Բյուզանդիան Հուստինիանոսների օրոք
|
||||
| Քարտեզ | ||||
|
|
||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Կոստանդնուպոլիս | |||
| Լեզու | Լատիներեն (մինչև 620), Հունարեն | |||
| Պատմություն | ||||
| - Հուստին Ա-ի գահակալումը | 518 | |||
| - Մորիկի գահընկեց արվելը | 602 | |||
Բյուզանդիան Հուստինիանոսների օրոք, Բյուզանդական կայսրության պատմության մի ժամանակաշրջան, երբ կայսրությունը կառավարվում էր Հուստինիանոսների հարստության կողմից: Ժամանակաշրջանը սկսվեց Հուստինոս Ա-ի գահակալմամբ: Հարստության հզորությունը երևաց վերջինիս հաջորդի՝ Հուստինիանոս Ա-ի օրոք: Հուստինիանոսը կազմակերպեց մի շարք արշավանքներ իր երկու՝ Բելիսարիուս և հայազգի Նարսես զորավարների գլխավորությամբ, որի հետևանքով կայսրության տարածքը գրեթե կրկնապատկվեց:
6-րդ դարի կեսերին ժանտախտը և ռազմական մեծ ծախսերը հյուծեցին կայսրությունը: Ֆինանսական խառնաշփոթը ստիպեց Հուստինիանոսի հաջորդին՝ Հուստինոս Բ-ին հետաձգել ավարներին վճարող հարկը, որի հետևանքով վերջիններիս ճնշման տակ լանգոբարդները ներխուժեցին Իտալիա:
Սիրիայում ընթացող պատերազմը Սասանյան Իրանի հետ ավարտվեց բյուզանդացիների պարտությամբ: Շուտով հոգեկան խանգարման հետևանքով Հուստինոսը մահացավ: Նրան հաջորդեց Տիբերիոս Բ-ն և հաջողությամբ պատերազմեց պարսիկների դեմ Հայաստանում և բերբերների դեմ հյուսիսային Աֆրիկայում:
Հարստության վերջին ներկայացուցիչը՝ Մորիկը, ցուցաբերեց բարձր կամային հատկանիշներ և ռազմական տաղանդ, որոնց շնորհիվ նա կարողացավ ջախջախել պարսիկներին և կայսրության հյուսիսային սահմանը դարձնել Դանուբ գետը: Սակայն կայսրությունում ժողովուրդը Մորիկին չէր աջակցում և 602 թ-ին հեղաշրջման հետևանքով գահ բարձրացավ Փոկասը. այդպես ավարտվեց Հուստինիանոսների հարստության դարաշրջանը: