերացնել և քրիստոնյաներին, և հրեաներին, և մոնղոլներին` վախենալով նրանց դաշնակցությունից:[49]

Ընդհանուր առմամբ խաչակիրները բացասական ազդեցություն ունեցան. նրանք մեղադրում էին մուսուլմաններին այնպիսի արարքների մեջ, որոնք իրենք էլ հենց կատարում էին: Իհարկե կային նաև բացառություններ` օրինակ Իսպանիան, որտեղ մինչ խաչակրաց արշավանքներ շատ քրիստոնյաներ, հրեաներ և մուսուլմաններ ապրում էին համերաշխորեն: Կամ օրինակ Կորդովա քաղաքը, որտեղ մզկիթն ու եկեղեցին գտնվում էին հրեական թաղամասի կենտրոնում:

[խմբագրել] Խաչակրաց արշավանքների ժամանակացույց

N Թվականը Խաչակրաց արշավանքը
1 1096 - 1099 թթ. Գյուղացիների արշավանք, Առաջին խաչակրաց արշավանք-Սուրբ Երկրի ազատագրում
2 1144 -1155 թթ. Խաչակիրները պատրաստվում են հարձակվել Դամասկոսի վրա: Երկրորդ խաչակրաց արշավանք
3 1187 -1192 թթ. Երրորդ խաչակրաց արշավանք-խաղաղության պայմանագրի կնքում Սալահ ադ Դինի հետ
4 1202 -1204 թթ. Չորրորդ խաչակրաց արշավանք-Կոստանդնուպոլսի գրավում, Բյուզանդական կայսրության գոյատևման ժամանակավոր դադարեցում
5 1212 թ. Երեխաների խաչակրաց արշավանք
6 1217 - 1221 թթ. Հինգերորդ խաչակրաց արշավանք
7 1228 - 1229 թթ. Վեցերորդ խաչակրաց արշավանք
8 1248 - 1254 թթ. Յոթերորդ խաչակրաց արշավանք
9 1270 թ. Ութերորդ խաչակրաց արշավանք
10 1271 - 1272 թթ. Իններորդ խաչակրաց արշավանք

