Խոսրով Ա Սասանյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Խոսրով Ա | |
| Սասանյան Իրանի շահնշահ | |
|---|---|
| Խոսրովը որսի ժամանակ | |
| Իշխանություն | 531 - 579 թթ. (48 տարի) |
| Պարսկերեն | انوشيروان |
| Տիտղոսներ | Անուշիրվան |
| Մահացել է՝ | 579 |
| Վախճանի վայր | Տիզբոն |
| Ազգություն | Պարսիկ |
| Հարստություն | Սասանյաններ |
| Նախորդ | Կավադ Ա |
| Որդի | Որմիզդ Դ |
| Հաջորդող | Որմիզդ Դ |
| Հայր | Կավադ Ա |
| Կրոնական հավատքներ | Զրադաշտականություն |
Խոսրով Ա (Անուշիրվան, պարսկերեն` انوشيروان - անմահ հոգի ունեցող; 501–579), Կավադ Ա-ի սիրելի որդին ու ժառանգը, Սասանյան Իրանի 20-րդ շահնշահը: Համարվում է ամենահայտնի Սասանյան կառավարիչը:
Նրա օրոք ծավալվեցին լայնածավալ շինարարական աշխատանքներ. կառուցվեցին նոր քաղաքներ, վերանորոգվեցին հները, ստեղծվեցին նոր կամուրջներ, ճանապարհներ: Խորսորվ Ա-ի օրոք արվեստն ու գիտությունը ծաղկում էին Սասանյան Իրանում և երկիրը հասավ իր հզորության գագաթնակետին: Խոսրովի անունը Իրանում դարձավ այնքան հայտնի, ինչքան որ Հուլիոս Կեսարի անունը Հին Հռոմում[1]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Ֆրայ, Ռիչարդ. Պարսկաստանի ժառանգությունը. The World Publishing Company, 1963, էջ. 215 (անգ.)