Քրիստոնեությունը Թուրքիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմեական Կապադովկիա նահանգը հայտնի էր իր քարանձավային եկեղեցիներով
Հույն ուղղափառ միտրոպոլիաները Փոքր Ասիայում, մոտավորապես 1880
Օսմանյան կայսրության ժամանակ Ստամբուլում կառուցված սուրբ Անտոնի Պադուացու եկեղեցին
Օսմանյան կայսրության ժամանակ Ստամբուլում կառուցված բուլղարական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Թեև Թուրքիայում քրիստոնյաները կրոնական փոքրամասնություն են (երկրի բնակչության 0,6 %-ը[1]), Թուրքիայի տարածքում քրիստոնեությունը երկար պատմություն ունի։ Թուրքիայի կողմից գրավված տարածքների բնիկներ էին քրիստոնեության մեջ հարգված սրբեր Պողոս առաքյալը, Եփեսոսի Տիմոթեոսը (որին Պողոսը երկու նամակ է հղել Տիմոթեոսին), Պողիկարպոս Զմյուռնիացին և Նիկողայոս Հրաշագործը[2][3]։

Առաքելական ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեությունը Թուրքիայի տարածքում սկիզբ է առել առաքելական ժամանակներից։ Հենց այստեղ՝ Անտիոք քաղաքում (այժմ՝ Անտակիա), քրիստոնյաներն առաջին անգամ սկսել են կոչվել քրիստոնյաներ։ Ծնունդով Կիլիկիայի Տարս (այժմ՝ Մերսինի նահանգ) քաղաքից Պողոս առաքյալն այստեղ քրիստոնեական եկեղեցիներ է հիմնել դեռևս 1-ին դարի կեսերին տեղի հունախոս բնակչության շրջանում։ Նա քարոզում էր Պամփիլիայում, Իկոնիայի, Լիկաոնիայում, Կիլիկիայում, Գաղատայում (Գաղատացիներին ուղղված թուղթ) և Կոլոսա քաղաքի բնակիչներին (Կողոսացիներին ուղղված թուղթ)։ Ուժեղ քրիստոնեական համայնքները ձեւավորվել են Եփեսոսում (Պողոսը անհատական ուղերձ է հղել այս քաղաքի բնակիչներին), Զմյուռնիայում, Պերգամոսում, Տհյատիրայում, Սարդիսում, Ֆիլադելֆիայում և Լաոդիկիայում (Ասիայի Ապոկալիպսիսի յոթ եկեղեցիներ)։

Բյուզանդական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ դարի սկզբին քրիստոնեությունն ընդունել են հայերը, որոնք բնակեցրել են ժամանակակից Թուրքիայի արևելյան տարածքները (Արևմտյան Հայաստան)։ Նույն դարում Հռոմեական կայսրության կենտրոնը տեղափոխվել է Թուրքիայի տարածք և հիմնադրվել Բյուզանդական կայսրությունը՝ մայրաքաղաք Կոստանդնուպոլսում (այժմ՝ Ստամբուլ), որտեղ կառուցվել է ամենամեծ քրիստոնեական տաճարը՝ Սոֆիայի տաճարը։ Քրիստոնեությունը դարձել է նոր պետական կազմավորման պաշտոնական կրոնը։ Այստեղ հիմնվել են ուղղափառ պատրիարքների՝ Կոստանդնուպոլսի և Անտիոքի նստավայրերը։ Թուրքիայի տարածքում 4-8-րդ դարերում՝ Կոստանդնուպոլիս, Նիկեա (այժմ՝ Իզնիկ), Քաղկեդոն (այժմ՝ Քադըքյոյ) և Եփեսոս քաղաքներում, անցկացվել են տիեզերական ժողովներ, որոնք դրել են քրիստոնեական սկզբունքների հիմքերը։ Ուղղափառության կարևոր մտավոր կենտրոնն այն ժամանակ Կապադովկիան էր, որտեղ ապրում էին մեծ կապադովկացիները՝ Վասիլի Մեծը, Գրիգոր Նիսացին և Գրիգոր Նազիանզինը։

5-րդ դարում Եդեսիա և Նուսայբին քաղաքները վերածվել են նեստորականության հոգևոր կենտրոնների։ 6-րդ դարից Հակոբ Բարադեյը հիմնել է մոնոֆիզիտ Սիրո-յակովիտ եկեղեցին։

Բյուզանդական ոճի եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու անվանում Պատկեր Կարգավիճակ
Սուրբ Անդրեաս եկեղեցին Քրիսուն վերածվել է մզկիթի
Սուրբ Փրկիչ եկեղեցի (Քորա) վերածվել է մզկիթ-թանգարանի
Պանտոկրատորի վանք