[խմբագրել] Պատկերներ

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Riley-Smith, Jonathan. The Oxford History of the Crusades New York: Oxford University Press, 1999. ISBN 0-19-285364-3.
  2. Riley-Smith, Jonathan. The First Crusaders, 1095–1131 Cambridge University Press, 1998. ISBN 0-521-64603-0.
  3. Halsall, Paul (December 1997)։ «Philip de Novare: Les Gestes des Ciprois, The Crusade of Frederick II, 1228–29»։ Medieval Sourcebook։ Fordham University։ http://www.fordham.edu/halsall/source/1228frederick2.html։ Վերցված է 2008-02-08։ —"Gregory IX had in fact excommunicated Frederick before he left Sicily the second time"
  4. The Gospel in All Lands By Methodist Episcopal Church Missionary Society, Missionary Society, Methodist Episcopal Church, pg. 262
  5. Shaye I.D. Cohen։ «Legitimization Under Constantine»։ PBS։ http://www.pbs.org/wgbh/pages/frontline/shows/religion/why/legitimization.html։ Վերցված է 2007-08-11։ 
  6. "HISTORY: Foreign Domination"
  7. Gonen, Rivka, Contested holiness: Jewish, Muslim, and Christian perspectives on the Temple Mount in Jerusalem, KTAV Publishing House, 2003, p.77
  8. Denys Pringle "Architecture in Latin East" in The Oxford History of the Crusades ed. Jonathan Riley-Smith (New York: Oxford University Press,1999) 157
  9. Madden, p. 5
  10. Madden, p. 8
  11. «East Asian History Sourcebook: Chinese Accounts of Rome, Byzantium and the Middle East, c. 91 B.C.E. – 1643 C.E.»։ Fordham.edu։ http://www.fordham.edu/halsall/eastasia/romchin1.html։ Վերցված է 2010-04-18։ 
  12. Wikisource-logo.svg "Խաչակրաց արշավանքները" 1913 թ-ի Կաթոլիկ Հանրագիտարանում:
  13. Fulcher of Chartres, Medieval Sourcebook.
  14. Համաշխարհային պատմություն-Միջին դարեր, հեղինակ Հարությունյան, Նազարյան, էջ 53
  15. Tyerman, Christopher: God's War: A New History of the Crusades, Allen Lane, 2006. pp. 106–124
  16. Tuchman, Barbara W.. A Distant Mirror: The Calamitous 14th Century. Alfred A. Knopf; Reissue edition. (August 1978) 279. ISBN 0-394-40026-7.
  17. 17,0 17,1 Arab Historians of the Crusades, trans. F. Gabrieli, trans. E. J. Costello. London: Routledge and Kegan Paul, 1984.
  18. Tyerman, pp. 146–153
  19. Trumpbour, John. “Crusades.” In The Oxford Encyclopedia of the Islamic World. , edited by John L. Esposito. Oxford Islamic Studies Online, http://www.oxfordislamicstudies.com/article (accessed February 17, 2008).
  20. "Les Croisades, origines et consequences", p.62, Claude Lebedel, ISBN 2-7373-4136-1
  21. Benjamin Z. Kedar, "The Subjected Muslims of the Frankish Levant", in The Crusades: The Essential Readings, ed. Thomas F. Madden, Blackwell, 2002, pg. 244. Originally published in Muslims Under Latin Rule, 1100–1300, ed. James M. Powell, Princeton University Press, 1990. Kedar quotes his numbers from Joshua Prawer, Histoire du royaume latin de Jérusalem, tr. G. Nahon, Paris, 1969, vol. 1, pp. 498, 568–72.
  22. The Damascus Chronicle of the Crusades, Extracted and translated from the chronicle of Ibn Al-Qalanisi, translated by H.A.R. Gibb (London: Luzac & Co., 1932).
  23. 23,0 23,1 “Crusades” In The Islamic World: past and Present. , edited by John L. Esposito. Oxford Islamic Studies Online, http://www.oxfordislamicstudies.com/article (accessed February 17, 2008).
  24. Contesting the Crusades By Norman Housley, pg. 42
  25. 25,00 25,01 25,02 25,03 25,04 25,05 25,06 25,07 25,08 25,09 25,10 Lewis, Archibald (January 1988). Nomads and Crusaders: AD 1000–1368.. Indiana University Press. ISBN 9780253206527. 
  26. Villegas-Aristizábal, L. (2009), "Anglo-Norman involvement in the conquest of Tortosa and Settlement of Tortosa, 1148–1180", Crusades 8, pp. 63–129
  27. 27,0 27,1 Crusades in The New Catholic Encyclopedia, New York: McGraw-Hill Book Company, 1966, Vol. IV, p. 508.[1]
  28. Bahā' ad-Dīn ibn Shaddād (2002). The Rare and Excellent History of Saladin, Richards, D.S. (trans.), Ashgate. ISBN 978-0-7546-3381-5. 
  29. "The era of the Second and Third Crusades » The Crusader states to 1187". Բրիտանիկա Հանրագիտարան.
  30. Համաշխարհային պատմություն-Միջին դարեր, հեղինակ Հարությունյա, Նազարյան, էջ 60
  31. Hallam, Elizabeth. Chronicles of the Crusades: Eye-Witness Accounts of the wars Between Christianity and Islam. London: Weidenfeld and Nicolson, 1989. pp 155–155.
  32. Համաշխարհային պատմություն-Միջին դարեր, հեղինակ Հարությունյա, Նազարյան, էջ 61
  33. "Massacre of the Pure." Time. 28 April 1961.
  34. Crusades of the 13th century. Britannica Onlince Encyclopedia.
  35. Lamb, Harold. The Crusades: The Flame of Islam, Double Day and Company, Inc. New York. 1931 pg. 310–311.
  36. Dore's Illustrations of the Crusades By Gustave Dore, Dore
  37. Hetoum II (1289‑1297)
  38. «Third Crusade: Siege of Acre»։ Historynet.com։ http://www.historynet.com/wars_conflicts/ancient_medieval_wars/3028006.html?showAll=y&c=y։ Վերցված է 2010-04-18։ 
  39. Riley-Smith, Jonathan. The Atlas of the Crusades New York: Facts on File, 1990. ISBN 0-8160-2186-4.
  40. «Caernarfon Castle»։ Uktv.co.uk։ 2007-03-12։ http://uktv.co.uk/blighty/listing/aid/582330։ Վերցված է 2010-04-18։ 
  41. (լիտվ.) Tomas Baranauskas. Prūsų sukilimas—prarasta galimybė sukurti kitokią Lietuvą (Prussian rebellion—the lost chance of creating different Lithuania). 20 September, 2006
  42. Wend (people). Britannica Online Encyclopedia.
  43. Joseph Reese Strayer (1992). "The Albigensian Crusades". University of Michigan Press. p.143. ISBN 0-472-06476-2
  44. Cécile Morrisson, P. 82
  45. Michel Balard,'Republic of Genoa, Encyclopaedia Universalis, DVD , 2007
  46. Cécile Morrisson, P. 85
  47. Cécile Morrisson, P. 118
  48. Cecilia P. Morrison, P. 119
  49. Cécile Morrisson, p 119

Այս էջը ներկայացված է գնահատման

Այս էջը ներկայացված է գնահատման: Խնդրում ենք արտահայտեք ձեր կարծիքը գնահատման ենթաէջում:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով