Զեյթունի հերոսամարտ (1915)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զեյթունի ապստամբություն (այլ կիրառումներ)
Զեյթունի հերոսամարտեր
Մեծ Եղեռն
Թվական Ապրիլի 19 - 1915-1916 թթ.
Վայր Զեյթուն, Կիլիկիա
Պատճառ Հայերի ամբողջական ոչնչացում
Արդյունք Հայերի պարտություն
Տարածքային
փոփոխություններ
Հայերի արտաքսումը դեպի Դեյր Էզ-Զոր
Հակառակորդներ
Զեյթունի բնակիչները Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ

Տեղեկություններն ըստ Հայկական սովետական հանրագիտարանի

Զեյթունի 1915 թ. հերոսամարտ 1915–16 թթ-ին զեյթունցիները դիմեցին ինքնապաշտպանության, որը, սակայն, ավարտվեց անհաջողությամբ։ 1915 թ-ի մարտին Զեյթունի հայերը բռնի տեղահանվեցին և քշվեցին Դեյր էզ Զորի անապատը։ Նրանց մեծ մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին։ Առաջին աշխարհամարտում (19141918 թթ.) Թուրքիայի պարտությունից հետո ֆրանսիական զորքերը գրավել են Կիլիկիան։ 1919 թ-ի օգոստոսին Զեյթունի և շրջակա գյուղերի 1050 բնակիչներ վերադարձել են իրենց բնօրրանը, հիմնել Ազգային խորհուրդ՝ Արամ Չոլաքյանի գլխավորությամբ։ Բայց 1921 թ-ի հունիսին զեյթունցիները ստիպված էին ընդմիշտ լքել իրենց քաղաքը։ Զեյթունի իրադարձությունները լայն արձագանք գտան հայ իրականության մեջ և բազմաթիվ հայ գրողների՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Նահապետ Ռուսինյանի, Սմբատ Շահազիզի, Հարություն Չաքրյանի («Զեյթունի քայլերգի» հեղինակը), Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Մուրացանի և ուրիշների գործերում, իսկ ժողովուրդը հյուսել է երգեր («Զեյթունցիներ» և այլն)։ Մեծ եղեռնը վերապրած և 1946 թ-ին հայրենիք ներգաղթած զեյթունցիները Երևանի հյուսիսային մասում հիմնադրել են Զեյթուն թաղամասը (այժմ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]