Ռոբերտ Գվիսկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվիսկարի պատկերով դրամ

Ռոբերտ Օտվիլ մականունը` Գվիսկար (Կաղապար:Lang-fro, լատ.՝ Robertus de Altavilla, Robertus cognomento Guiscardus o Viscardus; 1016թ., Օտվիլ-լա-Գիշար, Կուտանսի մոտ — 1085թ. հուլիսի 17 Կեֆալինիա) — զորավար, քաղաքական գործիչ, Ապուլիայի չորրորդ կոմսը (1057 թվականից) և առաջին դուքսը (1059—1085թթ.) Օտվիլների տոհմից: Վերջնականապես դուրս է մղել բյուզանդացիներին Իտալիայի տարածքից (1071թ.), գրավել է Սալերնո իշխանությունը (1077թ.) դրանով ավարտելով նորմանների կողմից հարավային Իտալիայի գրավումը: Իր կրտսեր եղբայր Ռոժե I-ի հետ սկսել է Սիցիլիայի նվաճումը (1061թ.): Օժանդակելով պապ Գրիգորիոս VII-ին` 1084թ. գրվել և հրդեհել է Հռոմը: Կյանքի վերջում փորձ է կատարել նվաճել Բյուզանդիան: Ստացել է Գվիսկար մականունը, որը թարգմանվում է հին ֆրանսերենից որպես «խորամանկ»: .

Իտալիան Գվիսկարի մահվան պահին