Կոսովոյի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոսովոյի ճակատամարտ
Օսմանյան պատերազմները Եվրոպայում և Սերբ-օսմանյան պատերազմներ
Battle of Kosovo 1389.PNG
Կոսովոյի ճակատամարտը, 16-րդ դարի ռուսական մանրանկար
Թվական Հունիսի 15, 1389 թ.
Վայր Կոսովո, Մորավյան Սերբիա
Արդյունք Անորոշ (տակտիկապես)
  • Երկկողմանի ծանր կորուստներ` հատկապես քչաքանակ սերբերի համար
  • Երկարաժամկետ օսմանյան հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն Սերբիայի իշխանություն
Հրամանատարներ
սուլթան Մուրադ I
Բայազիդ I
Յակուբ
Լազար Սերբացի
Վուկ Բրանկովիչ
Վլատկո Վուկովիչ
Կողմերի ուժեր
~ 27,000-40,000 ~ 12,000-30,000
Ռազմական կորուստներ
Սուլթան Մուրադն ու օսմանյան զորքի միջուկը
Լազարն ու սերբական բանակի միջուկը


Կոսովոյի ճակատամարտ (սերբ.՝ Косовска битка կամ бој на Косову; թուրք.՝ Kosova Meydan Muharebesi), խոշոր ճակատամարտ 1389 թ-ի հունիսի 15-ին Սերբիայի և Բոսնիայի թագավորությունների միացյալ զորքի և թուրքերի միջև։ Ճակատամարտը տեղի ունեցավ Կոսովոյի դաշտում` Պրիշտինա քաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Չնայած օսմանյան բանակի հաղթանակին թուքական բանակը մեծ կորուստների պատճառով նահանջեց Ադրիանապոլիս։ Սակայն սերբերը, ովքեր կորցրեցին իրենց զորքի հիմնական մասը Կոսովոյի ճակատամարտում, անկարող գտնվեցին դիմադրել թուրքերին և շուտով ընդունեցին նրանց գերակայությունը։