վերածվել է մզկիթի
Պանտեպոպտի Քրիստոսի եկեղեցի վերածվել է մզկիթի
Անտիոքոսի պալատ ավերակներ
Ֆարոսի Աստվածածին եկեղեցի ավերակներ
Գաստրիայի վանք վերածվել է մզկիթի
Սուրբ Գեորգի տաճար (Ստամբուլ) գործող
Սուրբ Իրինա եկեղեցի թանգարան
Սուրբ Սոֆիայի տաճար (Ստամբուլ) վերածվել է մզկիթ-թանգարանի
Առաքյալների եկեղեցի ավերված, ներկայիս Ֆաթիհ մզկիթի տեղում
Լիպսայի վանք վերածվել է մզկիթի
Ստուդիայի վանք ավերակներ, փակ է այցելուների համար մզկիթի վերածվելու պատճառով
Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոստանդնուպոլիս) վերածվել է մզկիթի
Վլախերնի եկեղեցի գործող
Մոնղոլական Մարիամ եկեղեցի գործող
Միրելեոն վերածվել է մզկիթի
Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Կոստանդնուպոլիս) վերածվել է մզկիթի
Պամմակարիստայի Աստվածածին եկեղեցի վերածվել է մզկիթի
Սուրբ Սերգիոսի և Բաքոսի եկեղեցի վերածվել է մզկիթի
Բուլղարական Սուրբ Ստեփանոս եկեղեցի գործող
Սուրբ Դիմիտրի եկեղեցի Ֆերիքեյում, Ստամբուլ գործող
Սուրբ Ֆեկլա եկեղեցի վերածվել է մզկիթի
Սուրբ Թեոդորոս եկեղեցի (Կոստանդնուպոլիս) վերածվել է մզկիթի
Սուրբ Թեոդոսիա եկեղեցի վերածվել է մզկիթի
Կիրիոտիսայի Աստվածածին եկեղեցի վերածվել է մզկիթի
Կուշտիլի վանք ավերակներ
Պանագիա Սումելա թանգարան
Աստվածածնի Տուն (Եփեսոս) թանգարան
Մարիամ Անա Եկեղեցի գործող
Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Դեմրե) (Սանտա Կլաուս) ավերակներ, թանգարան

Քրիստոնեության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական ուղղափառ եկեղեցու խորհրդանիշ

Սակայն իսլամ դավանող օսմանյան թուրքերի կողմից Բյուզանդական կայսրության տարածքների ներխուժումից և գրավումից հետո (ավարտվել է 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկմամբ) քրիստոնեությունը վերածվել է հույների և հայերի ազգային կրոնի։ Կաթոլիկ միսիոներների գործունեությունը հայերի շրջանում հանգեցրել է հայ կաթոլիկ եկեղեցու առաջացմանը, իսկ բողոքականները՝ Հայ ավետարանական եկեղեցու։

Թուրքիայում քրիստոնեությանը հսկայական հարված է հասցվել 20-րդ դարում, երբ միլիոնավոր քրիստոնյաներ ոչնչացվել կամ վտարվել են ամբողջ կայսրությունում (Կիլիկյան կոտորած, Հայոց ցեղասպանություն, Ասորիների ցեղասպանություն, Պոնտոսի հույների ցեղասպանություն, Զմյուռնիայի կոտորած, հույն-թուրքական բնակչության փոխանակում)։

1922 թվականին Թուրքիայի Հանրապետության կազմավորումից հետո քեմալական կառավարությունը թուրքալեզու հույների շրջանում թուրքական ուղղափառ եկեղեցի ստեղծելու փորձ է կատարել, որը, սակայն, լայն զարգացում չի ունեցել[4]։

Ներկայիս իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ բոլոր քրիստոնյաների մեկ երրորդը ուղղափառներ են. հիմնականում բնակվում են Ստամբուլում։ Հույները ճանաչում են Կոստանդնուպոլսի պատրիարքի հոգևոր իշխանությունը։ Կան ռուսական և բուլղարական ուղղափառ եկեղեցիների ներկայացուցչություններ։

Հավատացյալ հայերը պատկանում են առաքելական և ավելի փոքր չափով կաթոլիկ եկեղեցիներին։

Բողոքականները կազմում են քրիստոնյաների ընդհանուր թվի 7 %-ը, մասնավորապես Զմյուռնիայում գոյություն ունի բապտիստական համայնք, որը մտնում է թուրքական Բողոքական եկեղեցիների ասոցիացիայի մեջ[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. KONDA Research and Consultancy (2007 թ․ սեպտեմբերի 8). «Religion, Secularism and the Veil in daily life» (PDF). Milliyet. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. «The Global Religious Landscape». ResearchGate (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Global Christianity – A Report on the Size and Distribution of the World's Christian Population» (PDF). Pew Research Center. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
  4. «Турецкая православная церковь». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «Угроза безопасности христиан в Турции продолжает расти». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոնեությունը Թուրքիայում» հոդվածին։