Թեոդոսիոս Բ Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թեոդոսիոս Բից)
Թեոդոսիոս Բ Կրտսեր
Ծնվել է՝ապրիլի 10, 401
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է՝հուլիսի 28, 450 (49 տարեկան) մահը պատահարից
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս
Երկիր Բյուզանդական կայսրություն
ՏոհմԹեոդոսյան տոհմ
քաղաքական գործիչ
ՀայրԱրկադիոս
ՄայրAelia Eudoxia?
ԵրեխաներLicinia Eudoxia?

Թեոդոսիոս II (լատին․՝ Flavius Theodosius Junior, ապրիլի 10, 401, Կոստանդնուպոլիս - հուլիսի 28, 450, Կոստանդնուպոլիս), Արևելյան Հռոմեական կայսրության կայսր 402 թ.-ից որպես գահակից իր հորը՝ Արկադիոսին, իսկ 408 թվականից միանձնյա։ Համարվում է բյուզանդական թույլ կայսրերից մեկը, որը քաղաքականապես երբեք չափահաս չդարձավ և միշտ գտնվում էր իր շրջապատողների և, մասնավորապես, քրոջ՝ Պուլքերիայի ազդեցության տակ։ Հայոց պատմիչ Եղիշեն բնութագրում է նրան որպես «խաղաղասէր ի Քրիստոս» (խաղաղասեր քրիստոնյա մարդ)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Երևան, 1989, էջ 15։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոսիոս Բ Կրտսեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 171