Առաջին խաչակրաց արշավանք
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
1095 թ. Մարտին տեղի ունեցած ժողովում քննարկվեց բյուզանդական կայսրի օգնության խնդրանքներն ընդդեմ սելջուկ-թուրքերի: Նույն տարում` հարավային Ֆրանսիայի Կլերմոնտ քաղաքում Ուրբանոս Բ պապը կող արեց բոլոր քրիստոնյաներին արշավել և ազատագրել Սուրբ Երկիրը:[13] Ահա հատված նրա ճառից. Aquote1.png Երկիրը, որտեղ բնակվում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության պատճառով, հարստություններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր մշակողներին: Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում: իսկ այժմ կարող է դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի երկպառակությունը: Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը անհավատներից և ձերը դարձրեք: Այդ հողում մեղր ու կարագ է հոսում: Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է:
1096 թ. սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը: Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները: Երբ նրանք հասան Կոստանդնուպոլիս, 50.000-ից կենդանի էր մնացել 20.000-ը: Չսպասելով ասպետների ժամանմանը' նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Նիկեա քաղաք, որտեղ էլ և ջախջախվեցին սելջուկ-թուրքերի կողմից: Փրկվեց միայն երեք հազարը: Պաշտոնական խաչակիրները օրհնված Հռոմի Պապից, Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս 1096 թ. օգոստոսի 15-ին: 1096 թ. դեկտեմբերին հասան Կոստանդնուպոլիս: Խաչակիրները, ստանալով մեծաքանակ աջակցություն Բյուզանդիայից, ափ իջան Փոքր Ասիա և պաշարեցին Նիկեա քաղաքը: Քաղաքը գրավեց 1097 թ. հունիսի 19-ին:[15] Խաչակիրները շաուրնակեցին իրենց երկարատև արշավը Փոքր Ասիայով շոգ ամառվա պայմաններում: Դրան հետևեց երկարատև Անտիոքի պաշարումը, որ սկսեց 1097 թ. հոկտեմբերին և տևեց մինչև 1098 թ. հունիսը: Պաշարումն ավարտվեց միայն այն բանից հետո, երբ դարպասները բացեց ծագումով մի հայ զինվոր: Մտնելով քաղաք 16 խաչակիրները սկսեցին մուսուլման բնակիչների ջարդն ու մզկիթների ոչնչացումը:[17] Չնայած մուսուլմանների մի մեծ բանակ շարժվեց դեպի Անտիոք, սակայն հունիսի 28-ին խաչակիրները ջախջախեցին նրանց: Իսկ մինչ այդ խաչակիրները, օգտվելով այն փաստից, որ Եդեսիայի հայ կառավարիչը, հույն ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ էր, որն էլ դժգոհություն էր առաջացրել տեղի հայ բնակչության մոտ, սպանեցին նրան և ստեղծեցին իրենց առաջին պետությունը: Անտիոքից հետո, հյուծված խաչակիրները, շարժվելով ծովափնյա քաղաքներից մեկը մյուսը, 1099թ. հունիսի 7-ին հասան Երուսաղեմ, իրենց սկզբնական ուժերի միայն մի մասով:
Արտաքին հղումներ [խմբագրել]