Սարդինական արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարդինիայի վարչական բաժանումը 1015–16 թվականներին:

1015 թվականին և նորից 1016 թվականի Դենիայի տայֆան Մուսուլմանական Իսպանիայից (ալ-Անդալուս) հարձակվեցին Սարդինիայի վրա և փորձեցին կղզին ամբողջությամբ ներառել իրենց տիրապետության տակ։ Այս երկու տարիների ընթացքում երկու ծովային պետությունների Պիզայի և Ջենովայի հանրապետությունների միացյալ ուժերը կարողացան դիմակայել հարձակումներին և պահպանել Սարդինիայի քրիստոնյա կարգավիճակը։ Այս Սարդինական արշավանքները համաձայնվեցին և աջակցվեցին Հռոմի պապի կողմից, ինչը դարձրեց նրանց Խաչակրաց արշավանքների նախորդը, որը սկսվեց ութսուն տարի անց[1]։ Հաղթողները սակայն դուրս եկան միմյանց դեմ և Պիզան կարողացավ հաստատել իր տիրապետությունը ամբողջ կղզու հանդեպ՝ օգտագործելով իր նախկին դաշնակիցների օգնությունը։ Այդ իսկ պատճառով հիմնական քրիստոնեական աղբյուրները արշավանքի հաղթանակը վերագրեցին Պիզային, որը տոնեց երկակի հաղթանակը մուսուլմանների և Ջենովայի նկատմամբ՝ այդ մասին գրելով Պիզայի աշտարակի պատերին[2]։

Ակունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենիան ուներ ռազմածովային Էսկադրա Կորդովայի խալիֆայության վերահսկողության ներքո տասներորդ դարում, նրա նավահանգիստը «շատ լավն էր և շատ հին»[3]։ Համաձայն ալ-Իդրիսիի, նրանք մեծ ուշադրություն էին դարձնում նավատորմին և հավանաբար դա այն նավատորմն էր, որը օգտագործվեց Սարդինիայում[3]։ 940-941 թվականներին խալիֆայությունը պայմանագրեր կնքեց Ամալֆիի, Բարսելոնայի, Նարբոնի և Սարդինիայի հետ՝ խոստանալով ապահովել նրանց անվտանգությունը այս տարածներում, մինչև նրանց վրա սկսեցին հարձակվել ծովահենները Ֆրաքսինեթից, (Բալեարյան կղզիներ)[4] և Իսպանիայի արևելյան նավահանգիստներից, այսպես կոչված Շարկ ալ-Անդալուս (ներառյալ Դենիան և ծովահենների նշանավոր հենակետ Պեչինան)։ Այս մասին հիշատակումներ կան Կորդովայի Սարդինիայում դեսպանատան գրառումներում[5], սակայն 943 թվականից 1000 թվականների համար չկա ոչ մի գրառում մուսուլմանների կողմից Միջերկրական ծովի արևմտյան ափերի քրիստոնեական նավահանգիստների վրա գրոհների վերաբերյալ[6]։

Կարոլինգյան նավատորմը գործում էր Պիզայում և Ջենոայում իններորդ դարի սկզբին[7]։ Հյուսիսային Իտալիայի քաղաքները նավեր էին ուղարկել մուսուլմանական հարձակումներից Սարդինյան պաշտպանելու համար 829 թվականին[8], սակայն մուսուլմանական նավատորմը հարձակումներ իրականացրեց Հռոմի ուղղությամբ 841 թվականին[9]։ 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին Պիզայի բնակչությունը մեծ աճ ունեցավ և զբաղեցրեց ավելի շատ տարածքներ, ինչի հետևանքով պարիսպները և ամրությունները մեծացվեցին երկու անգամ, որի հետևանքով մեծացան նաև արվարձանները։ Նա տարածքային վեճերի մեջ մտավ հարևան Լուկկայի հետ, հաճախ արյունալի, բացի այդ աճեց նաև արտահանման պահանջարկը։ Ջենոան իր քաղաքացիների ճնշման ներքո նույնպես նոր շուկաների որոնումների մեջ էր[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tyerman 2006, 55.
  2. Orvietani Busch 2001, 168 n35. Միակ ջենովական աղբյուրը Ջենովայի 1016 թվականի մասնակցության մասին եղել է Ջենոայի Քաֆուրուսի գրադարանում:, Pays d'Islam et monde latin, Xe–XIIIe siècle: textes et documents (Lyon: Presses Universitaires de Lyon, 2000), 20–23.
  3. 3,0 3,1 Bruce 2006, 128.
  4. Միայն Աբդ-ար-Ռահման III-ի օրորք (912–61) Ֆրաքսինեթը և Բալեարյան կղզիները անցան խալիֆայության տիրապետության տակ։ Bruce 2006, 130.
  5. In Ibn Hayyān. Bruce 2006, 130–31.
  6. Save in Ibn Khaldūn, who is generally considered in error on this point. Bruce 2006, 131.
  7. According to Einhard, Annales regni francorum; Regino of Prüm and the Miracula sancti Genesii. Bruce 2006, 128 n5.
  8. In Einhard, Annales, and the anonymous Vita Hludowici imperatoris. Bruce 2006, 132. Sardinia saw Muslim raids in 710, 752, 813, 816, 817 and 935, according to Heywood 1921, 20.
  9. According to the Liber pontificalis. Bruce 2006, 132. For the state of Sardinian politics in this period, cf. Heywood 1921, 15–19.
  10. Bruce 2006, 129–30.
  11. Jordan 2001, 29.