Բյուզանդիան Հերակլիոսների օրոք
|
||||
| Քարտեզ | ||||
|
|
||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Կոստանդնուպոլիս | |||
| Լեզու | Լատիներեն (մինչև 620), Հունարեն | |||
| Պատմություն | ||||
| - Հերակլիոս Ա-ի գահակալումը | 610 | |||
| - Հուստինիանոս Բ-ի գահընկեց արվելը | 711 | |||
Բյուզանդիան Հերակլիոսների օրոք, Բյուզանդական կայսրության պատմության մի ժամանակաշրջան, երբ կայսրությունը կառավարվում էր Հերակիոսների հարստության կողմից: Հերակլիոսների դարաշրջանը համարվում է Բյուզանդիայի պատմության ջրբաժան գիծը:
Այս հարստության կառավարման սկզբում կայսրությունը դեռևս հայտնի էր Արևելահռոմեական կայսրություն անվամբ, որը համարվում էր Միջերկրական ծովի հզորագույն պետությունը և ուներ բազմաթիվ ուշ անտիկ շրջանի ծաղկող քաղաքներ: Սակայն մի շարք հաջող թշնամական արշավանքները հանգեցրին կայսրության ահռելի տարածքային կորուստների և տնտեսական ճգնաժամի: Այդ ամենն ուղկեցվում էր համաճարակներով, կրոնական տարաձայնություններով և կրկնվող ապստամբություններով:
Հարստության կառավարման վերջում կայսրության պատկերը փոխվել էր. առաջացել էր միջնադարյան, գյուղատնտեսական, ռազմական գերակշռությամբ հասարակություն ունեցող և իսլամական խալիֆայության հետ երկարատև պատերազմի մեջ ներքաշված Բյուզանդիա:
Հերակլիոսների հատության անվանումը գալիս է հաստության հիմնադիր Հերակլիոս Ա Կրտսեր անունից, ով 610 թ-ին Կարթագենից նավով հասնելով Կոստանդնուպոլիս գահընկեց արեց բռնապետ Փոկասին և հռչակվեց կայսր: Այդ տարիներին կայսրությունը ներքաշված էր պատերազմի մեջ Սասանյան Իրանի հետ, որը հաջորդող տասնամյակի ընթացքում նվաճեց կայսրության ողջ արևելքը:
Երկարատև և հյուծիչ պատերազմի հետևանքով Հերակլիոսին հաջողվեց ջախջախել պարսիկներին և ետ գրավել կորցրած տարածքները, նրա համար, որպեսզի տեսնի այդ նույն տարածքների նվաճումը իսլամի դրոշի տակ միավորված արաբների կողմից: Նրա հաջորդները փորձում էին կանգնեցնել արաբներին, սակայն ձախողվեցին: Շուտվ կայսրությունը կորցրեց Լևանտն ու հյուսիսային Աֆրիկան, իսկ 674–678 թթ-ին խոշոր արաբական բանակ պաշարեց Կոստանդնուպոլիսը:
Չնայած դրան, թեմական համակարգի ներդնումը հնարավորություն տվեց Բյուզանդիային պահպանել Փոքր Ասիան: Հուստինիանոս Բ-ի օրոք կայսրության արևելյան սահմանը կայունացավ:
Հերակլիոսների օրոք նաև տեղի ունեցան առաջին բախումները բյուզանդացիների և բուլղարների միջև Բալկաններում: Բուլղարները շուտով ստեղծեցին իրենց կայսրությունը և նվաճելով Դանուբ գետից հարավ ընկած տարածքները, մնացին Բյուզանդիայի գլխավոր հակառակորդը արևմուտքում մինչև 11-րդ դարը: