Մուսա լեռան հերոսամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսա լեռան հերոսամարտ
Հայոց Ցեղասպանություն
Թվական հուլիսի 21 - սեպտեմբերի 12 1915 թ.
Վայր Մուսա լեռ
Պատճառ Հայոց Ցեղասպանություն
Արդյունք Ինքնապաշտպանությունն ավարտվեց հաջողությամբ, հայ ինքնապաշտպանների մեծ մասը ֆրանսիական և անգլիական նավերով տեղափոխվեցին Եգիպտոս
Հակառակորդներ
Հայ ինքնապաշտպաններ Օսմանյան կայսրություն
անկանոն մահմեդական ուժեր
Հրամանատարներ
Եսայի Յաղուբյան Ռիֆաատ բեյ
Կողմերի ուժեր
1.500-6.000 1500 — 4000 կանոնավար զորք
3000 — 15000 անկանոն ուժեր
Ռազմական կորուստներ
Թեթև Ծանր

Մուսա լեռան հերոսամարտ, Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանություն թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ: Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում: Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը կանխազգալով մոտալուտ վտանգը բարձրացավ Մուսա լեռ և սկսեց ինքնապաշտպանությունը, որ տևեց 1915 թ-ի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12[1]: Վերջիվերջո ֆրանսիական և անգլիական նավերը տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության եկան և տեղափոխեցին ինքնապաշտպանվող 4,231 հայերին Եգիպտոս, որտեղ հետագայում շատերը մտան Ֆրանսիական հայկական լեգեոնի կազմի մեջ: Ոգեշնչված և տպավորված այս իրադարձություններով ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը 1933 թ-ին գրում է «Մուսա լեռան քառասուն օրը» ստողծագործությունը:

Ֆրանսիական նավը,որը փրկեց ավելի քան 4000 հայ

Սկզբնական դեպքեր [խմբագրել]

Լեռան մոտ կային 6 հայկական գյուղեր` Քեբուսինե,Վաքըֆ, Խդրբեկ, Յողունօլուկ, Հաջի Հաբիբլի, Բիթիաս,որոնց ավելի քան 6 հազար բնակիչներ զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները: Սվեդիայի այդ գյուղախմբի հայ բնակչությունը շրջապատված էր մահմեդականներով: Այստեղի բնակչությունը անձնվիրաբար է տարել թուրքական լուծը, բայց երբեք չի խոնարհվել դրա առաջ: 1985 թվականին Սվեդիայի հայությունը խիզախաբար մարտնչեց հարձակվող թուրքերի դեմ և նունիսկ ժամանակավորապես` 3 տարով, ձեռք բերեց ինքնավարություն: Սվեդիահայության մյուս խոշոր ելույթը տեղի ունեցավ 1909 թվականին` Ադանայի կոտորածի ժամանակ, երբ թուրք խուժանը փորձեց ջարդեր կազմակերպել Մուսա լեռան մոտ: Առաջին համաշխարհային պատերազմի սկվելուց մեծ թվով Սվեդահայեր ենթարկվեցին Օսմանյան զորահավաքին: Դրությունն ավելի լարվեց,երբ սկսվեց արևմտահայության տեղահանությունն ու բռնագաղթը, և սվեդիահայերը ականատես եղան Զեյթունի ծանր վիճակին: Զեյթունի կաթոլիկ եկեղեցու քարոզիչ Տիգրան Անդրեասյանը,որը ի ծնե յողունօլուկցի էր և հազիվ էր փրկվել բռնագաղթից ու 1915 թվականի հուլիսին վերադարձել իր գյուղը,մանրամասն պատմել էր Զեյթունում կատարվածի մասին:

Հերոսամարտը [խմբագրել]

Հուլիսի 26-ն տրվեց Քեսապի հայության տեղահանման հրամանը, որը տագնապալից ազդանշան էր սվիդեահայության համար և նրանցից պահանջվեց փրկության ելք գտնել: Հուլիսի 29-ն Յողունօլուկում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որը մեծամասնությամբ որոշեց դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա:Թեև զենքը քիչ էր, բայց սվեդիահայերը, առանց կուսակցական խտրության,գերադասեցին դիմել անձնազոհ պայքարի,քան հանձնվել թշնամու ողորմածությանը:Դժբախտաբար ոչ բոլորը ենթարկվեցին խորհրդակցության որոշմանը: Մի խումբ հոգևորականներ և հարուստներ փորձում էին համոզել,թե իբր փրկությունը միայն հպատակության մեջ է,թե մեկուսացված սվեդիահայությունը հավանաբար չգաղթեցվի և այլն:Բայց արդեն հուլիսի 30-ին Անտիոքի գայմագամ Մարուֆը հրամայել էր բոլոր հայերին թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել:Դրանից հետո էլ հայ «խոնարհյալները» ուշքի չեկան և,կառչելով Մարուֆի հրամանում եղած մի քանի կեղծ խոստումներին(թե իբր գաղթը կլինի ապահով ու խաղաղ,պետությունը երաշխավորում է աքսորյալների կյանքն ու կայքը և այլն), գերադասեցին բռնել գաղթի ուղին:Այդ գիծն էին վարում հատկապես Բիթիաս գյուղի քարոզիչ Նոխուդյանը,Քեբուսեի քահանաներ Մարկոսն ու Մաթևոսը,Սամսոն աղան և ուրիշներ:Այդպիսի պառակտչական վարքագծի հետևանքով ծայր առան անորոշությունն ու տատանումները, և ստացվեց ահժյն,որ Սվեդիայի հայկական 6 գյուղերի բնակիչների մի մասը բռնեց կործանարար գաղթի ուղին,բայց մնացած մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց,բարձրացավ Մուսա լեռը և մղեց անօրինակ հերոսամարտեր: Հայրենասեր Տ. Անդրեասյանի և այլ քաջորդիների գլխավորությամբ, սվեդիահայերը ունեցած զենքով,պարենով,աննասուններով գիշերը բարձրացան Մուսա լեռը:Շուտով այն վերածվեց հայկական ռազմական ճամբարի:Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին,որի ճանաչված ղեկավարը դարձավ Ե Յաղուբյանը:Կարևոր դեր էին կատարում նաև Պետրոս Տմաքյանը,Պետրոս Թութագլյանը և ուրիշներ: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին:Եղանակը խոնավ էր ու անձրևային, և պահանջվեց շտապ կերպով վրաններ խփել,հյուղակներ,խրճիթներ շինել և տեղավորել բնակչությանը:Գործը որոշ չափով հեշտացավ նրանով,որ լեռան վրա անտառներ կային:

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. New Outlook, Հատոր 111 Խմբագրված Ալֆրեդ Էմանուել Դմիթի կողմից, էջ.800
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png