Արևելյան հնագույն եկեղեցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիսուս Քրիստոսը Քրիստոնեության կարևորագույն դեմքերից է

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը Քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Քրոնոլոգիա · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ Քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողով · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակներ ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
P christianity.svg Պորտալ Քրիստոնեություն

Արևելյան հնագույն եկեղեցիներ, քրիստոնյա Արևելքում կազմավորված ազգային եկեղեցիներ, որոնք, մերժելով Քաղկեդոնի ժողովը, կազմել են Ընդհանրական եկեղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը։ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներն իրենց դավանանքով հետևորդներն են Ալեքսանդրիայի քրիստոսաբանության և աստվածաբանության, որոնք հաղթանակել և ուղղափառ են ճանաչվել առաջին երեք տիեզերական ժողովներում։

Ուղղափառության և Արևելյան հնագույն եկեղեցիների տարածվածությունն աշխարհում ըստ երկրների։
Ուղղափառություն      Գլխավոր դավանանք (ավելի քան 75%)      Գլխավոր դավանանք (50% - 75%)      Կարևոր դավանանք (20% - 50%)      Կարևոր դավանանք (5% - 20%)      Փոքրամասնության դավանանք (1% - 5%) Արևելյան հնագույն եկեղեցիների տարածվածությունը      Գլխավոր դավանանք (more than 75%)      Գլխավոր դավանանք (50% - 75%)      Կարևոր դավանանք (20% - 50%)      Կարևոր դավանանք (5% - 20%)      Փոքրամասնության դավանանք (1% - 5%)

Ընդունելով միայն երեք տիեզերական ժողովների դավանանքային վճիռները՝ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները գտնում են, որ Նիկիայի Ա (325), Կ․ Պոլսի Բ (381), Եփեսոսի Գ (431) տիեզերաժողովները բանաձևել են քրիստոնեական կրոնի և հավատի հիմնական սկզբունքները, այն է՝ Որդու Աստվածությունը, Սուրբ Երրորդության, Մարդեղության և Փրկագործության խորհուրդները։ Հետագայի նորամուծությունները նրանք համարում են ալեքսանդրյան աստվածաբանական ավանդությանը հակասող։ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները, դավանելով միաբնակությունը (մոնոֆիզիտիզմ), մերժում են եվտիքեսությունը (մոնոֆիզիտիզմ) նեստորական և քաղկեդոնական երկաբնակությունը (դիոֆիզիտիզմ), կանգնել են դավանական այն սկզբունքների վրա, որոնք ավանդվել են Աստվածաշնչով, երեք տիեզերական ժողովներով և եկեղեցու հայրերի ուսուցումներով։

Արևելյան հնագույն եկեղեցիներն են՝

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png