Արշակ Ֆեթվաճյան
| Արշակ Ֆեթվաճյան | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 1, 1866 |
|---|---|
| Ծննդավայր | Տրապիզոն Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | հոկտեմբերի 7, 1947 |
| Վախճանի վայրը | Մեդֆորդ ԱՄՆ |
| Ազգություն | հայ |
| Ժանր(եր)ը | դիմանկար, բնանկար, որմնանկար, գրքի ձևավորում |
| Գործունեությունը | գեղանկարիչ |
| Գործունեության տարիներ | 1891 - 1947 |
| ազդվել է | Չեզարե Մակկարի |
| ազդել է | Լյուսի Տեր-Մանուելյան |
Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան (հոկտեմբերի 1 1866 - հոկտեմբերի 7 1947), հայ նկարիչ։
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1866 թվականին։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (1987): 1887 - 1891 թվականներին սովորել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թվականին մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թվականներին աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցել պատկերահանդեսների:
Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ, ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում: Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ: Փարիզում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ: Կյանքի վերջին 25 տարին ապրել է ԱՄՆ-ում: Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին։[1][2]
Ստեղծագործություններից [խմբագրել]
- «Արևելյան փոստ»
- «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան»)
- «Ղևոնդ Ալիշան»
- «Վենետիկի Ս. Մարկոսի տաճարը»
- «Մատթեոս Իզմիլյան»
- «Անիի ավերակները» - ջրանկարների շարք
Տարբեր աշխատանքներ՝
- Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցու որմնանկարչական և քանդակագործական ձևավորումները
- Կուսանաց անապատի Ս. Ստեփանոս և Արմավիրի Ս. Գևորգ եկեղեցիների վերաշինությունը
- Կարսի Ս. Գրիգոր եկեղեցու բեմը և դուռը
- Հայաստանի առաջին Հանրապետության 50, 100 և 250 ռուբլի անվանագնով թղթադրամների ձևավորումը
- Հայաստանի առաջին Հանրապետության առաջին փոստային նամականիշերի ձևավորումը:
Անհատական ցուցահանդեսներ [խմբագրել]
- 1899 — Բաթում
- 1900 — Թիֆլիս
- 1902 — Պյատիգորսկ
- 1902 — Բաքու
- 1908 — Թիֆլիս
- 1919 — Փարիզ
- 1920 — Փարիզ
- 1921 — Լոնդոն
- 1922-1923 — ԱՄՆ-ում Հարվարդի, Կոլումբիայի, Չիկագոյի, Փրիստոնի համալսարաններում
- 1956 — Երևան
Երկեր [խմբագրել]
- Շրջագայություն նկարչաց աշխարհին մեջ «Հանդես Ամսօրյա» 1892 թ. № 1-6, 9-11, 1893 թ. № 3
- Արշակ Ֆեթվաճյան, Իմ մտքերը Բոստոն 1941
- Արշակ Ֆեթվաճյան, Les Ruines d'Ani. Venice, 1906. (ֆր.)
Գրականություն [խմբագրել]
- Ա. Տեր-Մանուելյան, Նկարիչ Արշակ Ֆեթվաճեան Բեյրութ 1966
- Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները Երևան 1958
- Ерканян В.С. Армянская культура в 1800-1917 гг. Ереван 1985 (ռուս.)
Արտաքին հղումներ [խմբագրել]
Հղումներ [խմբագրել]
- ↑ Արշակ Ֆեթվաճյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության կայքում
- ↑ Ով ով է. Կենսագրական հանչագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 692։
