Նարսես
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Նարսես | |
| 478 – 573 | |
Նարսեսի պատկերը Հռավեննա քաղաքում, Իտալիա |
|
| Ծննդյան վայր | |
|---|---|
| Մահվան վայր | Իտալիա |
| Պետություն | |
| Աստիճան | Հրամանատար |
| Զորամաս | Բյուզանդական բանակ |
| Ճակատամարտեր/ պատերազմներ |
Նիկայի ապստամբություն, Տագինայի ճակատամարտ, Վեզուվիի ճակատամարտ, Կասիլնիումի ճակատամարտ |
Նարսես; 478—573, հանդիպում է նաև Նարզես, Ներսես գրառման ձևերը), հայազգի հրամանատար և ազդեցիկ քաղաքական գործիչ Բյուզանդական կայսրությունում: Նա ուներ հայկական ծագում և ծառայում էր Հուստինիանոս I-ին: Վելիզարիոսի հետ միասին համարվում է Բյուզանդիայի մեծագույն հրամանատարներից մեկը: Բացի հրամանատար լիելուց, նա նաև եղել է կայսրի խորհրդականը: Նրա մեծագույն նվաճումն անպարտելի թվացող Օսթգոթական թագավորության ոչնչացումն էր, որից հետո այն ամբողջությամբ նվաճել է: Համարվել է կայսրի ամենասիրելի հրամանատարը: