Սահակ (զորավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սահակ (այլ կիրառումներ)
Սահակ
Ծնվել է6-րդ դար
Մահացել է546
ՔաղաքացիությունՀայկական մարզպանություն և  Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունզորավար

Սահակ Կամսարական (հուն․՝ Ίσαάχης, 6-րդ դար - 546), հայազգի բյուզանդական զորավար՝ Հուստինիանոս I-ի ժամանակ (527—565

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղևոնդ Ալիշանի և Նիկողայոս Ադոնցի՝ Կամսարական։ Հրահատ (Արատիոս) և Նարսես Կամսարականների եղբայրը։ Սկզբում ծառայել է պարսից բանակում։ Հուստինոս I-ի օրոք (518527) անցել է Բյուզանդիա, կայսրությանը հանձնելով Կարինի (Թեոդոսուպոլիս) մոտ գտնվող իր Բոլոս բերդը (Բողբերդ, այժմ՝ Բոեղա կալա)։

Սահակը եղել է Կթառիճ բերդի կայազորի պետ։ Եղբոր՝ Նարսեսի հետ մասնակցել է Խոսրով Ա Սասանյանի դեմ պատերազմին, աչքի ընկել Անգղի ճակատամարտում (543

545 և 546-ին Բելիսարիոսի հրամանատարության ներքո Իտալիայում մասնակցել է օստգոթերի դեմ պատերազմին։ Գերի է ընկել և մահապատժի ենթարկվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 134